Tag: Էդգար Փոթիկյան

Էդգար Փոթիկյան

Ծնվել է 1978 թվին, Երևանում: Ավարտել է Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը: Մասնագիտությամբ նկարիչ-արծաթագործ է ( http://arts.in.ua/artists/ednur/): Գրել սիրել ու սկսել է պատանի հասակից, բայց ավելի լուրջ վերջին մի քանի տարիներին: Իր ասությամբ՝ շատ մեծ ժամանակ տրամադրել չի կարողանում արձակին, բայց համոզված է, որ այն ինչ կուտակվում է իր ներսում, մի օր դուրս է գալու:

Էդգար Փոթիկյան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Մեքենան բաժին հասավ ինձ գերազանց վիճակում, դա կարող են հաստատել բոլոր նրանք, ովքեր այդ հիշարժան օրը մեր տանն էին, հետևաբար նաև ականատես եղան, թե ինչպես հայրս, սեղանի գլխին նստած, դանդաղ ոտքի կանգնեց, ապա բաժակը ձեռքին մի կարճ կենացով շնորհավորեց ծննդյանս օրը և գրպանից հանելով մեքենայի բանալիներն ու ինձ մեկնելով հանդիսավոր ասաց.
-Բարով վայելես:
Մինչ, տոնական սեղանը թողած, հյուրերը իրար հրմշտելով կշտապեին բակ, ես արդեն մեքենայի մոտ էի և զգում էի նույն բանը, ինչ մեկ տասնամյակ առաջ նվեր ստացած հեծանիվի առջև, սակայն երազելի այդ զգացողությունը այժմ բազմապատկված էր մի քանի հազարով ու թվում էր` երբեք չի սպառվելու և ինձ բավականացնելու է ողջ կյանքիս ընթացքում:

Կարդալ ավելին

Էդգար Փոթիկյան | ՍԻՐԵԿԱՆ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ՀԱՄԱՐ

Ճակատագրին չեմ հավատում, չեմ ուզում պատկերացնել կյանքիս ընթացքը նրա անկանխատեսելի շրջանակների մեջ: Ես ընդամենը ցանկանում եմ ազատ լինել, զերծ` չգրված օրենքներից ու անտեսանելի կապանքներից: Ուզում եմ տեսնել կյանքս սպիտակ թղթի նման, որի վրա մի օր ինքս կգրեմ իմ պատմությունը:
Ցանկությունս ավաղ չիրականացող մի երազանք է, քանի որ անիծված եմ հենց այն նույն ճակատագրի կողմից, որին որքան էլ տարօրինակ է, չեմ հավատում:

Կարդալ ավելին

Էդգար Փոթիկյան | ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Այն, որ ժամացույցը ետ էր ընկնում, ես գիտեի ի սկզբանե, բայց երբ առաջին անգամ այն ձեռքս առա, որոշեցի չմտածել այդ մասին, նամանավանդ, որ ժամացույցը թանկ էր ինձ համար. այն հորիցս ինձ մնացած միակ հիշողությունն էր:
Սկզբում ամեն ինչ այնքան էլ մտահոգիչ չէր. ժամացույցը օգնում էր ինձ կողմնորոշվել ժամանակի մեջ ու չնայած օրվա մեջ մեկ երկու րոպե ետ էր ընկնում, այնքան էլ ինձ դա չէր հուզում, ես երիտասարդ էի և կյանքն ինձ հավերժ էր թվում, իսկ ժամանակը` հորինված ավելորդություն:

Կարդալ ավելին