Category: Պատմվածք

Սարգիս Վահագն | ԱՐԴԻ ՀԵՔԻԱԹ

Կար ու չկար, հեռո՜ւ հեռուն, ձիւնասպիտակ լեռներէն ու մեծ ովկիանոսէն անդին, արձակ դաշտերու եւ հեքիաթային եղեւիներու մէջ կորսուած գիւղ մը կար, անունը՝ Կրինվիլէյճ: Աշուն ձմեռ, ձիւնը կը նստէր հոն կուտակ-կուտակ, իսկ գարնան, խելահեղ կանաչ մը կը փրփրէր ամէն կողմ: Ամառը բարիքի ծով կը դառնար Կրինվիլէյճը: Ջուրը առատ, օդը մաքուր՝ դրախտի պէս բան մը: Այս բոլոր բարիքներու կողքին ուրիշ կարեւոր երախտիք մ’ալ ունէր գիւղը: Ան հոգեմաշութենէ փրկեց Նազար Աղբարը: Վերջ տուաւ անոր դժբախտութեան: Հանդիպեցան իրարու եւ ամէն բան փոխուեցաւ: Հրաշքի պէս բան մը եղաւ:-

Կարդալ ավելին

Հրաչյա Սարիբեկյան | ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉԸ

Արամ Պաչյանին, որ գրել է «Ճանապարհ հեծանիվով» պատմվածքը
Ես պտտում էի ոտնակները, բայց հեծանիվս տեղից չէր շարժվում:
Ավելի ու ավելի թափով էի պտտում: Ինչքան ուժ ունեի ոտքերիս մեջ: Քրտնում էի, ոտքերս հոգնում էին, բայց հեծանիվս տեղից չէր շարժվում: Առջևի անիվն անշարժ էր:
Ինչքան արագ էի պտտում ոտնակները, առաստաղից կախված լամպն այնքան շիկանում էր:
Հայրս, որ կենցաղային հաջողված գյուտերի հեղինակ էր, մորս անձնական գրադարանից հավերժական շարժիչների մասին հաստափոր մի գիրք էր գտել և ամբողջ օրը կարդում էր:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Կինը դժվարությամբ էր բարձրանում շրջանաձև հին աստիճաններով: Երկար միջանցքին չհասած՝ քթին զարկեց ծանոթ մգլահոտը, որի հանդեպ զգայնություն ունեցող ամուսնու մեջքին կարմրագույն պզուկներ էին հայտնվել: Կնոջ սրտի մեջ տեղադրված արհեստական փականի տկտկոցը թույլ լսվում էր գիշերային լռության մեջ: Ամուսինը տնքալով ու փնչալով հետևում էր կնոջը: Հասնելով միջանցքի ծայրին` կինը միացրեց անջատիչը: Հարևան բնակարաններում լույս չէր վառվում:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՍԽԱԼՄՈՒՆՔ

Ամենուր անթափանց խավար էր: Հնարավոր չէր հասկանալ` վանդակում է, թե անսահմանորեն արձակ տարածությունում: Վախ ազդելու չափ տարօրինակ զգացողություն` միագույն խավարի մեջ զանազանում էր խավարագույն, անհասկանալի, սակայն որոշակի ձև ունեցող արձանացած կերպարներ:

Կարդալ ավելին

Նանոր Պետրոսյան | ՄԻ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ

Մաս-0 (շարունակությունը իրեն նախորդող երկու հղումներում)
Անկողնումս պառկած խաղ էի անում արևի հետ: Մեկ՝ աչքս թաքցնում էի վերմակի տակ, մեկ` հանում: Ձանձրացա պահկվոցիկ խաղալուց: Խոր հոգոց հանելով պառկեցի մեջքիս և սավանը քաշեցի վրաս: Արևը այնտեղ էլ էր թափանցում, փոքր երեխայի պես կարծես չէր ձանձրանում նույն խաղից և ստիպում էր՝ շարունակեմ այդ խաղը. նույնիսկ մի փոքր ջղայնացա, որն առաջացրեց հոնքերի կուտակում: Գնա՞մ վազելու: Արդեն երեք ու կես տարի է՝ որոշել եմ առավոտյան գնալ վազելու:

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան | ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Նոր տարվա հեքիաթ
Ամանորին քիչ ժամանակ էր մնացել: Ձմեռ պապը մի անգամ եւս մանրազնին պրպտեց Մոսկվայում լույս տեսած «Աշխարհի քարտեզը», բայց դարձյալ չկարողացավ գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քրտինքի կաթիլները սառած կախվել էին բեղ-մորուքից, արդեն հույսը լիովին կտրած, կանգնել էր Վրաստանի Սադախլո բնակավայրի մոտ, երբ կարմրած քթով մեկը հանկարծ տնկվեց առաջն ու հարցրեց.
— Ապեր, էդ ի՞նչ ես կորցրել:
— Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- խեղճ-խեղճ պատասխանեց Ձմեռ պապը:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՄԻ ԱՌԱՎՈՏ

Արթնացա սովորականից ավելի առօրեական մի զգացումով: Զարմանալիորեն հանգիստ էի քնել գիշերը, աներազ. մի բան, որ վերջերս ավելի հաճախ էր պատահում: «Հավանաբար, կյանքս հունի մեջ է ընկնում արդեն»,- անտարբերությամբ մտածեցի: Ժամացույցն անտարբեր իր սլաքներն էր առաջ տանում: Վեր կացա, հագնվեցի:

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան | ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Տատիկը և շախմատը
Երբ ես սովորում էի երրորդ դասարանում, մայիսյան մի օր, իններորդ դասարանցի իմ եղբայր Անդրանիկի հետ շախմատ էի խաղում ու մտքում տոնում ինձ համար սովորական դարձած հաղթանակը, տատիկը՝ նստած բազմոցին, թելի երկու կծիկները մեր ոտքերի շուրջ ինչ-որ տեղ գլորելով, ձեռագործ էր անում ու երբեմն ուղղում քթից ցած սահող ակնոցը:
Եղբայրս, չկարողանալով կարգին խաղացնել ձին, ասաց.
— Այս ձին ուղղակի անպետքի մեկն է:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՊԱՀԱՆՋ

Նվիրյալը գիտեր, որ ինչ-որ տեղ իր համար ինչ-որ բան է պահված, ու ինքը գնում է դրան ընդառաջ: Լիներ քնած թե արթուն, սանդուղքով բարձրանալիս թե անդունդը գլորվելիս, աղբակույտը քչփորելիս թե երկնքին նայելիս` նա գիտեր, համոզված էր, որ ամեն ինչ տանում է դեպի թաքուցյալը:

Կարդալ ավելին

Վազգեն Օվյան | ՄԵԾ ՄԱՄԸ

Բոլորը եկան, մարդ չմնաց…
Շ. Ազնավուր
Եկել են բոլորը: Ասես, պայմանավորվածության համաձայն, իջել են նույն գնացքի նույն վագոնից, միասին շտապել այստեղ՝ կանխագուշակելով, որ Մեծ մամի հետ բան է պատահել: Բայց Մեծ մամը, ինչպես միշտ, ինչպես մի ամիս առաջ, ինչպես մի տարի, երկու տարի առաջ, նստած է իր հին տեղը՝ մոդայից ընկած բազմոցի մի անկյունում, բրդե շալը ծնկներին, գլուխը հակած կրծքին:

Կարդալ ավելին