Tag: Արմենուհի Սիսյան

Արմենուհի Սիսյան

Գրել եմ  դեռ պատանի հասակից, բայց գրականության հանդեպ խորին ակնածանքն ու պատասխանատվությունը թույլ չեն տվել, որ շուտ տպագրության հանձնեմ ստեղծագործություններս: Տպագրվելուց հետո գրական մամուլը բարեհաճ գտնվեց գրիս հանդեպ և ստեղծագործություններիս տպագրությունը պարբերական ընթացք ստացավ ինչպես հայաստանյան գրական մամուլում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ներկայումս ՀԳՄ-ի անդամ եմ: I գիրքս` «Մի բուռ լույս», ամփոփում է արձակ …

Continue reading

Արմինե Պետրոսյան | Մերօրյա հայ կինը Ա. Սիսյանի պատմվածքներում

Կնոջ՝ այդ հավերժական հանելուկի էությունը տարբեր ժամանակներում փորձել են բացահայտել ժամանակի փիլիսոփաներն ու գրողները: Քանի որ մինչև նոր գրականություն ժամանակաշրջանը ստեղծագործում էին հիմնականում միայն տղամարդիկ, ապա կինը նկարագրվում էր միմիայն նրանց աչքերով:

Continue reading

Արմենուհի Սիսյան | ՃԱՇԸ

-Դեռ ժամանակ ունեմ, մինչև նրա գալը կհասցնեմ,- մտածեց կինն ու նստեց կտրատելու լվացած բանջարեղենը: Նա իսկապես հուզվում էր. առաջին անգամ պետք է ճաշ պատրաստեր: Կհաջողվե՞ր արդյոք: Գուցե ավելի շատ հուզվում էր այն պատճառով, որ առաջին ճաշը պատրաստելու էր իր սիրած մարդու համար… Արդյոք նրան դուր կգա՞ր իր պատրաստածը: Կրկին ձեռքն առավ թուղթը, ուր մանրամասն գրի էր առել հերթականությունը, թե որ մթերքը որից հետո պետք է դներ կաթսայի մեջ ու ինչպես եփեր: Նորից կարդաց արդեն անգիր արած բաղադրատոմսը, հետո վերցրեց մի սոխ` կտրատելու: Բայց թղթի վրա, երևի, ինչ-որ բան պարզ չէր, ու զանգահարեց մորը.
-Մա՛մ, չէի գրել՝ քանի սոխ կտրատեմ:

Continue reading

Արմենուհի Սիսյան | ԾՈՎԱՅԻՆ ՔԱՄԻ

Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս… Հնարավո՞ր բան է: Բայց ես զգում եմ նրա կանչը, զգում եմ նրա բույրը: Ավելին. լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում: Աստվա՜ծ իմ, որքան հարազատ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ: Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ոչ մի կապ չունեմ: Սակայն դրանք զարմանալիորեն ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը, ուր ես տեսնում եմ ինքս ինձ…

Continue reading

Արմենուհի Սիսյան | ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2)

Աղոթքիս մեջ հարություն առնող երազներս,
որ մեռել էին առօրյա գործերիս մեջ,
արտասվեցին իմ աչքերում
ու ձգվեցին դեպի երկինք՝
ամփոփվելով ամպերի մեջ՝
քուլա՜-քուլա…

Continue reading

Արմենուհի Սիսյան | ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *

Ես մաքրեցի աչքերիս փոշին, որ գիշերից հետո էր նստել, ասացի Լույսին, որ բարի է նա ու մտա իմ ծաղկաթերթերի մեջ…
Հրեշտակը համբուրել էր միտքս…

Continue reading

Արմենուհի Սիսյան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր նա: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության: Վախն աստիճանաբար բուն էր դնում ցավող սրտում ու ավելի անհանգստացնում: Գուցե մա՞հն է ցանկանում այցելել իրեն: Ախր շուտ է, դեռ ժամանակը չէ: Ի՜նչ անհեթեթություն. այդ ե՞րբ է մահը նախօրոք տեղեկացրել իր գալստյան մասին… Թերևս պետք է տեղյակ պահել աղջկան: Չէ’, միայն ո’չ դա. նա նոր է գնացել հանգստանալու, պետք չէ անհանգստացնել: Ինչ լինելու է, միևնույնն է, պիտի լինի…

Continue reading