Սլավի–Ավիկ Հարությունյան

Սլավի-Ավիկ Հարությունյան

Սլավի-Ավիկ Հարությունյան

Սլավի-Ավիկ Հարությունյան — բանաստեղծ, կինոսցենարիստ,փիլիսոփայական գիտությունների դոկտոր:

Ծնվել է 1965թ. Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում «Պիոներ Կանչ» թերթում, այնուհետև տարբեր թերթերում, «Գարուն» ամսագրում, Երևանում, Բաքվում լույս տեսնող ալմանախներում։ 1989թ. Երևանում տպագրվել է «Ուշացած հեռագրեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Ավարտել է Համառուսական կինոյի ինստիտուտի սցենարական բաժինը, 20-ից ավելի գիտական հոդվածների և երկու մենագրության հեղինակ է, մասնակցել է ավելի քան մեկ տասնյակ ֆիլմերի արտադրության՝ հայերեն, ռուսերեն, իսպաներեն, կատալերեն լեզուներով՝ այդ թվում Դ. Սելինջերի հանրահայտ «Եվ այդ շուրթերը, և այդ կանաչ աչքերը» պատմվածքի էկրանահանման պրոդյուսերն է։

Հայերենից ու ռուսերենից բացի նրա գրքերը տպագրվել են իսպաներեն։

Նրա իսպանական գրքի առաջաբանում մասնավորապես կարդում ենք. «Սլավի–Ավիկ Հարությունյանի պոեզիան էվոլյուցիոն է, սիրո լիրիկան փոխվում է առնականի, չափատողերը մեկ արևի լույսից են ծնվում, մեկ՝ իրենք են լույս ճառագում։ Պատկերները թարմ են, անսպասելի, մտածելակերպը՝ նոր…»

2005 թվականից «ՌուսՖիլմ» ընկերության գլխավոր պրոդյուսերն է։