Tag: Արմինե Պետրոսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԵՏ

Հարցազրույցը վարեց՝ Արմինե Պետրոսյանը

-Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Կարծում եմ, որ ձեզ հետ անցկացվող բազմաթիվ հարցազրույցների գերակշիռ մասը քաղաքական ու հասարակական թեմաներով է լինում։ Ինչպե՞ս եք տրամադրված գրական թեմաներով առաջին հարցազրույցին:
-Հազվադեպ բան է: Ֆատալիստ լինեի, կասեի ճակատագրից չես փախչի, բայց դե ես եմ «մեղավորը»: Ամերիկայում մի աֆրիկացի դասախոս ունեինք, ասում էր. «դուք իմ թմբուկներն եք, թակելու եմ` իմանամ, որիցդ ինչ ձայն է ելնում», դրանից հետո հետս ինչ հարցազրույց են աnում, էս խոսքերն եմ հիշում:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ․ ՍԻՐՈ ՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈ՞ՒՆ

Եթե երիտասարդ ես ու սիրո կարոտ ունես, ապա՝ «Ռոմեո և Ջուլիետ»։ Եթե արդեն ընտանիքի տեր հասուն մարդ ես, ապա «Ռոմեո և Ջուլիետը» կարող է թվալ պատանեկան արբունքի արկածախնդրություն։ Բայց․․․

Ինձ մոտ ամեն ինչ հակառակն ստացվեց։ Տասնինը տարեկանում, երբ իմ բոլոր ընկեր-ընկերուհիները սիրահարված էին կամ էլ սիրո սպասումով էին շնչում, հետն էլ՝ բանասիրականի ուսանողներով՝ ռոմեոներ ու ջուլիետներ դառնալու ճիգեր էին անում, ես իմ առջև նպատակ էի դրել բոլորին համոզելու, որ Ռոմեոյի և Ջուլիետի հարաբերությունները բոլորովին էլ ուժեղ ու ամենակուլ սիրո դրսևորումներ չէին։

Continue reading

Արմինե Պետրոսյան | Երկու խոսք «Երիտասարդ գրողների անթոլոգիա»-ի մասին

Հին ժամանակներում ծնվում և անհայտության մեջ մեռնում էին բազում հանճարեղ գրողներ: Ժամանակակից աշխարհում ամեն գրիչ վերցնող, ավելի ճիշտ՝ համակարգչային ստեղնաշարին տիրապետող կարող է իրեն գրող հռչակել և ունենալ ընթերցողների խումբ:

Գրական այս քաոսում անթոլոգիաները կատարում են նշանակալի դեր. ի մի են հավաքում գրական աշխարհի քիչ թե շատ արժեքավոր ստեղծագործությունները ու ընդհանրության մեջ ներկայացնում ընթերցողին:

2014 թվականին արձակագիր, «Կայարան» արձակագիրների ակումբի նախագահ Սուսաննա Հարությունյանի ջանքերով Էդիթ Պրինտ հրատարակչությունը լույս ընծայեց «Երիտասարդ գրողների անթոլոգիան»:

Ժողովածուն բաղկացած է երեք բաժիններից՝ «Պոեզիա», «Արձակ», «Թատերգություն»: Ներառված են 35 երիտասարդ հեղինակների տարբեր տարիներին ստեղծված գործերը:

Ի՞նչն է համախմբել այս հեղինակներին մի ժողովածուում, գրական ո՞ր ուղղություններին կամ մեթոդներին են հետևում, ի՞նչ թեմաների շուրջ են մտածում ժամանակիս ստեղծագործողները, սյուժետային ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ԵՐԲ ԿԱՐՄՐՈՒՄ ԵՆ ԱՉԵՐԸ

Առաջին անգամն էր, որ Գավառից Երևան մենակ էր գնում: Գլորված երեք տասնյակ տարիներն աղջկան արդեն տվել էին միայնակ երթևեկելու այցեքարտը: Չնայած դրան՝ ճանապարհ դնելիս մայրը հազար ու մի խորհուրդ էր տվել: Տնեցիներն հատկապես անհանգստացած էին վերջին օրերին քաղաքում կատարվող վայրագությունների պատճառով: Նինան նրանց հանգստացրել էր՝ ասելով, որ լուրերը, ինչպես միշտ, չափազանցված են: Սակայն, ինչպես երևում էր, դեռ մի բան էլ մեղմ էին ներկայացրել Երևանում տիրող իրավիճակը:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ՓԱԽՉՈՂ ՔՈՒԼԱՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

-Էլի էդ անտերների ձենը… զզվեցրին,-ասում է Լիլյան ու գլուխը մտցնում բարձի տակ:
Ժամը վե՞ցն է, թե՞ յոթը: Չգիտեմ: Երբեք ժամացույցին չեմ նայում: Գիտեմ, որ արդեն լույս է: Որ նավերի ափից հեռանալու ժամն է: Որ շոգու ձայնը աշխարհ է պատել: Որ, չնայած մեր սենյակի լուսամուտների ու դռների ապակիները «եվրո» են (պարզվում է՝ արաբական աշխարհում էլ «եվրալուսամուտը» նույնքան հարգի է, ինչքան մեր հնավանդ երկրում), գիշեր-ցերեկ էլ այն խեղճ անդադարը՝ օդակարգավորիչը, ձայնը գլուխը գցած աշխատում է, միևնույն է, շոգենավի գվվոցը հաղթահարել է բոլոր խոչընդոտներն ու թափանցել է քիչ չէ՝ մեր սենյակ, նաև՝ մեր ականջներ:
Նավի աղմուկն ինձ չի խրտնեցնում: Չի նյարդայնացնում: Քնահարամ չի անում:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ՆԱ ՄԱՅՐ ԷՐ

