Ժան-Միշել Էսպիտալյե | ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Jean-Michel Espitallier

Ծնվել է 1957 թ. հոկտեմբերի 4-ին, Պրովանսում, Բարսըլոնետ գյուղում: Java ամսագրի (1989-2006թթ.) հիմնադրներից մեկն էր, և Magazine Litteraire-ի` “Նոր ֆրանսիական պոեզիային” նվիրված համարի (մարտ 2001թ). համակարգողը:

2002 թվականից ամբողջովին նվրվել է գրական աշխատանքին:
Prexley փանք-ռոք խմբի հարվածորդն է:

Ֆրանսերենից թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի


 

Սիրահարների խոսակցությունը

-Ես քեզ սիրում եմ:
-Ես էլ:
-Գիտեմ:
-Ես գիտեմ, որ դու գիտես:
-Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դա գիտես:
-Իսկ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես քեզ սիրում եմ:
-Ես գիտեմ, որ դա գիտես, և դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ դա գիտեմ, և դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես քեզ սիրում եմ:
-Ես գիտեմ, որ դա գիտես, և դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, ու ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դա գիտես:
-Եվ քեզ հաճելի՞ է, որ դա գիտեմ:
-Այո, ինձ հաճելի է գիտենալ, որ դա գիտես, ինձ հաճելի է, որ գիտես, որ ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես, ինձ հաճելի է գիտենալ, որ դու ինձ սիրում ես, ու ինձ հաճելի է գիտենալ, որ դա գիտես:
-Իսկ ինձ հաճելի է գիտենալ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ քեզ հաճելի է գիտենալ, որ ես քեզ սիրում եմ:
-Գիտեմ, ու ինձ հաճելի է գիտենալ, որ քեզ հաճելի է գիտենալ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես, որ ինձ հաճելի է գիտենալ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես:
-Ինձ հաճելի է քեզ սիրել գիտենալը:
-Ինձ հաճելի է գիտենալ, որ քեզ հաճելի է, որ ես գիտեմ քեզ սիրել:
-Ինձ հաճելի է գիտենալ, որ քեզ հաճելի է, որ դա գիտեմ:
-Իսկ ինձ հաճելի է, որ քեզ հաճելի է դա գիտենալը:
-Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես, ու ինձ հաճելի է գիտենալ, որ դու գիտես, որ դա գիտեմ:
-Ես քեզ սիրում եմ:
-Գիտեմ:
-Ես դա գիտեի:


Պետրոսների պատմությունը

-Ի՞նչ եք անում այդտեղ, Պետրոս Արագոնացի, Պետրոս Մեծ, Պետրոս Ղափանցի, Պետրոս Ա Գետադարձ, -ի՞նչ եք անում այդտեղ, Պետրոս Սյունեցի, Պետրոս Սիկիլիացի, Պետրոս Դուրյան, Պետրոս Նախիջևանցի,-ի՞նչ եք անում այդտեղ, Պետրոս Խանձկեցի, Պետրոս Աբելար, Պետրոս Կրոպոտկին, Պետրոս Առաքյալ, Պետրոս Բեզուխով, Պետրոս Ուստինով, Պետրոս Գաբրիել, Պետրոս -Պողոս Ռուբենս,- ի՞նչ եք անում այդտեղ, Պետրոս Ստրուվե, Պետրոս Դեմյանի Ուսպեսնկի, Պետրոս Պան, Պետրոս Օ’Թուլ, Պետրոս Մուր, Պետրոս Լոմբարդ, Պետրոս Միդըլթոն, — ի՞նչ եք անում այդտեղ Պետրոս Սնոու, Պետրոս Ֆալք, Բեդրոս Կիրկորով, հը՞, ի՞նչ եք անում այդտեղ:
-Ոչ մի բան:


Պատմություններ մինչև 15-ի մասին


Պատմություն մինչև 15-ի մասին (վերջատած տարբերակ)

1(մեկ), 2(երկու), 3(երեք), 4(չորս), 5(հինգ), 6(վեց), 7(յոթ), 8(ութ), 9(ինը), 10(տաս), 11(տասնմեկ), 12(տասներկու), 13(տասներեք), 14(տասնչորս):
Պատմություն մինչև 15-ի մասին (ուղղված տարբերակ)

