«

»

Հուն 18 2013

Տպել Գրառում

Մեր խոսքը – 9

“Ռեսթարթ գրական ակումբը” հայտարարում է “Մեր խոսքը-9″ մրցույթի մասին:
Թեման՝ հայ արքայական ընտանիքների անդամների մասին արկածային, ֆանտաստիկ պատմություններ:
Ժանրը՝ պատմվածք:
Ընդունվելու են և՛ մեկական պատմվածքներ, և՛ պատմվածքների շարքեր: Ըստ ծավալային տարբերության՝ քննարկվելու են առանձին բաժիններում:
Մեկ պատմվածքի ծավալը՝ 1-3 էջ:
Պատմվածաշարի ծավալը՝ 4-12 էջ:
Հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը:

Ստեղծագործություններն ուղարկելիս նշեք հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, մասնագիտությունը և կարճ պատասխան՝ “ինչու է որոշել մասնակցել “Մեր խոսքը” մրցույթին”:
Հասցեն է՝ armineph86@yahoo.com
Առաջին փուլում կայքում կդրվեն ուղարկված բոլոր պատմվածքները, ընթերցողների կարծիքների ու մեկնաբանությունների հիման վրա կառանձնացվեն լավագույնները:
Երկրորդ փուլն անցած գործերը կբաժանվեն խմբերի ու հեղինակներն իրենք կքվեարկեն մրցակից գործերի օգտին: Ամենաբարձր միավոր ստացած ստեղծագործությունները կանցնեն երրորդ փուլ:
Երրորդ փուլն անցած ստեղծագործությունները մեկնաբանվելու և գնահատվելու են մեր կայքի գրական խորհրդի և “Մեր խոսքը” մրցույթի ժյուրիի կողմից:
Հաղթողներին տրվելու են մրցանակներ:
“Մեր խոսքը” մրցույթին աջակցում են նաև Սևակ առցանց ամսագիրը, Գրական կամուրջը, Մշակութային հասարակություն կայքը:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>