Tag: Հասմիկ Հոխանյան

Հասմիկ Հոխանյան

Ծնվել եմ 1989 թվին, Աբովյան քաղաքում: 2001-2006 թթ. Ավարտել եմ. TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիան, իսկ 2006-2010թթ. Երևանի ԳեղարվեստիՊետական Ակադեմիան: Ինչպես տեսնում եք՝ նկարչուհի եմ և ցայժմ իմ հեղինակային գործերով մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների: Գուցե հարց կառաջանա, թե ինչու եմ դիմում գրչին, երբ ի սկզբանե ունեցել եմ վրձինը, որպես արտահայտչամիջոց: Պարզապես երբեմն լինում են …

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԻՐԱԿԱՆԻ ՈՒ ՎԻՐՏՈՒԱԼԻ ՄԻՋԵՎ

Դեռևս հնագույն ժամանակներից, բազմաթիվ գիտնականներ ու փիլիսոփաներ փորձել են պատկերացնել ու ներկայացնել կեցության այլ ոլորտներ, որտեղ ոտք դնելու նախապայմանը, առնվազն, կյանքին կամ առկա կեցության ոլորտին հրաժեշտ տալն էր: Մարգարեները, իհարկե, օժտված լինելով աստվածային ունակություններով, ի վիճակի էին առանց հեռանալու մի կեցությունից, լինել նաև մեկ ուրիշում:

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Թերևս, նոր բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ «մարշուտնի» հորջորջվող երթուղայինները վաղուց մեր առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Լույսը բացվելուն պես մարդիկ ինչ-որ տեղ են շտապում՝ մեկը դասի, մյուսը աշխատանքի, երրորդը՝ ինչ- որ գործով կամ պարզապես ուր պատահի. իսկ նպատակակետին հասցնողը, իհարկե, մարշուտնին է: Շատերի համար դա պարզապես փոխադրամիջոց է, որոշ բծախնդիր ուղևորների համար՝ հասարակության վարք ու բարքի տիպիկ դրսևորման միջավայր. ինձ համար, այդ երկուսից զատ, միկրո-ավտոբուսը յուրօրինակ անոնս է՝ կյանքի երկար ուղին իր մեջ ամփոփող:

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԴԵՂԻՆ ԱՆՁՐԵՎԱՆՈՑԸ ԵՎ… ՀԵՌԱՑԱ՞ ԱՐԴՅՈՔ

Երկար ժամանակ տարված ինքնախաբեությամբ՝ չգիտեմ ինչու, որոշել էի,որ անձրև շատ եմ սիրում, որ արևը հոգումս է ծագում, երբ այն միտք էլ չուներ հայտնվելու երկնակամարում: Բայց…Պարզվեց, որ ո’չ, անձրևը բնավ էլ չեմ սիրել, անձրևանոցն եմ սիրել, իմ դեղին անձրևանոցը: Պարզապես, սիրում էի քայլել փողոցով` գլխավերևում ունենալով մի հսկա արևագույն սկավառակ, որի ներքո ես ինձ այնքան պաշտպանված էի զգում: Մինչդեռ շուրջբոլորը մարդիկ շնչակտուր վազում էին՝ շտապելով գտնել մի չոր ապաստարան, ուր կկարողանային խուսափել անձրևի սառն ու թաց համբույրներից, ես շարունակում էի անշտապ քայլել` ապահովության ջերմ զգացումով ու անձրևանոցիս վրա ընկնող անձրևի կաթիլների միալար մեղեդին ըմբոշխնելով:

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԼԻՐԻԿԱԿԱՆ ՏՈՂԵՐ

Աշնան անձրևը
Չիրականացած գարնան սպասումի
Թաղումն է սգում,
Անձայն մորմոքում:
Աշնան կարոտը
Գարնան արևի շողերն է հիշում,
Անվերջ որոնում,
Բայց էլ չի գտնում:

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Հասմիկ Հոխանյան

«Հենց այն, որ լույսը բացվում է, արևը շողում է, դա արդեն իսկ երջանկություն է»,- հաճախ եմ լսում այս սնամեջ, մտացածին խոսքերը, որոնք երբևէ ինքս էլ եմ արտահայտել:
Բայց ի՞նչ է պատահում, երբ շողում է արևը, երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ: Արդյոք մտածե՞լ եք,թե ինչպիսի թախիծ է իր հետ բերում լուսաբացը, իհարկե՛ ոչ, չէ՞ որ դուք միայն ձեր մասին եք մտածում: Մոռանում եք, որ կա մի ուրիշ աշխարհ, որն ապրում է ձեզանից անկախ: Կեցության շատ ոլորտներ կան, բայց ես կպատմեմ մի աշխարհի մասին, որը, չնայած նրան, որ անմիջականորեն առնչվում է ձեզ, միևնույնն է, միշտ էլ աննկատ է մնում:

Կարդալ ավելին