Author's posts

Մարուշ Երամեան | ՏԱՐՈՒԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Ինչպէ՛ս կ’անցնէր այդ օրը, չեմ յիշեր. Ի՛մ տանս մէջ, մանաւանդ երբ կաղանդի հաւաքոյթը մեր քով կ’ըլլար, յաջորդ առաւօտը երջանկութիւն կը բուրէր՝ տունը տաք եւ տեսակ-տեսակ բարիքներով լեցուն, զաւակներս գոհ, ամուսինս երբեմն գոհ, երբեմն ոչ, բայց դեռ խորունկ քունի մէջ, ես միայն արթուն:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան | Ա Ր Ա Մ Ը

Արամը մեր դասարանում էր սովորում: Հագնվում էր պարզ, անպաճույճ. ձմռանը բրդե դարչնագույն սվիտեր էր հագնում և նույնպիսի կիպ շալվար, որոնք մայրն էր գործում: Դիմագծերն էլ նույնքան պարզ էին՝ թուխ մաշկ ուներ, կանոնավոր փոքր քիթ… Քիչ էր խոսում, հայացքի անբասիր, բարի արտահայտությամբ միշտ լսում էր բոլորին: Ապրում էին մայր ու որդի նույնքան պարզ, համեստ կենցաղով փայտե կիսախարխուլ տնակում: Երբեք չէինք լսել Արամի հոր մասին՝ որտեղ էր, ինչով էր զբաղվում:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան

                        Ծնվել եմ 07.11.1981  թվականին: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ստեղծագործել սկսել եմ վաղ տարիքից: Թղթակցում եմ մի շարք լրատվամիջոցներին և գրական պարբերականներին:  

Վարդինե Իսահակյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Ծնողներս ինձ երբեք էլ չեն սիրել։ Նրանք սիրում էին ինձանից մեծ եղբորս, ով վաղ էր ծնվել, տկարամարմին, ու ինձանից փոքր քրոջս, ով ի ծնե հիվանդություն ուներ՝ ձախ ականջի հարակից հատվածում միշտ թարախակույտ էր հավաքվում՝ անգամ վիրահատությունից հետո։ Ու եթե մեր տանը մի լավ բան էր լինում ուտելու կամ խաղալու, ապա դա բնականաբար միշտ բաժին էր հասնում վատառողջ երեխաներին։ Եթե քույրս կամ եղբայրս հերթական անգամ հիվանդանոցում էին հայտնվում, մայրս ինձ միշտ թողնում էր բարեկամների տանը, որտեղ ես ավելի շատ ուշադրություն ու սեր էի ստանում, քան մեր տանը։

Կարդալ ավելին

Սաթենիկ Ղազարյան | ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Տարածքը փոխվեց: Շարժասանդուղքն իր համաչափ բզզոցով ինձ իջեցրեց մետրոյի կայարան: Օդը սառն է: Ի տարբերություն վերևի տապին, շուրջը տարածված աղբին, այստեղ մաքուր է ու զով: Նույնիսկ մտածում եմ նստել այստեղ ու գիրք կարդալ: Եվ հանգիստ կլինի, և՛ զով: Գալիս է գնացքը: Այն շողշողում է տոնական տրամադրությամբ: Վագոնը գունանկարված է 2800-ամյա Երևանի տրամադրությամբ՝ Էրեբունի թանգարան, գորգեր, զարդանախշեր, Արգիշտի արքա, և այդպես…

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | ԱՌԱՆՑ ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂԱՔԸ

Այդ օրը նույնպես քաղաքն արթնացավ սովորականի պես, բայց քիչ անց պարզվեց, որ կատարվել է անսովոր մի բան, ինչը որոշելու է ամբողջ քաղաքի ճակատագիրը: Ինչպես եղել էր միշտ, նրանք, ովքեր արթնանում էին վաղ, վաղ էլ արթնացան: Ովքեր առավոտյան երազները վայելում էին երկար, երկար էլ վայելեցին: Ամեն բան սկսվեց այն պահից, երբ եկավ նախաճաշելու պահը: Ահա՛ այդ ժամանակ էլ ամեն ոք զգաց, որ իր մեջ կատարվել է տարօրինակ փոփոխություն: Նման բան չէր հանդիպել նույնիսկ առասպելներում. ոչ ոք ուտելու ցանկություն չուներ: Ոչ մեկը անգամ չէր ցանկանում նայել ուտելիքի կողմը: Մայրերն իրենց երեխաներին որքան էլ հորդորում էին ճաշակել գոնե մեկ պատառ թխվածք, միևնույնն է, նրանք հրաժարվում էին և մանկապարտեզ կամ դպրոց գնում «քաղցած»: Ապա իրենք էին զգում, որ կերակուրների նկատմամբ ունեն ինչ-որ անսովոր հակակրանք

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ՀԱՍՆՈՒՄ

Ինքնաբուխ չէ։ Կը բխի։

Կը բխի իր ծնունդէն իսկ առաջ իր մէջ թափուող, բարձրացող, լրացող եւ իրմո՜վ անհամբերացող պայթումով։

Ինքնաբխում չէ, ո՜չ, որ պահու խանդավառութիւն նետես վրան ցեխի պէս, դատապարտելով անմաքրութեան մէջ, այս անգամ ալ անըմբռնելիութեան մեղադրանքով ճզմելու։

Ո՞ր պայթիւնը սխալն ու ճիշդը դէմ հանդիման կը հանէ։

Ճշմարտութիւնը ճնշումին մէջն է։

Կարդալ ավելին

Խանում Ավանյան | ԹԱՆԿԱՆԵՐ

Երբ բաց էի թողնում թռչուններին,

դու եկար,

վերջին թռչունի ոտքից թել կապեցիր,

նրա փոխարեն դու թռար․․․

Կարդալ ավելին

Խանում Ավանյան

Ծնվել է 1991 թ. հոկտեմբերի 3-ին, Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում: Ավարտել է Գյումրու մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա բաժինը: Գրում է բանաստեղծություններ, հիմնականում թանկաներ: Վերնատուն միության անդամ է: Տպագրվել է «Եղեգան փող» ամսագրում, ինչպես նաև «Ութ սրտի տրոփ» և «Վերնատուն»  գրքերում:

Սամվել Յոլչյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

-Վիգե՜ն, զգո՜ւյշ. ճյուղերը շատ են բարակ։
— Մի՜ վախեցիր, Ստյո՜պ ջան, ես քո քաշը չունեմ, համ էլ վերևը էլ բան չկա։ Էս ծառը լրիվ պրծած է։
— Հա՛, — հառաչեցի ես։
Մեր մանկության սալորենին էր, որ քաղցրահամ պտուղներ էր տալիս։ Ուտողը զարմանում էր,
երբ տեսնում էր այդ քաղցր հյութալի միրգը մի լղարիկ ծառի բարակ ճյուղերից կախ։ Թվում էր՝ ինչ-որ մեկը տոնածառի խաղալիքների նման սալորները հատիկ-հատիկ կախել էր ծառի դողդողացող ճյուղերից Չգիտեին, որ ես ու իմ զարմիկները խնամում էինք նրան, վաղ գարնանից անընդհատ ջրում, նույնիսկ մի քանի անգամ մշակել էինք հատուկ դեղով ։ Եվ նա մեզ վարձահատույց էր լինում իր արևահամ սալորներով։

Կարդալ ավելին