Սարգիս Վանյան

Սարգիս Վանյանը ծնվել է 1953 թվականին, Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: Ավարտել է Երևանի թիվ 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանը: Հեռակա կարգով սովորել է Մոսկվայի Սովետական ժողովուրդների արվեստի ստեղծագործական համալսարանի գեղանկարչության բաժնում: Նրա բանաստեղծությունները, հանելուկներն ու սուտասելուկները տպագրվել են «Կամուրջ», «Վերնատուն» տարեգրքերում, «Վրաստան», «Կանչ» թերթերում, «Ծիծեռնակ», «Արևիկ» մանկական ամսագրերում, , «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսում, «Դպրություն» շաբաթաթերթում:
Տպագրված երեք ժողովածուների հեղինակ է:
Մահացել է 2006 թվականին: