-Դարն ա տենց,- պատասխանում է նա:
Հնարավո՞ր է նայել նրան ու նրա միջով տեսնել դարը: Նա գոյություն չունի, կամ էլ նրա գոյությունը թափանցիկ շնչավորություն է, որը լցվում է դարով ու ոչնչով չի առանձնանում: Տենց: Հոպա՛գանգա՛մսթայլ:
— Թե չէ մեզ ըտենց էիք դաստիարակել,- բաժակի պատերին զարնվող գդալի զայրացած զնգզնգոցից բարձրանում է Կարի՝ համր մնալու վճռականությունը խախտող ձայնը:
Tag: Սիրանույշ Օհանյան
Մրտ 03 2014
Սիրանույշ Օհանյան | ՎԵՐԱԴԱՐՁ
Փտր 02 2014
Սիրանույշ Օհանյան | ՎԻՔԻՆ, ՀԱՅԵՐԵՆԸ, ԱՊԱԳԱՆ
Ես պատկերացնում եմ հեռո՜ւ-հեռավոր Հայաստան՝ այնքան հեռու, որ նրա Արևի լույսը ինձ է հասնում երկուսուկես միլիոն տարվա ընթացքում: Ինչ-որ տեղ տիեզերական ջունգլիներում՝ Անդրոմեդայի միգամածության թավուտներում, մեր Գալակտիկայից անդին ապրում են բանական արարածներ, որոնք մտածում ու հաղորդակցվում են հայերեն: Նրանք իմ հայրենակիցներն են: Երբ նրանցից վերջինը կդադարի մտածել, կդադարի հաղորդակցվել աշխարհի ու իր հետ, կփոխակերպվի սկզբում՝ մոլեկուլների, ապա՝ ատոմների, ապա՝ ատոմային միջուկների և էլեկտրոնների լուսաճառագ քվանտային համախմբի, այդ մասին լույսը կպատմի ինձ միլիոնավոր տարիներ անց: Վերջին հայախոսի կորստի լուրը՝ մոտ երկուսուկես միլիոն տարի անց:
Հնվ 27 2014
Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳԱԳԱԹԸ
Իսկ նա, իսկապես, գեղեցիկ է: Նախևառաջ, ամեն ինչից առաջ, Մասիսը գեղեցկություն է՝ կյանքի անհավանական գեղեցկություններից: Գեղեցկություն, որ հնարավոր չի նկարագրել կամ ներկայացնել, գեղեցկություն, որ ներծծվում է հոգու մեջ ու, ծիածանաթաղանթի պես, ներսում հայացք ձևավորում: Գեղեցկություն, որի զգացողությունը ընդհուպ մոտեցնում է մահին: Որովհետև այն, ինչ անտանելի գեղեցկություն է, հրահրում է ինձ ձուլվել իր մեջ ու այդպիսով անէանալ, ու այդպիսով դառնալ ինքը: Իսկ ո՞ւր է այդ ժամանակ անհետանում իմ Եսը: Չգիտեմ: Հենց դա էլ մահվան զգացողությունն է:
Հնվ 22 2014
Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. 4200 մ
Մինչև գալս, մտովի կրկնելով, թե քանի հոգու համար քար պիտի բերեմ, և տարբեր արշավներից տուն բերած քարերի՝ սենյակումս տխուր փոշոտվող շարքի դառը փորձը հաշվի առնելով, ափսոսանք ու անհարմարություն էի զգում, որ սարը պիտի մասնատեմ, սարը կազմող քարերը կտրեմ իրենց միջավայրից ու վերածեմ պարզապես քարերի: Մտածում էի, որ ամեն եկող քար տանի հետը, Մասիսից բան չի մնա, ու մտածում էի՝ տեսնես եթե Մասիսի քարերը բաժանենք ամբողջ հայության միջև, մարդագլուխ քանի՞ քար կհասնի:
Հնվ 20 2014
Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. 3366 մ
Եթե ցեղասպանությունը չլիներ, պապիս հորեղբոր կինը չէր թողնի ամեն ինչ, չէր վերցնի մեկական տղա երեխա չորս եղբայրների երեխաներից, նրանց հետ փախեփախ չէր անցնի Արաքսը՝ ջարդի անհայտության մեջ թողնելով Խնուս գավառի Գոմես գյուղը, գյուղում՝ սեփական երեխաներին, բացի միակից՝ պատահական ընտրվածից, ինչպես մյուս երեքը ընտրվեցին պատահական՝ ով առաջինը պատահեց: Տատիս մայրը չէր գաղթի Վանից, չէր ամուսնանա Էջմիածնում, չէր ծնի տատիս: Պապս չէր ամուսնանա տատիս հետ, հայրս չէր ծնվի: Ես չէի ծնվի:
