Tag Archive: Սաթենիկ Բադալյան

Հուն 20 2015

Սաթենիկ Բադալյան | ՄՏՔԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Մայիսյան արևոտ ու պայծառ օրերից էր: Պարզ լազուրում լողում էին ամպերը` նման ծովի հայելում խայտացող ձկների: Արևն էլ, կարծես դայակի նման ներողամիտ ժպտալով, հսկում էր: Իսկ այնտեղ` հեռու ներքևում, մարդիկ էին. մարդիկ իրենց հոգսերով, ուրախություններով, տխրություններով, երազներով…
Մեկը շտապում էր աշխատանքի, մյուսը տուն, մեկ ուրիշն էլ թոռնիկի ձեռքից բռնած` զբոսնում էր`բավարարելով նրա հարցասիրությունը:

Կարդալ

Դեկ 08 2014

Անդրեյ Պլատոնով | ՊԱՏՈՒՀԱՆ

AP11

Ռուսերենից թարգմանեց՝ Սաթենիկ Բադալյանը
Բլրակները կապտախառն սպիտակ էին` շաքարի նման: Նրանք` կլոր ու անտառազուրկ, ծածկվել էին թանձր ձյան հաստ շերտով, որ քամուց պնդացել էր: Ձյունը կիրճերում այնքան խոր էր ու պինդ, որ նույնիսկ դիմանում էր մարդու ծանրությանը, իսկ լանջերն ասես պատված լնեին մեծ-մեծ պղպջակներով. դրանք սոճու թփերն էին, որ տարածվել էին գետնով մեկ ու ձմեռվա քուն մտել` դեռ առաջին ձյունը չեկած: Մեզ հենց դրանք էլ պետք էին:

Կարդալ

Նոյ 14 2014

Սլավի-Ավիկ Հարությունյան | ԿԻՆՈՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

SAH22

Նշանագիտությունը կամ սեմիոտիկան նշանի և նշանային համակարգի մասին ընդհանուր գիտություն է, որ ձևավորվել է 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Նրա ակունքներում կանգնած էին ամերիկացի փիլիսոփա Չ. Պիրսը և հայտնի լեզվաբան, կառուցվածքային լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանտ դը Սոսյուրը: Նշանագիտությունը բուռն զարգացում ապրեց, սակայն, 20-րդ դարի սկզբին: Գիտական այս նոր հայեցակարգի կարևորագույն նվաճումն այն է, որ վերջինս դարձավ փիլիսոփայությունը, հումանիտար գիտակարգերն ու ճշգրիտ գիտություններն իրար միացնող յուրօրինակ կամուրջ:

Կարդալ

Նոյ 06 2014

Սլավի-Ավիկ Հարությունյան | Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ (մշակութաբանական մոտեցում)

Slavi11

Ժանրերի տեսությունը էսթետիկայի և արվեստագիտության հնագույն բաժիններից է, որ սկզբնավորվել է դեռևս անտիկ ժամանակաշրջանում Արիստոտելի («Պոետիկա») և Պլատոնի («Պետություն») աշխատություններում: Այսօր էլ, սակայն, խնդիրն արդիական է. այս թեմայով քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են: Խնդրի վերաբերյալ առկա մոտեցումների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել երկու արմատապես տարբեր ուղղություններ` գեղագիտական և արվեստագիտական: Էսթետիկական մոտեցման հիմքում ընկած է էսթետիկայի` որպես մշակույթի գործառույթների և նրա զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին գիտության ընկալումը: Այսինքն` այնպիսի գիտության, որ հենվում է ընդհանրական բնույթի կաղապարների վրա, որոնք տարբեր են մշակույթի առանձին տեսակների և տարբեր` մշակույթի պատմական զարգացման փուլերի համար…

Կարդալ