Tag: Ռազմիկ Գրիգորյան

Ռազմիկ Գրիգորյան | ՔԵԶ ՏԵՍնԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քեզ տեսնելու համար,
սրտիս հետ քրքրում եմ մաշված թղթերս նաև,
լռության մեջ անհնար է սակայն տեսնել թափանցիկը,
երբ վաղուց քոնը չէ այն,
հեռո՜ւ, հեռվում է,
անհայտ է նրա հեռուներն անգամ…
Բոլոր ուշացածների պես մնում է ծխել,
խորհել, իզուր, հենց անյպես…

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ԿԱՐԿՈՒՏ

ԿԱՐԿՈՒՏ

Մի սև ամպի կտոր գլորվեց օդում,
գյուղացու ծիծաղը սառեց,
ահագնացող տանգնապը, գյուղ մտավ
կախվեց երկնքից,
ամպը մոտենում էր,
ներքևում վեր ձգվող հայացքներ էին,
անզոր, խեղճացած աղոթքի հետ…

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլոր գերագույն հրամանատարները,
գովերգում են, հպարտանում սեփական զինվորներով,
բոլորը սակայն պատերազմից վերադառնում են առանց զինվորների,
եթե մեկ կամ երկու տեղ հակառակը լիներ,
աշխարհում այլևս պատերազմ չեր լինի…

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան

Ծնվել եմ 1985թ. Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում։ 2003թ ընդունվել եմ Երևանի պետական քոլեջի «ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ 2003-2005թթ. ծառայել եմ Հայոց Բանակում։ 2007թ. ավարտել եմ քոլեջը։ 2011թ. ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ Տպագրվել եմ «Գրեթերթ», «Ցոլքեր», «Եղիցի Լույս», «Հոգու Ճիչ» պարբերականներում։ Որոշեցի գրել, քանի որ ներքուստ զգում եմ դրա …

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Ձյան հալոցքի հետ փայլեցին առվակները։ Լեռների լանջերին ծաղկած ձնծաղիկները առաջինը ողջունեցին գարնան տաք արևին։ Գարունը դանդաղ իջնում էր գյուղ։ Ինձ միշտ թվացել է, որ գարունը սկսվում է գյուղից, քանզի այգիները առաջինը ծաղկում են գյուղում, գութանը ակոսում է հողը, կանաչ են հագնում լեռները։

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ԶԱՐԻՆՋԱ

Լեռների մեջ ծվարած, երեխայի սրտի պես պարզ բաբախում է գյուղը։ Ծուռումուռ, նեղ, երկար ճանապարհներ անցնելուց հետո միայն կարելի է հասնել գյուղ։ Գյուղի այցեքարտը համարվում է յոթերորդ դարում կառուցված եկեղեցին, որի գմբեթին նստող աղավնիներն են պատարագ մատուցում ամեն օր։ Շատերին աննկատ, փոքրիկ գյուղի ոգին ապրում է Մեծ Հայրենականում ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողում։ Ահա այն ամենը, ինչը գյուղացիները հպարտորեն ցուցադրում են գյուղ եկած հյուրերին։ Իսկ երբ կարկուտ է գալիս գյուղացիների հետ միասին իր կսկիծը տաքցնելով լալիս էր նաև գյուղը։ Մենք ապրում ենք գյուղում, իսկ գյուղը մեր մեջ։

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ԵՐԲ ԱՅՐԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Թանկարժեք մեքենան դանդաղ բարձրացավ քարքարոտ նեղ ճանապարհով, կանգնեց գերեզմանոցի մոտ։ Բարձրահասակ տղամարդը իջավ մեքենայից, ուղղեց կոստյումը, փողկապը, նայեց շուրջը։ Վարորդը մեքենան կանգնեցրեց ետդարձի համար ավելի հարմար տեղում։ Գերեզմանի կիսով չափ քանդված պարիսպի դռնակով տղամարդը մտավ ներս։ Մոտեցավ գերեզմանին, կանգնեց, երկար նայեց։ Շիրմաքար չկար, շիրմաթուբը իջել՝ հավասարվել էր հողին։ Թմբին բուսած խոտը բարձրացել և հիշեցնում էր անմշակ հողակտոր, որին երկար ժամանակ մարդու ձեռք չի կպել։

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ԱՐՑԱԽՈՒՄ ԷԼ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԲԱՐԻ Է

Հաճախ էի լալիս օրորոցում։ Առաջվա պես ամեն վարկյան կողքիս նստող և ինձ օրորող չկար։ Անհանգիստ պապը անըդհատ դուրս ու ներս էր քայլում։ Մայրս մենակ էր գործերը՝ շատ, չեր հասցնում։ Քայլել չկարողացող տատս ողջ օրը նստաց գուլպա էր գործում.«Տղերքը կմրսեն, դեմը ձմեռ ա, ուղարկեք թող հագնեն»։

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ՆԱՏԱԼԻ

Բարի ու կատակասեր մարդ էր քեռիս։ Սկզբում նրա ընտանիքում չորս հոգի էին՝ ինքը, կինը, աղջիկը և տատս։ Պապս զոհվել էր Մեծ Հայրենականի ժամանակ։ Քեռին միշտ հպարտությամբ էր հիշում հորը, իրեն համարելով հոր արժանի զավակը, քեռին էլ մասնակցել էր Արցախյան ազատամարտին։ Քեռին մի թութակ ուներ, որի անունը չգիտես ինչու դրել էր Նատալի։ Նատալիի հետ խաղալու համար հաճախ էի գնում նրանց տուն։ Թութակը կրկնում էր յուրաքանչյուր բառս։ Քեռին նրան նույնիսկ հայոյել էր սովորեցրել։ Թութակը հաճախ էր հայոյում քեռուս կնոջը, և դա էր պատճառը գուցե որ նա թութակին տանել չէր կարողանում։

Continue reading

Ռազմիկ Գրիգորյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կողքիս պար եկող քամին
նազանքով կռանում է
վերցնում՝ մայթերին թափված
չոր, դեղին տերևները
քշում է հեռու,
գիտե՞ս տերևները
կարապի պես են…

Continue reading