Հնվ 17 2014
Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. ՍԿԻԶԲ
Արարատի գագաթ երազել եմ բարձրանալ վաղուց: Չեմ հիշում՝ երբ է արմատավորվել այդ երազանքը: Երկար ժամանակ այն ինձ համար պարզապես մեկն էր բազմաթիվ մտքերից, որոնք կրկնում-մտածում է մարդ, բայց իրականացնելու ուղղությամբ ոչինչ չի անում, որովհետև չափազանց «բարձր» է թվում հասնելու համար:
Ուսանող էի. մեր, այսինքն՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներից մի քանիսը բարձրացան Արարատ, վերադարձան, պատմեցին: Առաջին անգամ տեսա և լսեցի Արարատից իջած մարդու: Եթե նրանք կարողացել են, ես էլ կկարողանամ. այդ պահից Արարատ բարձրանալը դարձավ հնարավոր ճանապարհ, չնայած մնաց հեռավոր ու անհասանելի:
Նյմ 14 2013
Սիրանույշ Օհանյան | ԴՈՒ ԱԳՌԱՎ ԵՍ
Դու դանդաղ քայլում ես նեղլիկ քաղաքի բանուկ պողոտայով, թեքվում կից սուսիկ-փուսիկ փողոցը: Աչքի տակով զննելով շուրջդ՝ ձեռքդ սուզում ես պայուսակի մեջ: Շոշափելով՝ փնտրում ես ափդ շոյող կլորությունը, սպասում: Մի անգամ էլ ես վեհերոտ նայում դիմացդ՝ հատուկենտ անցորդները հո չնկատեցի՞ն, հո չե՞ն նայում սևեռուն արհամարհանքով՝ երեսով տալով բոմժին վայել արարքդ: Բարձրացնում ես ձեռքդ, անհամբեր ախորժակով կծում քաղցր, փխրուն խնձորը: Հետաքրքիր է, ինչո՞ւ փողոցում պաղպաղակ, բուլկի, շաուրմա, նույնիսկ տնական դուռում ուտելն ընդունելի է, իսկ խնձոր՝ ոչ: Խնձորի փափկությունը ծորում է հայացքիդ մեջ, հոկտեմբերի արևը ջերմացնում է կուրծքդ, աչքերդ կկոցում ես լույսի առատությունից, բայց չես կարողանում չնայել կապույտ երկինքը զարդարող դեղնականաչ սաղարթին:
Սպտ 19 2013
Սիրանույշ Օհանյան | ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
— Սա հարմար է,- արտաբերեց պարագլխի ղեկավարը, — հենց կարծես երկնքից էլ ընկած լինի։
Մնացածները լուռ համաձայնություն արտահայտեցին։
Անծայրածիր հարթավայրում անշարժ մեկնված հսկա ժայռը չարձագանքեց։ Նրա կարծիքը ոչ ոք չհարցրեց։
Խմբի անդամները կատարեցին այն ամենը, ինչ պահանջվում էր իրենցից, հետո ամեն մեկին տարավ իր ճանապարհը։
Այցելուները շատացան։ Մեկ–մեկ էին գալիս, թեև դժվարին ու անանցանելի ճամփաներին ամեն տեսակ վտանգներ պիտի հաղթահարեին միայնակ՝ հեռավոր հրաշագործ Դռանը հասնելու համար։ Չնայած դրան, գալիս էին։
Օգս 21 2013
Սիրանույշ Օհանյան | ՕԴԸ ԿԱՆԱՉ ԷՐ
Քարը խրվել էր գանգատուփիս մեջ,
առաջ չէր գնում,
ոչ էլ հետ՝ այնտեղ,
որտեղից հանկարծ մարմին էր առել.
սրտիս խորքում, երբ
սառել էր լավան վերջին ժայթքումի:
Հլս 18 2013
Պաբլո Ներուդա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իմացիր, որ սիրում եմ քեզ և չեմ սիրում
Որովհետև կյանքը երկու սեռ ունի.
Բառը լռության մի թևն է,
Կրակը ցրտի մի կեսն է:
Քեզ սիրում եմ, որ սկսեմ քեզ սիրել,
Որ վերսկսեմ անվերջը…
Վերջին մեկնաբանություններ