Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
ԱՅԼԵՒՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ
Իմ ուսին` քո բերանից ջուր խմող աղավնին է,
Իմ ուսին` իմ կոկորդը թարմացնող աղավնին է,
Իմ ուսին ծանրաբարո աղավնին է բարի,
Որ ինձ հետ խոսում է լույսից
ԵՎ մարդուց, որ հեթանոս աստվածն է աստվածների:
Ես մարդու հետ քայլում եմ
Աստղազարդ հավերժության մեջ:
Հեղինակ. Էդուարդ Հախվերդյան
Հլս 26 2011
Ահմադ Շամլու | ԲԱՆԱՍՏՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մյս 09 2011
Էդուարդ Հախվերդյան | ԹԱՆԿԱՆԵՐ
Սևաթույր ագռավ
Ի՜նչ գունազարդ ես
Տերևաթափ աշնանային այս այգում
Չորացած ճյուղեը այրվել են
Մենության խավար գիշերներում
Մյս 07 2011
Էդուարդ Հախվերդյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կյանք
Վաղուց
Հայտնվել եմ այս կինոդահլիճում
Ֆիլմը
Եռաչափ
Վատ մոնտաժ արած
Նույն Ֆիլմն է
Հկտ 19 2010
Օքթայ Ռաֆաթ | ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ
Թարգմանիչ Էդուարդ Հախվերդյան
Շոր հագա ամպից
Կոշիկներ հողից
Խենթ էի ու սիրահար
Տերևածածկ ճանապարհները
Թողած ետևում
Դեպի քեզ եկա
Աշուն էր
Հկտ 12 2010
Մոհսեն Ֆարաջի | ԱՍՈՒՄ ԵՄ՝ ՎՆԱՍ ՉՈՒՆԻ
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Աղջիկը հանեց կանաչ հողաթափերը, որպեսզի վեր բարձրանա գորգապատ սանդուղքներով: Տղամարդը նայեց աղջկա սև, ճաքճքած կրունկներին:
Երբ սենյակ մտան, աղջիկը ծանր ու փափլիկ մարմինը գցեց կարպետի վրա: Տղամարդը փականով կողպեց դուռը: Մոտեցավ լուսամուտին և դուրս չնայելով արագորեն քաշեց վարագույրները: Շրջվեց դեպի աղջիկը և հարցրեց.
— Ի՞նչ կխմես:
Հկտ 11 2010
ՊԱՐՍԿԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ
Զավեն (ԱՄՆ)
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Առանց սառույցի Vodka
Ծիծաղը սրտի խորքից է և նրա համար միևնույն է այս կամ այն սեղանը: Ծիծաղում, մոտենում ու հարցնում է.
— Որևէ բան չե՞ք ցանկանում:
— Դեռևս ոչ,- ասում եմ:
— Ի՞նչ էիր պատմում,- ասաց:
Հկտ 07 2010
Ռասուլ Յունան | ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԳԻԾ
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
— Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:
Փտր 01 2010
Էդուարդ Հախվերդյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հնվ 23 2010
Էդուարդ Հախվերդյան | ԳՆՈՒՄ ԵՄ ԷԴՅՈՒԴԻ (Բ. Մաս)
***
Գնում եմ էտյուդի
Քարերը վարդագույն են
Ծառերը վարդագույն են
Սարը
Երկինքը
Ամպերը վարդագույն են
Հնվ 10 2010
Էդուարդ Հախվերդյան | ԳՆՈՒՄ ԵՄ ԷՏՅՈՒԴԻ (Ա. Մաս)
Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Վերջին մեկնաբանություններ