1(մեկ), 2(երկու), 3(երեք), 4(չորս), 5(հինգ), 6(վեց), 7(յոթ), 8(ութ), 9(ինը), 10(տաս), 11(տասնմեկ), 12(տասներկու), 13(տասներեք), 14(տասնչորս), 15 (տասնհինգ):
Պատմություն մինչև 15-ի մասին (համառոտ տարբերակ)
(…) 15 (տասնհինգ):
Պատմություն մինչև 15-ի մասին (սնոտիապաշտական տարբերակ)

1(մեկ), 2(երկու), 3(երեք), 4(չորս), 5(հինգ), 6(վեց), 7(յոթ), 8(ութ), 9(ինը), 10(տաս), 11(տասնմեկ), 12(տասներկու), 12 bis (տասներկու bis), 14 (տասնչորս), 15 (տասնհինգ):
Պատմություն մինչև 15-ի մասին (թարս տարբերակ-հատված)

40(քառասուն), 39(երեսունինը), 38(երեսունութ), 37(երեունյոթ), 36(երեսունվեց), 35 (երեսունհինգ), 34 (երեսունչորս), 33 (երեսուներեք), 32 (երեսուներկու), 31(երեսունմեկ), 30(երեսուն), 29 (քսանինը), 28 (քսանութ), 27(քսանյոթ), (քսանվեց) 26, (քսանհինգ) 25, (քսանչորս) 24, (քսաներեք) 23, (քսաներեկու) 22, (քսանմեկ) 21, (քսան 20), (տասնինը) 19, (տասնութ)18, (տասնյոթ) 17, (տասնվեց)16, (տասնհինգ)15:

Պատմություն մինչև 15-ի մասին (թերի տարբերակ)

1(մեկ), 2(երկու), 3(երեք), 4(չորս), 5(հինգ), 6(վեց), 7(յոթ), 8(ութ), 9(ինը), 10(տաս), 11(տասնմեկ), 12(տասներկու), 13(տասներեք), 14(տասնչորս), 16 (տասնվեց):
Պատմություն մինչև 15-ի մասին ( դիսլեքսիկ (ընթերցածը հասկանալ չկարողանալու) տարբերակ)
1(մեկ), 2(երկու), 3(երեք), 4(չորս), 5(հինգ), 6(վեց), 7(յոթ), 8(ութ), 9(ինը), 10(տաս), 11(տասնմեկ), 12(տասներկու), 13(տասներեք), 14(տասնչորս), 51(հիսունմեկ):

Պատմություն մինչև 15-ի մասին( թամբալ տարբերակ)

Տա-տա-տա-տա-տա-տա-տա-տա,15 (տասնհինգ):
Պատմություն մինչև 15-ի մասին (անպոչ ու անգլուխ տարբերակ)
1 (երկու), 2 (տասներեք), 3 (մեկ), 4 (տասնմեկ), 5 (տասնչորս), 6 (տաս), 7 (ինը), 8 (տասնհինգ), 9 (տասներկու), 10 (երեք), 11 (հինգ), 12 (վեց), 13 (ութ), 14 (յոթ), 15 (տասնհինգ).
Պատմություն մինչև 15-ի մասին (այբբենական կարգով-ի պատիվ` Կլոդ Կլոսկու*)

3(երեք), 2(երկու), 9 (ինը),5 (հինգ), 1(մեկ), 7(յոթ), 4(չորս), 6(վեց), 10(տաս), 11(տասնմեկ), 12(տասներոկւ), 13(տասներեք), 15(տասնհինգ), 14(տասնչորս), 8(ութ):

Պատմություն մինչև 15-ի մասին (ռազմական տարբերակ)

1(մեկ) / 2(երկու), 1(մեկ) / 2(երկու), 1(մեկ) / 2(երկու), 1(մեկ) / 2(երկու), 1(մեկ) / 2(երկու), 1(մեկ) / 2(երկու), 1(մեկ) / 2(երկու), 15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (դեպարտամենտների տարբերակ)

