Tag Archive: Խորեն Արամունի

Փետ 18 2015

Խորեն Արամունի | ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱԿԱՍ

KHA44

Վերջին տարիներին հաճախ եմ լինում Հայաստանում: Բարեկամներիս հետ հեթական հանդիպումն էր: Հակառակ տաս եւ ավելի տարիներ առաջվա՝ ուրախ ու թռվռան երեխաներ, ճոխ սեղան, տեղները չգտնող, անընդմեջ վազքի մեջ կչկչան հարս ու աղջիկ, շղթայի պես սրտները միմյանց ագուցված եղբայրներ, եղբորորդիներ, ռաբիս երաժշտություն և վերջապես ոգելից խմիչքից տաքացած գլուխներ:
Կես գիշեր էր, երիտասարդները ինձ «պատիվ» անելու, կամ «ծերուկիս» անակնկալի բերելու նպատակով, առաջարկեցին դուրս գալ մի շիշ գարեջուր էլ, ինչպես իրենք էին ասում՝ ինչ-որ օբյեկտում կոնծենք:
Չհրաժարվեցի:

Կարդալ

Հուն 13 2015

Խորեն Արամունի | «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ» ՈՐԹ Է ԸՆԿԵԼ

KHA34

Տիկին Հայուհին աշխատանքից նոր էր տուն եկել, ըստ սովորության, սուրճը դրել, հեռուստացույցը միացրել, նստել բազմոցին, ուսին դրած հեռախոսը կզակով պահել, մի ձեռքին գավաթ, մյուսին՝ հեռուստացույցի վահանակ, խոսում, սուրճ էր խմում ու միաժամանակ հեռուստացույցի կայաններն էր վերիվար անում:
– Աղջի, Շուշ, էս մեր տելևիզըրներից, բացի սերիալ ուրիշ բան չես տենում, մի ժամ ա փոխում եմ, հա փողում եմ, նայելու բան չկա:
– Խի չկա, աղջի, էս ա, նստած նայում եմ, դիր Հ1-ը, լավ էլ հաղորդում ա, էրեխեն հո տանը չի՞,- լսվեց լսափողից:

Կարդալ

Դեկ 28 2014

Խորեն Արամունի | ՑՆՑՈՒՄ

Խորեն Արամունի

Ոտքս ոլորվեց: Հավասարակշռությունս չկարողացա պահել: Ընկա: Ընդամենը առաջին աստիճանից ընկա ու գլուխս դիպավ, արդեն սուտ կլինի ասեմ ինչի, կամ որտեղ դիպավ, որովհետև այդ պահին ինձ ոչ թե դա էր հետաքրքրում, այլ այն, որ գնամ պառկեմ:

Կարդալ

Նոյ 28 2012

Խորեն Արամունի Քեշիշյան

Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Իսֆահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանiքով հայրենադարձվել է: 1975-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում: …

Կարդալ

Ապր 20 2008

Խորեն Արամունի | ՄԻՍՍ ԱԼԻՍԸ

Ամեն հինգշաբթի միսս Ալիսը հաճախում էր վարսավիրանոց։ Թե քանի տարի ընդմիջում չէր տվել, չէր հիշում, իսկ վարսավիրի վկայությամբ՝ վեց տարվա ընթացքում միայն երկու անգամ, դա էլ անկողնային լինելու պատճառով, հեռախոսով խնդրել է, որ սպասարկությունը կատարեն տանը, ապա և ծերանոցում։
Յոթանասունն անց էր, երբ առաջին անգամ մուտք գործեց այս վարսավիրանոցը։

Կարդալ

Փետ 11 2008

Խորեն Արամունի | ՉԵ՞Ս ՈՒԶՈՒՄ ՄԵՈՆԵԼ , ՏԱ՛Տ

Խորհրդավոր երեկո էր։ Տատս մեռնում էր։ Շուրջ քսան այր ու կին տարբեր դիրքերով նստած փոքրիկ սենյակում սպասում էին։ Ոմանք նույնիսկ անհամբեր էին, կարճ տարածության վրա գնում գալիս ու տխուր հայացքով, սենյակի կենտրոնում, հատակին պառկած մահամերձ տատիս էին նայում։
Բժիշկը վեց ժամ կյանք էր նշանակել, բայց տատս համառորեն շարունակում էր ապրել՝ «հուսախաբ» անելով ցավակից հարազատներին։

Կարդալ

Հուն 12 2008

Խորեն Արամունի | ՍՏՎԵՐԱՑԱԾ ՄԱՐԴԸ

Հարյուր քսան փաունդանոց, վաթսունը բոլորած սևամորթ մի անտունի էր, անգլերենով ասում են homeless: Չգիտեմ homeless բառը ինչքան անցյալ ունի, բայց ԱՆՏՈՒՆԻ- ին մեզ, հայերիս համար, հարազատ դարձած պատմական բառ է, դարերի խորքը տանող բառ, այն նաև հայկական ժողովրդական երգի ինչ որ տեսակի անվանում է։ Homeless ասելիս պատկերում ես քաղցած, կեղտոտ ցնցոտիներով, տարիներ օճառ չտեսած, փողոցի անկյուններով թրև եկող մարդու, որի ժանգոտված հատ ու կենտ ատամների արանքից ծորացող թարախախառը լորձը կախվելով շուրթից, մաշկին սոսնձված մորուքի վրայից անցնում, թրջում է անցորդների Վերսաչի կամ Ջորջիո Արմանի թանկարժեք փողկապներ։

Կարդալ

Դեկ 16 2007

Խորեն Արամունի | ՍՊԱՍՈՒՄ

Գրեյսը թեթև ժպիտը դեմքին անվաթոռին նստած, եկող գնացողին բարևում, ժպտում, օրհնում, շնորհակալություն հայտնում ու ձեռքը թեթև թափահարում էր։
Գրեյսն իր ծննդյան թվականը չէր հիշում, նրան թվում էր թե աշխարհի հետ ծնվել ու աշխարհի հետ գնալու է։
Ծերանոցում առանձին սենյակ էին հատկացրել Գրեյսին , ինքը չգիտեր թե քանի տարի առաջ էին իրեն բերել այդտեղ։

Կարդալ