Մաշտոցի պուրակի երեխաներին
Անապատը` հարափոփոխ ու մշտակա, ավազահյուս ու ջրակուլ, փռված էր ծովից ծով: Սահմանների անվիճելի գոյության մասին գիտեին միայն երկիքն ու ծովամերձ ավազահատիկները:
Ապր 30 2012
Մաշտոցի պուրակի երեխաներին
Անապատը` հարափոփոխ ու մշտակա, ավազահյուս ու ջրակուլ, փռված էր ծովից ծով: Սահմանների անվիճելի գոյության մասին գիտեին միայն երկիքն ու ծովամերձ ավազահատիկները:
Դկտ 12 2011
Գնում ես տուն: Գործից: Հոգնած, ջարդված, կոմպից բողոքող աչքերով: Նստում ես երթուղային տաքսիբուս: «Տուկ-տուկ,- բախում են ներսիցդ,- էսօր Օպերա իջնենք, էլի՛»: «Չէ, հավես չկա, համ էլ սոված եմ»:
Հլս 30 2011
— Այստեղ աղմուկը շատ է,- անվերջ բողոքում էր ընկերս:
Հոգնել էի բողոքներից: «Ա՞յս էր մեր ընկերությունը»,- մտածում էի նորից ու նորից, երբ վերսկսում էր նույնը: Վերջին անգամ չդիմացա.
— Ոչ մի աղմուկ էլ չկա,- մի պահ նայելով աչքերին, ապա` ինձ` նրա թիկունքից նայող հայելուն, առարկեցի,- քեզ թվում է:
Լռեց` խոսքը բերանում: Շրջվեց, նայեց հայելուն: Հետո` ինձ: Շրջվեց:
Մյս 19 2011
Նա ասում է, որ ես նման եմ մանկության հեքիաթների կախարդված Արքայադստերը, որը մի ամբողջ կյանք կանգնել է լուսամուտի առաջ ու սպասել… տիրուհին ծիծաղեց, իսկ մայրիկը ժպտաց: Բոլորն ինձ էին նայում: Չշրջվեցի. նա չշարունակեց:
Հետ-առաջ, հետ-առաջ, հետ-առաջ-հետ… չիպ-չիկ…
Ապր 25 2011
***
Պատիժը դանդաղ, դանդաղ է գալիս.
Ես հասցնում եմ կրկին մեղանչել,
Արբելով` գոռոզ, հղփացած հոգով
Խրոխտանում եմ արդարության դեմ:
Դկտ 14 2010
Այն օրերին, երբ երևում է Լեռը, նշաններ են ի հայտ գալիս, և գործեր ի կատար ածվում, քանզի Լեռն ինքը նշան է և արարում:
Այսօր մեկն է այդ օրերից:
Վաղ գարունն արդեն խռովել է սրտերը, ընդհատել բնության անդորրը: Թմբիրից զարթնել է ծովը ննջած, և վա°յ այն քամուն, որ կշոյի նրա` փոթորկուն գեղուհու անխռով դեմքը:
Հկտ 05 2010
Գրող-ապրումն արտահայտվելու սեփական տարածությունն է փնտրումը, սերնդակից գրողներին հաճախ համանման ապրումների տարածությունն է միավորում, իսկ ընդհանրական միտումներից անդին բացվող տարածությանն ուշադրության և ոաումնասիրության է կարոտ։ Սիրանույշ Օհանյանի անդրանիկ գիրքը խոհափիփսոփայական պատմվածքների ինքնատիպ փորձ է «Խորքում» ընդհանրացում-վերնագրով։
Սպտ 24 2010
Մարդն աչքերիս առաջ հալվում էր, ու հնար չկար դա կասեցնելու: Ես նրան վաղ մանկությունից եմ ճանաչել: Հիշում եմ, թե ինչպես էր երբեմն անցնում ավանի արահետներներով: Գնում էր դաշտերից հեռու, դեպի մեծ լեռան ստորոտը, դեպի մութ անտառը: Երեխա էի, ու բոլոր երեխաների նման երկյուղածությամբ ու հարգանքով էի նայում մութ անտառ գնացող մարդկանց: Այդպիսինները քիչ էին: Անտառի մասին շատ հեքիաթներ էինք լսել:
Օգս 14 2010
Մանկուց էր տանջում հարցը, թե ինչու է երկինքը կապույտ:
Ենթադրությունները, կարծիքներն ու երևակայությամբ ընդունած պատկերացումները փոփոխվում էին իր ներքին աճին զուգընթաց:
Փնտրեց բոլոր հին ու նոր հեքիաթներում` չստացավ պատասխան:
Ուսումնասիրեց ողջ գիտական միտքը` չբավարարվեց: Եկավ այն համոզման, որ գիտությունը երբեք չի պատասխանում ինչու-ին, այլ միայն` ինչպես-ին:
Հլս 13 2010
Դովորդը հանգիստ քնած էր` գլուխը ոտքերով ծածկած, աչքերը բաց և ուշադիր` ինչպես միշտ: Հարկավոր էր զգոն լինել. ամեն պահ կարող էր պետք գալ իր օգնությունը: Շոշափուկներ հիշեցնող բազմաթիվ ոտքերը հանգիստ փարվել էին պստլիկ գլխին, և իրանը մեղմիկ օրորվում էր. Դովորդն արդեն զգում էր, որ այսօր իր օրն է:
Վերջին մեկնաբանություններ