Էն, Էնա, Ալլիե, Ալպ-դը-Օտ-Պրովանս, Օտ-Ալպ, Ալպ-Մարիտիմ, Արդեշ, Արդենն, Արիեժ, Օբ, Օդ, Ավերոն, Բուշ-դյու-Ռոն, Կալվադոս, 15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (այբբենական տարբերակ)
Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Լ, Ի, Խ, Ծ, 15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (բազմալեզու տարբերակ)
1 (ein), 2 (due), 3 (nett), 4 (patru), 5 (pyaht), 6 (sitta), 7 (shtate), 8 (oito), 9 (nau), 10 (shi), 11 (eleven), 12 (twaalf), 13 (djioք-san), 14 (catorce), 15 (quinze).
Պատմություն մինչև 15-ի մասին (լատինական տարբերակ)
I (unus), II (duo), III (tres), IV (quattuor), V (quinque), VI (sex), VII (septem), VIII (octo), IX (novem), X (decem), XI (undecim), XII (duodecim), XIII (tredecim), XIV (quattuor decim), 15 (quinze).
Պատմություն մինչև 15-ի մասին (մենամոլական տարբերակ)
15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),
15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ), 15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ),15(տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (մորզե տարբերակ)
. — — — -, . . — — -, . . . — -, . . . . -, . . . . ., — . . . ., — — . . ., — — — . ., — — — — ., . — — — — — — — — -, . — — — — . — — — -, . — — — — . . — — -, . — — — — . . . — -, . — — — — . . . . -, 15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (գլխիվայր տարբերակ)
14 (տասնչորս), 13 (տասներեք), 12 (տասներկու), 11 (տասնմեկ), 10 (տաս), 9 (ինը), 8 (ութ), 7 (յոթ), 6 (վեց), 5 (հինգ), 4 (չորս), 3 (երեք), 2 (երկու), 1 (մեկ), 15 (տասնհինգ).
Պատմություն մինչև 15-ի մասին (ատոմական տարբերակ)
Ջրածին, հելիում, լիթիում, բերիլիում, բոր, ածուխ, ազոտ, թթվածին, ֆտոր, նեոն, սոդա, մագնեզիում, ալյումինիում, սիլիցիում, 15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (Ֆիբոնաչիի թվաշարքի** տարբերակ)
1, 2, 3, 5, 8, 13, 21, 55, 89, 184, 233, 377, 610, 987, 15 (տասնհինգ).
Պատմություն մինչև 15-ի մասին (հարսանեկան տարելիցի տարբերակ)
Բամբակե հարսանիք, կաշվե հարսանիք, ցորենից հարսանիք, մեղրամոմե հարսանիք, փայտե հարսանիք, շիպրե հարսանիք, բրդյա հարսանիք, խաշխաշից հարսանիք, հախճապակե հարսանիք, անագե հարսանիք, կորալե հարսանիք, մետաքսե հարսանիք, հովտաշուշանից հարսանիք, կապարե հարսանիք,15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (խաղաթղթային տարբերակ)
Մեկանոց, երկուսնոց, երեքնոց, չորսնոց, հինգնոց, վեցնոց, յոթնոց, ութնոց, իննանոց, տասանոց, վալետ, աղջիկ, թագավոր, ջոկեր,15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (Փարիզի շրջանների տարբերակ)
Լուվր, Բուրս, Տամպլ, Օտել դը Վիլ,Պանթեոն, Լյուքսանբուր,Պալե Բուրբոն, Էլիզե, Օպերա, Անկլո Սեն-Լորան, Պոպենկուր, Ռյոյի, Գոբլեն, Օբսերվատուար, 15 (տասնհինգ)
Պատմություն մինչև 15-ի մասին (քիմիական տարրերի տարբերակ)
ալկալիական մետաղներ, հողա-ալկալիական մետաղներ, հազվագյուտ հողեր, խումբ 4-ի մետաղներ, խումբ 5-ի մետաղներ, խումբ 6-ի մետաղներ, խումբ 7-ի մետաղներ,
խումբ 8-ի մետաղներ, խումբ 9-ի մետաղներ, խումբ 10-ի մետաղներ, խումբ 11-ի մետաղներ, խումբ 12-ի մետաղներ, խումբ 13-ի մետաղներ, ածխածնի ենթախումբ, 15 (տասնհինգ):
————————————————————————————————————
* Ժամանակակից ֆրանսիացի արվեստագետ: Կլոսկու “առաջին 1000 թվերը` դասակարգված ըստ այբբենական կարգի” գործի մեջ ցույց է տրված չափից դուրս նպատակահարմար (ռացիոնալ) դասակարգման անհեթեթությունը:
** Թվաշարք, որի մեջ ամեն մի հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին: Հայտնագործել է Միջնադարի իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Ֆիբոնաչին:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի