Հասմիկ Հոխանյան

Ծնվել եմ 1989 թվին, Աբովյան քաղաքում:
2001-2006 թթ. Ավարտել եմ. TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիան, իսկ 2006-2010թթ. Երևանի ԳեղարվեստիՊետական Ակադեմիան:
Ինչպես տեսնում եք՝ նկարչուհի եմ և ցայժմ իմ հեղինակային գործերով մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների: Գուցե հարց կառաջանա, թե ինչու եմ դիմում գրչին, երբ ի սկզբանե ունեցել եմ վրձինը, որպես արտահայտչամիջոց: Պարզապես երբեմն լինում են ապրումներ,որոնք դժվարանում ես արտահայտել: Հետո սկսում ես փնտրել այլ արտահայտչամիջոց՝ չասվածը ասելու համար: Հուսով էի` բառերով կկարողանամ ասել ամբողջը, բայց հասկացա, որ խոսքերն ևս այնքա՜ն քիչ են… Ամեն դեպքում ասվեց ինչ-որ փոքրիկ մասը՝ թե արձակի և թե չափածոյի տեսքով: Իմ գրությունների կիզակետը մարդն է իր խոհերով, սիրո, կարոտի ու առանձնության տվայտանքներով: