Ծնվել է 1960 թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Լոնդոնում երկու տարի ուսանել է հասարակագիտություն: Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Դէպի սկիզբ» լույս է տեսել Թեհրանում, իսկ երկրորդը 1999 թվին «Ճիչ» խորագրով՝ Երևանում: Ցայժմ հրատարակել է նաև Իրանի ժամանակակից Ճանաչւած պարսիկ բանաստեղծներ՝Փունէ Նեդայիի և Ռասուլ Յունանի հատընտիր բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը երկու առանձին հատորներով: Պարսկական մամուլում հրատարկված իր պարսկերէն լեզվով երկերը մեծ ընդունելության …
Tag: Վահե Արմեն
Օգս 21 2010
Նաիրա Համբարձումյան | ՀԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
(Վահե Արմենի “Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ” ժողովածուի առիթով)
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպում` ներկայացնելով մորը որպես բարի, խոնարհ և ավետարանապաշտ մի էության, որի քրիստոնեական հավատի վերաբերյալ պատումները երբեմն առասպելական խորք են ստանում, Թոթովենցը գրում է. «Կոծում են հողմերը:
Դկտ 18 2007
Վահե Արմեն | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Հացթուխ գնչուի և մոր մերձեցումից
Նա հայտնվել էր այս աշխարհում…
Սա ինքն էր ասում:
Գաղտնիքները այնքան պուճուր էին,
Որ գոյություն չունեին…
Դկտ 04 2007
Ռասուլ Յունան | ԳԵՏԸ ՈՐ ՀՈՍՈՒՄ ԷՐ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ (2)
Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը
Քամին ոռնում է
լուսամուտի ետեւում
ու ես
վախենում եմ ամեն բանից
դռնից
պատից
ժամացույցից
խարույկից
Օգս 25 2007
Էլհամ Փավենեժադ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը
Գիշերվա խավարում
Նայում եմ մենավոր երկնքին.
Քեզանից հեռու, ամեն մի գիշեր
Դարձել է մի աստղ:
Ամեն գիշեր
Որքա՜ն աստղեր կան երկնքում:
Օգս 25 2007
Փունե Նեդայի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարսկերենից թարգմանեց Վահե Արմենը
Քանի կարմիր խնձորներ
Հեռավոր ակնարկներ,
Հեռավոր ակնարկներ:
Աչքերիդ լապտերի անորոշ հայացքը,
Ո՞ր կողմն է ակնարկում ճանապարհի:
Հնս 18 2007
Վահե Արմեն | ՍԵՐ՝ ԵՐԿՅՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ
Գիշերները
Աչքակապուկ էինք խաղում
մեր բակում:
Հիշո՞ւմ ես, մի’շտ
Փախչում էինք միասին,
Ապավինում նկուղին,
Որտեղ կար մի չար ոգի:
Հնս 18 2007
Վահե Արմեն | ՆՎԵՐ
Ափերիս մեջ
Կրա՜կ եմ բերում, սեր իմ,
քե’զ համար:
Ուր էլ որ լինես՝
Հարևան տանը
Կամ անծիր երկրի
մի մութ անկյունում…
Հնս 18 2007
Վահե Արմեն | ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳ ՊՈԵՏԻ ԿՅԱՆՔԻՑ
Այսօր
Ո’չ մի ձեռք
Քեզ չի փրկելու,
Չի կարոտելու
Վաղը ո’չ մի սիրտ:
Գիտե՞ս՝ քանի՜սն են
սուզվել այս ծովում,
Իղձերը թաղել կոհակների մեջ:
Հնս 18 2007
Վահե Արմեն | ԱՆԴՈՒՌ ՊԱՏԵՐ
Գոնե այս չորս պատի վրա,
Որ պարուրել
Ու մոլեգին ճնշում են ինձ,
Լիներ մի դուռ՝
Թեև փակված
Ու բանալին կորած անհետ
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