Ռոբեր Դեսնոս | ԿԱՐ ՄԻ ՏԵՐԵՎ

Ռոբեր Դեսնոս

Ռոբեր Դեսնոս

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կար մի տերև իր գծերով
Գիծը կյանքի
Գիծը բախտի
Գիծը սրտի
Տերևին կից կար մի ճյուղ
Երկճյուղ մի գիծ կյանքի նշան
Բախտի նշան
Սրտի նշան
Ճյուղին կից կար մի ծառ
Մի ծառ ` կյանքի արժան
Բախտի արժան
Սրտի արժան
Դաջված խոցված խոցոտված սիրտ
Մի ծառ, որ ոչ ոք երբևէ չտեսավ:
Ծառի տակ արմատներն էին
Արմատներ`որթատունկեր կյանքի
Որթատունկեր բախտի
Որթատունկեր սրտի
Արմատների տակ երկրագունդն էր
Երկրագունդը, ու էլ ոչինչ
Երկրագունդը կլոր-մլոր
Երկնի միջով մեն-մենակ
Երկրագունդը:
robert-desnos-terev

Թողնել պատասխան

Your email address will not be published.