«

»

Ապր 15 2014

Տպել Գրառում

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 5

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

Ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Գիշերային ջրեր
Եթե դուք էլ ինձ նման ունեք միզելու մի ապարատ, որը պատի ժամացույցի պարբերականությամբ ձեզ խուտուտ է տալիս, և որ դատարկվելու համար ձեզ պետք է գիշերով հասնել այն զուգարանին, որը գտնվում է տանից դուրս, ձեզ անծանոթ մի վայրում, մի խուլ գյուղի խորքում, խոզերի ու կովերի հենց ետևում, ու դիմակայել տան շներին, որոնք անմիջապես առնում են օտարերկարցուդ հոտը, նյարդայնանում ամենափոքր իսկ աղմուկից ու գռմռում ասես մարտից առաջ, ի՞նչ է ձեզ պետք հնարել` վնասներից խուսափելու և ապահով լինելու համար, որ նորից տեսնելու ես լույսի բացվելը:
Քանզի պետք է ասել, որ Հայաստանի այս կեղտտո անկյունում, ենթարկված` անտերության, այնքան հեռու, որ մայրաքաղաքի քաղաքական գործիչներն անգամ դրա գոյության մասին չգիտեն, ուր կոյուղին հեռու է տան շեմերից….Այնպես որ, կառուցված լինելով հակառակ սանիտարական տարրական պայմանների, դրանցում մարդիկ իրենց բնական կարիքները հոգում են ուղիղ մեկ աստիճանով ավելի քաղաքակիրթ ձևով, քան կենդանիները, այսինքն, ոչ թե ինպես պատահի ու մաքուր օդում, այլ մի տեղում, որը նախատեսված է դրա համար`փակ, մեկուսի և հեռո` օտար աչքից :
Դատարկության մեջ կախված այդ խուցն ես հասնում մեկ կամ երկու մետրանոց երկաթե կամրջակով, որ տեղադրված է ներքին բակի դիմաց և որի տակ որոճում են կովերն ու հանգիստ առնում գիշերը : Հետույքդ պիտի տեղադրես ուղիղ վերևում մի կլոր անցքի` բացված մետաղե մի հարթակի մեջ, բավականին լայն, որպեսզի արտաթորանքիդ անկումը չվրիպի, բայց նաև`չափազանց լայն, որպեսզի հետաքրքրասեր աչքդ սողոսկի այնտեղ ու ընկնի կղանքային բլրի վրա, որը վեր է խոյանում, և որը դուք երջանկություն ունեցաք մեծացնելու ավելի շուտ բարձրության, քան թե զանգվածի իմաստով:
Բայց ինչպես գնալ այնտեղ, երբ գիշերն այնքան մութ է, իսկ կենդանիներն այնքան թշնամական, եթե անհանգստացնում են իրենց: Ու երբ, դուք ինքներդ եք տատանվում` կոշիկներդ հագնելիս, քայլելիս հատակի վրայով, իջնելիս աստիճաններով, կտրել-անցնելիս մութ բակերի մի շարքով ու հրելիս մի մրցահրապարակի դուռը, ուր ձեզ դիմավորում են մրթմրթոցներ, գռմռոցներ ու խռխռոցներ :

Տանտերը ձեզ մի հնարք է հուշում.միզել հենց փողոցի վրա`պատշգամբից: Բայց քանի որ դուք նման սովորություն չունեք, անգամ եթե պիտի կատարեք դա գիշերով, ապա տատանվում եք: Ի վերջո, մի հին դույլ եք խնդրում : Ու այդպիսով, արշավը դեպի զուգարան դառնում է ընդամենը մի ցատկ դեպի դույլը, ու դուք քնում եք երջանիկ, ինչպես գյուտարարը՝ իր հայտնագործության կողքին :

 
Խմել կուրորեն
Բավական է, որ ծարավի գագաթնակետին ձեզ կանչի լեռնային կամ աղբյուրի վճիտ ջրի կարկաչը, որպեսզի պատասխանեք դրան գորովագին: Այդպես էլ, երբ մտա Մարատի տուն, ով ապրում է Աղվանիում, հազիվ պայուսակս վայր դրած` մի բաժակ խմեցի արտաքինից զուլալ ու պաղ ջրից, որը բխում էր մի խողովակից: Գյուղական անուշ ջուը, որը չխմել հնարավոր չէ: Մի քանի րոպե անց` ստամոքսումս մի սեղմվածություն զգացի ու սկսեցի ետ տալ: Ով գիտե ինչ պատճառով :
Հետո, ճաշի ընթացքում , մեկ էլ` Մարատը սկսեց մերկացուցիչ ճառ ասել կառավարության սանիտարական ծառայությունների հասցեին.«Մեր գյուղերն այնքան բարձիթողի վիճակում են, -ասում է,-որ ոչ ոք չի գալիս զննելու մեր ջուրը: Աղվանի գյուղում շատ մարդիկ մեռան քաղցկեղից: Ու ավելի վատն այն է, որ նույն քաղցկեղից մեռան, լրիվ նույն: Կոկորդի քաղցկեղից: Ով գիտե, դա ջրից չէ՞: Ի դեպ, մի օր ոտքս խրվեց տան հատակի մեջ: Ի՞նչ պարզեցի: Իրականում այս տունը կառուցվել է ադրբեջանական մի գերեզմանի վրա : Դե գնա ու իմացիր, թե այս ջուրը որտեղով է անցնում: (Ու ցույց է տալիս խողովակը ): Չհաշված, որ անասունների արտաթորանքն ամենուր է, և գոմաղբը պատնեշում է մեր ֆերմաները : Բայց մենք զգուշանում ենք: Ամանեղենը լվանում ենք այդ ջրով, բայց երբեք չենք խմում :
Այնպես որ, իմացեք :
Հետո, որպեսզի ապացուցի իր ասածի ճշմարտացիությունը, ինձ առաջարկում է, որ հետևենք իր ավագ որդուն, ով պայուսակը բիդոններով ու շշերով լցրած, գնացել է ջրի: Մի քանի րոպե մենք քայլեցինք բլրի լանջով, գյուղից հեռու, մինչև հասանք մի աղբյուրի: «Այս ջուրը, -ասում է Մարատը,- հաստատ աղտոտված չէ: Հոսանքն ի վեր ոչ մի ֆերմա չկա: Սա կարելի է խմել առանց վախենալու»:
Փա՜ռք Քեզ Աստված :

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>