Author's posts

Վոլֆգանգ Բորխերտ (Wolfgang Borchert) | ԽՈՀԱՆՈՑԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:

Continue reading

Սոհրաբ Սեփեհրի | Ո՛Չ ԴՈՒ ԿՄՆԱՍ…

Նկար նկար

Ոչ դու կմնաս,

ոչ էլ տխրությունդ,

ոչ էլ բնակիչները այս ավանի.

գետեզերքի անհանգիստ պղպջակն ու

վայելքի անցած կարճ պահերը վկա,

այս թախիծն էլ երկար չի տևի

այնպես, որ նրանից միայն մի հուշ կմնա:

Continue reading

Պաբլո Ներուդա | ԼՌՈՒԹՅՈՒՆ

Սկսում ես մեռնել դանդաղ…

Եթե չես ճամփորդում,

Եթե գիրք չես կարդում,

Եթե ականջալուր չես կյանքի աղմուկին,

Եթե չես գնահատում ինքդ քեզ:

Continue reading

Լիլիթ Հակոբյան |ԿԵՍԻՑ

երգը չլսած՝ նորից եմ միացնում,

ու նորից,

ու նորից,

ու նորից…

զգույշ՝ սովորական չդառնա։

Continue reading

Վարդինե Իսահակյան | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՈ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ՏԽՈՒՐ

(Էվա Ադյանի օրագրից)

Ամռան տապին հաջորդել էր աշնան պաղ օդն ու քաղաքի փոշին ասես նվազել էր: Օդի մեջ մոտալուտ ձմռան սառնությունն էր զգացվում։ Հինավուրց քաղաքի անհամաչափ փողոցներն ու ծուռումուռ մայթերը ծածկվել էին ինքնատիպ գունապնակ ունեցող տերևներով: Արևի նվազ ջերմությունը, դառնաշունչ քամին, աշնան տերևաթափը աննկատ տխրություն էին սփռում ամենուր։ Բազմահարկ շենքերից մեկի բակում հին թխկիների դալկացած տերևների խշշոցին համընթաց օրորվում էր խաղահրապարակի գունավոր փայտերից պատրաստված ճոճանակը՝ ճռռռ, ճռռռ, ճռռ… Մի երիտասարդ աղջիկ փարթամ մազերն ուսերին փռած, հայացքը խոնարհած գոգին դրված տերևակույտին՝ ճոճվում էր գլխահակ ու մտքերով դեգերում հեռուներում:

Continue reading

Իշխան Չիֆթճեան | ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆԻ ՀԵՏ ԽԱՆՈՒԹԷ ԽԱՆՈՒԹ

Հասան կը հեռաձայնէ։ Կ’ուզեն գրական ձեռնարկ մը կազմակերպել, նաեւ Զապէլ Եսայեանէն ընթերցում մը կատարել… հայերէնով։ Եւ միտքը ես եկեր եմ։ Շատ աղէկ, բայց չզարմանալը անկարելի է։ Հայերէնը ո՞վ պիտի հասկնայ իր շրջանակին մէջ։ Թուրք, հայ եւ քիւրտ երեք գրողներէ գրական ընթերցումներ են խնդրոյ առարկայ ձեռնարկին բաղադրիչները, Համպուրկի այս ծայրամասին մէջ. իւրաքանչիւր հեղինակէ բնագիր եւ թարգմանութիւն (գերմաներէնի). Եսայեանի պարագային՝ ֆրանսերէնէ թարգմանուած, այսինքն՝ թարգմանութեան թարգմանութիւն. յետոյ կը տեսնեմ, որ թարգմանութիւնը կը կաղայ տեղ-տեղ, բայց հարցը այդ չէ։ (Եսայեան եթէ կը գրէ, օրինակ, «… ցրիւ բուրմունք…, երանգ, լոյս եւ երազ…», գերմաներէնը կը թարգմանէ՝ «… շատ բոյրեր, գոյներ եւ լոյսեր»։ Երազ-ը մէկդի նետուած է, ցրիւ-ն ալ՝ շատի վերածուած)։ Թարգմանութիւն մըն է, ի վերջոյ։ Բայց թարգմանչուհիին համարձակութեան նայէ՛. ամբողջ հատոր մը կազմել, հատուածներ այս-այն հայ գրողէն, առանց հայերէն գիտնալու, ֆրանսերէն թաղգմանութեան վստահելով…։ Ինչպէս ատենին Հայաստանի մէջ մայր ռուսերէնի թարգմանուած կտորներ անկէ անհամ-անհոտ կը թարգմանուէին սովետական աշխարհի որդի լեզուներուն։ Քաղաքակրթեալ Արեւմուտք… կեցցե՛ս, մեռցո՛ւր լեզուները։ Ու հիմա, գոնէ Եսայեան հատուածաբար կամ կաղն ի կաղ, ինչպէս որ է, ներկայ է գերմանացի ընթերցողին համար։ Շնորհակալ պիտի ըլլանք։ Մանրամասնութիւններով ո՞վ կը զբաղի։

Continue reading

Լեռնա Գարագիւթիւք

Լեռնա Գարագիւթիւք ծնած է Իսթանպուլ: Նախնական կրթութիւնը ստացած է Տատեան Վարժարանին մէջ, ապա հետեւած է երկրորդական ուսման Սահակեան Նունեան Վարժարանին մէջ։ Հայերէնի ուսուցչուհի է։ Աւարտած է Իսթանպուլի Համալսարանի գրականութեան բաժանմունքի դասական բանասիրութեան լատին գրականութեան ճիւղը։ 2017-ին մագիստրոսական աստիճանով վկայուեցաւ Եըլտըզ Թեքնիք Համալսարանի կրթական ծրագիրներ եւ ուսուցում բաժանմունքէն։ Փոքր տարիքէն սկսած է գրել: Ունի բանաստեղծութիւններ, պատմուածքներ, …

Continue reading

Լեռնա Գարագիւթիւք | ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Իսթանպուլահայ բանաստեղծուհի Լեռնա Գարագիւթիւքի երախայրիքը՝ «ԵՐԹԱՍ ԲԱՐՈՎ» լոյս տեսաւ Իսթանպուլ, 2017-ին, Մաթ տպարանէն, ՀԱՅԵՐԷՆ ՄԱՏՆԵԱՇԱՐի իբրեւ առաջին հատորը (թիւ 1), որմէ ստորեւ կը ներկայացնենք փունջ մը քերթուածներ։

Continue reading

Գուրգեն Միքայելյան | Բանաստեղծություններ:

Քո լույսը, լույսը…

Գիտե՞ս, կարող է

Նա ոչ թե միայն խավարը ցրել,

Ոչ միայն շողալ,

Այլ նաև… մաքրել:

Մաքրել ոչ միայն պղտորված աչքեր,

Այլ նաև` սրտեր,

Այլ նաև` հոգի…

Continue reading

Վարդինե Իսահակյան | Հ Ե Ր Ո Ս Ը

Ամառային մի պարզ օր բարձրահարկ շենքերից մեկի չորրորդ հարկի բաց պատուհանից սենյակ էր ներթափանցում դրսում թևածող տաք, խիտ լռությունը… Սոնան գամված էր հյուրասենյակի կենտրոնում դրված բազմոցին ու հեռախոսի էկրանին: Վերջին օրերին համացանցն ամենահաճելի վայրն էր, ուր նա ընկղմվում էր ժամեր շարունակ ու մոռանում իրական աշխարհի մասին:

Continue reading