Նա գեղեցիկ էր ու մայր էր:
Հետագայում իմացա, որ երկրորդ զավակն էր ունեցել:
Երբ ծնարանից իմ պատգարակը դուրս բերեցին, մենք անցանք նրա սենյակի մոտով: Կամելիաների ու գեորգինաների բուրմունքը քթիս փչեց: Կոպերս ծանրացել էին, բայց անհնար էր նրան չնայելը: Անգամ բուժքույրները, որ շարունակում էին կոպիտ հրելով առաջ տանել պատգարակս, նրա դռան առջևով անցնելիս մի վայրկյան կանգ առան:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ

Կոպերը ծանրանում, հպվում էին իրար: Շուրթերը դողում էին: Բաց –խուփ, բաց-խուփ՝ անկամ, նվազող հևքով: Արյան բարակ շիթը ծուռումուռ հետագծով անցնում էր նրանց վրայով, ցած հոսում: Կա՛թ-կա՛թ, կա՜թ-կա՜թ…
Մատները խրել էր հողի մեջ: Սեղմում էր, կծկվող մատներով բուռը հավաքում կոշտուկները: Ձախ ձեռքի երեք կտրված մատները, որ դեռ պատանի ժամանակներից փայտահատ կացնի թողած հուշերից էին, նորից սկսել էին մրմռալ:
«Հո՛ղս»,-գվվում էր ուղեղը: Սիրտը լցվում էր հպարտության զգացումով՝ հերոս մարտիկ: Խեղդող ցավը, սակայն, այլ կտորներ էր քաշում, բերում աչքերի առջև՝ մայրը, քույրերը… հայրը:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ՃՄՌԹՎԱԾ ԺՊԻՏ՝ ԳԼՈՐՎՈՂ ՃԱՄՓԵՔԻՆ

Եթե գուշակ Կալխասը գրադարանից դուրս գալուց առաջ ինձ հանդիպած լիներ, հաստատ կասեր, որ մինչև տուն հասնելս հանդիպելու եմ անսովոր անցորդին, որը գալու է աչքերը ճպճպացնելով և ոտքերը քսքստացնելով, բացելու է անցյալի թաքնված մի տուփ, որը ես ամուր կողպել ու դրել եմ մտքերիս պահարանի ամենահեռու մի անկյունում: Նրա թմրած դեմքին նայելով՝ հիշելու եմ մանկապարտեզի մեր խաղընկեր Սաշային ու տրորված օրս: Չնայած Սաշայից ի՞նչ խաղընկեր: Տռզած փորով, ծույլ ժպիտով ու քթի մշտահոս վտակով այդ տղան ամեն անգամ կամ ծեծվում էր, կամ բոլորից հեռու մի անկյունում առանձնանում: Շատ էի խղճում նրան, մինչև…Հա-հա-հա՜:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ԱՂՋԻԿԸ ԳՆԴԻ ՎՐԱ

Իր ննջասենյակի առաստաղը Լիլիթին միշտ ավելի բարձր էր թվում, քան մյուս սենյակներինը: Պառկում էր բազմոցին ու ժամերով ուշադիր նայում առաստաղի պատկերներին, գծերին, ճաքերին: Մի անկյունում ճաքը հմուտ քարտեզագրի դեր էր ստանձնել ու գծագրել Ատլանտյան օվկիանոսը, երկու ափերին էլ առանձնացել էին Եվրասիան ու Ամերիկաները:
“Զզվում եմ քեզնից, Ամերիկա՛, զզվում”:
Լիլիթի դեմքը ծամածռվել էր, եղունգները խրել էր բարձի մեջ, անհանգիստ շարժումներ էր անում:
Խոհանոցից գոռգոռոցի ձայներ լսվեցին: Լիլիթը վեր կացավ տեղից, արդեն մոտենում էր դռանը, երբ ներս մտավ քույրը:
-Մոնա՛, ի՞նչ է պատահել:

Continue reading

Արմինե Պետրոսյան | ՔԵՌԻ ՄԱՍԻՍԸ ԿԱՄ ՉՍՏԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

-Նարի՛ն, վաղը մեր գերմանացի բարեկամները գալու են մեր տուն:
-Լո՞ւրջ, Դա՛վ: Հաստա՞տ ես իմացել: Ո՞վ ասաց:
-Պապան ասաց:
Նարինեի սիրտը գոհունակ ճմլվեց, ժպիտը ճառագեց դեմքին: Ամեն անգամ, երբ դասարանցիները պատմում էին ամռանը Ռուսաստանից կամ Ամերիկայից իրենց հյուր եկած հարազատների մասին, ինքը տխրում էր, որ իր կյանքում նման թարմ հոսանքներ չկան:

Continue reading