Tag: Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարմինս հոգուս մեջ չի տեղավորվում,
բաժանվել է ձգտում,
ազատագրվել:
Մեզ երկինքն է միացրել,-
սաստում եմ,-
հնազանդ ցմահ…
-Դու ո՞վ ես,-
հարցնում է մարմինս:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | Բանաստեղծություններ

Այս պահի թռիչքի մեջ բանաստեղծություն կա:
Ես որսացի այն,
որ փայփայեմ
բառերի ճաղերից անդին,
իսկ պահը
մնաց մեզ հետ:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հրամայվեց, որ բռերով դատարկենք երկինքը, և մենք խոնարհվեցինք սովորականի պես։ Հրամանն անբեկանելի էր՝ ինչպես միշտ։ Ոչ ոք չհարցրեց, թե որտեղ պետք է ապրենք, երբ դատարկվի երկինքը։ Ոչ ոք չհարցրեց, թե որտեղ է անհրաժեշտ դատարկել երկինքը։ Ժամանակ նշանակվեց։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՕՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Յոթ երկինքների և յոթ անդունդների կենտրոնում մի ծառ էր աճում:
Պոետը չմաշվող նյութից հանդերձանք պատրաստեց և ճամփա ընկավ՝ որոնելու ճշմարտությունը:
Քայլեց այնքան, որ մաշվեցին օրերն ու ամիսները, տարված եղանակները ձանձրացնող երգի կրկնություն դարձան:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարմինս աճեց, բարձրացավ,
խառնվեց հոգուս կյանքին.
արթնացա:

Նրանք քաշքշում են իրար,
փոխակերպվում մեկը մյուսին,
միաձուլվում,
տարանջատվում:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ

Ստեղծագործելիս Գրողի համար անհրաժեշտ երկու բան չեմ կարողանում անել՝ վերապատմել և հորինել:
Վերապատմելը տաղտկալի ու ապարդյուն գործողություն է: Ինչպե՞ս կարող եմ պատմել մի բան, որ կարող են պատմել բոլորը,- մտածում եմ, երբ ստեղծագործելու մտածված պահանջը բռնում է կոկորդիցս:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ

Սոճուտի արևոտ բացատով մտահոգ անցնում էր գերեզմանափորը: Տխուր էր: Բացատը եզերող ծառերի խիտ սաղարթների միջով տեղ-տեղ թափանցած արևի պայծառ շողերը լույսի կամուրջներ էին կապել օդում, և դա գերեզմանափորին հիշեցրեց անցած-գնացած լուսավոր ժամանակները, երբ ինքը դեռ հավատում էր, որ կարող է պար բռնել այդ շողերի վրա: Ծառերը լուռ էին, իսկ գերեզմանափորը չէր ուզում առաջինը խզել ծանր լռությունը:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

* * *
Մարմնովս ծածկեմ մարմինդ,
Տանիքդ լինեմ,
Պաշտպանեմ անձրևից, քամուց, արևից…
Օտար հայացքից:
Մարմնովդ մտիր մարմնիս մեջ.
Տնակդ եմ`
Հարմարավետ, տաքուկ
Ապաստարան աշխարհից:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Ավազե մանդալա (տիբեթերեն དཀྱིལ་འཁོར།՝ կիլխոր), գունավոր ավազից մանդալաներ ստեղծելու և ոչնչացնելու տիբեթյան բուդդայականության ավանդույթ: Ավարտելուց անմիջապես հետո ավազե մանդալան արարող վանականները ծիսականորեն ոչնչանում են այն:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ

1. Ազատագրում
Առաջինը գիտեր, որ եթե իրեն ճեղքեն վերից վար, միջից լույս աշխարհ կգա երրորդը: Երրորդը կամ քնած էր, կամ արթուն: Երբ քնած էր լինում, առաջինը վերացնում էր նրա նախորդ արթնությունից մնացած հետքերը: Արթնանալով՝ երրորդը անդադար ճանկռտում ու բռնցքահարում էր, և առաջինը, չկարողանալով դիմադրել ներսից խեղդող երրորդին, անհարթ, խորդուբորդ պատերին էր քսում ճակատն ու կուրծքը՝ հուսալով, որ այդպիսով կխլացնի խորքից քայքայող քորի անտանելի աղմուկը:

Կարդալ ավելին