Tag Archive: Հոսեյն Մորթեզաիյան Աբքենար

Հուլ 01 2009

Հոսեյն Մորթեզաիյան Աբքենար | ԱՐԳԵԼՎԱԾ ԹԱՌԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ

Պարսկերենից թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյան
Երկար ժամանակ ոչ ոք գլխի չէր ընկել, որ լսվող ձայնը իսկապես թառի ձա՞յն է, թե՞ քամու, և եթե ես պատահաբար այնտեղից չանցնէի երբեք չէի հավատա։ «Օսթադ Զամանին* շատ էին ծեծել», ասում էր էբադը, թառն էլ ջարդեցին և, որպես վերջին «արգելված գործիք», այրեցին։ Թառը մի ծեր կաղնեփայտից էր։ Ծառը հատելիս էբադը տեսել էր հազարավոր շրջագծեր պարունակող ծառաբունը։
Տանը որքան նավթ կար, հավաքել ու լցրել էին ջարդված թառի վրա։ Շրջակա տներից էլ որքան նավթ կար բերել էին։