«

»

Ապր 07 2009

Տպել Գրառում

Հասմիկ Սարիբեկյան | ԾԻԱԾԱՆ

***
Իմ հորինած երկինքներում
Ամպն արձակեց հուսո զրնգուն մի ճիչ,
Եվ օդը լաց եղավ երջանկությունից…
Օդը պարզ եղավ, եվ արեվի միջից
Մի լուսե թարթիչ շոյեց երազը իմ`
Ու ծիածան եղավ.
Եվ իմն է հիմա կյանքում ամեն ինչ
Եվ իմն է հիմա այն ինչ դեռ չկա`
Վերցրու սրտից իմ մի քիչ,
Որ երջանկությունս ինձ շատ չթվա:
Կարմիր
Երբ արշալույսները դադարեն խոստում լինել`
Ես քեզ կպարզեմ իմ սիրտը կարմիր,
Այնպես` ինչպես դու,երբ ինձ կակաչներն այն նվիրեցիր:
Երբ հույսը մարի `
Կկրակվեմ` միայն թէ սերը ապրի ,
Միայն թէ լռությունը այս հրդեհներով հերարձակվի:
Գիտես ,ինձ օրհնել են աստվածները,
Սերն իմ արյան գին ունի.
Քո նվիրած կակաչները ապրեցրեցին ինձ նորովի,
Ու երբ համր արշալույսները հուր խնայեն, մերկանան`
Ես կպատմեմ քեզ իմ երազները,
Եվ այդ երազները հրդեհի նման
Շանթով կայրեն քո պաղ երակները
Եվ արշալույսները մի նոր խորհուրդ մեզ կբանան:
Ծիրանագույն
Օրը այսօր թափանցիկ, ծիրանագույն է `
Սիրահարի սրտի զարկի պես խենթ.
Օրը ծիրանաբույր է` առաջին համբույրի պես շփոթ ու անհեթեթ,
Ծիրանագույն է, ծիրանի ձյուն է`
Սիրտդ բաց արա`
Քեզ շշուկ ու ստվեր է պետք,
Ծիրանագույն երազ, ծիրանի նոր թեվք,
Եվ օրն իր հունով քեզ կտանի մի նոր տիեզերք.
Ու սիրահարի առաջին գարնան
Ծաղկած ծիրանի հրաշքի պես բոց`
Քեզ կբացի երկինքների դռները գոց:
Դեղին
Ես հետաձգում եմ ձմեռները,
Մութը ակաթե
Իմ մի համբույրով…
Թող դեղին լինեն հեվքերը
Ու ձյան պաղած հետքերը `
Թող, որ լցվեն արեվներով:
Ես հետաձգում եմ բոլոր գորշ մտքերը`
Հոգուդ երկինքները օծիր դեղինով,
Շող հագիր ու լույս,
Եվ որսա արեվը քո սենյակի փոքրիկ հայելիով.
Եկ թողնենք մենք մութը հալված ձյուներում,
Եվ մեկ համբույրով հայտարարենք`
Թող լինի գարուն:
Կանաչ
Դու լսում ես կանաչ կանչը երազանքների `
Այն իմ կանաչ աչքերի մեջ է, իմ հույզերի քողերում,
Ամեն մի դալար ծիլի մեջ է ,
Եվ բոլոր մոլոր անտառներում :
Սոսափ ու անուշ օրոր է `
Հույզի զմրուխտ վարագույր է սեվին ընդդեմ,
Կանաչ հրդեհ է կանաչ տոն է,
Երբ աստծո ձեռքերը եթեր
Գորշ ասֆալտին արձակում են կանաչ թիթիռ:
Ափս ափիդ, սիրտս սրտումդ
Երջանկության ամենաճիշտ մեկնությունն է…
Երկնագույն
Վրձնով երկնագույն
Թույլ տուր դիպչել երազներիդ
Հուշի թափանցիկությամբ թերթել հոգիդ
Եվ օծել քո վաղը մի երկնագույն օրհնությամբ:
Վրձնով լույսի.
Թույլ տուր նկարել անսահմանություն
Եվ քո մտքի բիլ բարձունքներից մինջեվ իմ ծովը`
Խենթ ջրվեժներ արձակել,
Եվ խորանում երկնագույն հույզի
Խոստովանել ու լուռ երդվել,
Որ դու ես իմ երակներով հոսող այս երկնագույն գինին`
Սիրում եմ քեզ սեր իմ…
Կապույտ
Սպիտակ ամպն ատլասե
Կապույտ երկնքում դարձել է դրոշմ,
Ասես կապույտ ծովում լաստ լինի հանգրվանած,
Ասես կապույտի մեջ փրփուր լինի հուսո `
Ամենազոր, ամենահաս:
Ճերմակ երիցուկի փոքրիկ կղզի լինի ասես
Ամառով թաթխուն կապույտ իմ փեշերում,
Ու ճերմակ ճայ մի երկնասլաց,
Որն իր ճախրանքով
Մեր երջանկության ալիքն է որսում:
Բախտի մի քաղցր ուրվագիծ լինի ասես ,
Ասես լինի մի բանալի ծանոթ,
Որն ինձ համար բացում է միշտ
Քո աշխարհներն անծանոթ:
Մանուշակագույն
Դու հավաքիր հոգուս փոքրիկ մանուշակները
Եվ փնջիր դրանք սիրո ոսկե օղակներով
Ու ես կփակեմ տխրության աչքերը
Եվ սենյակը մեր ես կլցնեմ մանուշակագույն դողով:
Թիթեռի լողով կանցնեմ ծովերն անանց
Եվ զարկը սրտիս կխառնեմ սրտիդ
Կպարեն հոգիները մեր մանուշակագույն մի վալս
Եվ իմ համբույրը քո թախծոտ սրտին
Նիզակներով հանկարծահաս
Կասեղնագործի սիրո մի նոր երազ:
Դու հավաքիր հոգուս փոքրիկ մանուշակները
Եվ փնջիր դրանք սիրո ոսկե օղակներով
Ու ես կփակեմ տխրության աչքերը
Եվ սենյակը մեր ես կլցնեմ մանուշակագույն դողով:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>