Category: Պատմվածք

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Բ)

Մարմնովս հանկարծ ցավեցնող սարսուռ անցավ… Մտածում էի` միգուցե ճի՞շտ էիր, երբ ասում էիր, թե շատ եմ մտածում, բայց տեքստը ամբողջացնելու, առավել ևս սկսելու համար ուղղակի անհրաժեշտ է մտածել: Սենյակի լույսերը մարեցին և գրչի հարվածներից թուղթը հանգիստ շունչ քաշեց: Այդպես էլ մտածում էի, որ չեմ կարողանա սկսել շարադրել մտքերս: Վերջերս թաղամասի լույսերը սկսել են կեսգիշերին շուտ-շուտ անջատել: Պատճառները հետաքրքիր են, քանզի ուզում եմ վայելել այն:

Continue reading

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Ա)

Ոտնաթաթերը նրա զգում էին հողի ամբողջ խոնավությունը: Ոտաբոբիկ քայլելու մանկությունից ձեռք բերած սովորությունը հետզհետե վերհիշելով` ընկնում էր այդ զարմանալի և անհիշելի օրերի գիրկը` ևս մեկ անգամ վերապրելով դրանց բերկրանքը: Կյանքը գնալով բարդանում էր, առաջանում էին զանազան հարցեր, որոնց հարկավոր էին պատասխաններ: Ցանկացած մարդուկի կյանք սկսվում է սեփական տան առաստաղի ուսումնասիրությամբ և քանի մեծանում է հրաշք էակի մարմինը, այնքան մեծանում է ուսումնասիրման ենթակա տարածությունը` հարևան բակ, դպրոց, քաղաք, և ահա ամենուր, ցանկացած նոր միջավայրի ուսումնասիրության հետ մեկտեղ միևնույն տանջանք հարուցող հարցերը:

Continue reading

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԵՐԵԿՈՅԱՆ

Երեկ, երբ դեռ նոր էի դուրս գալիս հսկայական բիզնես կենտրոնի սրճարանից` առաջին հարկում բացված, միանգամից զգացի անձրևի հոտը, և ահա հենց հաջորդ առավոտ անձրև տեղաց: Մրսում եմ, հոգնած եմ, թեյը չի տաքացնում…Անգամ ամենամոտ մարդիկ, որոնք թվացյալ միշտ կողքիս են, հեռացել են անասելի, ոչ մի մարմին, ոչ մի խոսք չի ջերմացնում… Մրսում եմ:

Continue reading

Սիրանույշ Օհանյան | ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Աշխարհը կառուցված է պատերից և դռներից։ Դռները փակ են, և ամուր են պատերը։ Ամեն դուռ և ամեն պատ ունի իր գաղտնի համարը. համարներն արտահայտվում են թվերով, սակայն ոչ ոք չգիտի, թե որտեղից են սկիզբ առնում թվերն ու որտեղ են վերջանում։ Գիտուններն ակնարկում են, որ թվերը մարմնավորում են ստացել պատերում և դռներում՝ դառնալով տեսանելի և նյութեղեն։ Պնդում են նաև, որ իրականում գոյություն չունեն թվերն ու մնացյալը, գոյություն չունի ոչինչ՝ բացի անհայտ ու միակ էությունից, որն ինքը և դուռ է, և պատ. այդ էությունը շարունակաբար բազմապատկում է իրեն՝ ծավալվելով իրենից դուրս և մնալով իր սահմաններում։

Continue reading

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Լիդա Նալբանդյան

Սիրում եմ սիրել

Ամբողջ օրվա ընթացքում այդ սենյակում մութ էր լինում, միայն առավոտյան վախվորած արևի թելիկները ներս էին թափանցում պատուհանից և գրկում չաշխատող ժամացույցը: Այնուհետ առհասարակ երկնչում էի բաց անել տան պատուհանները:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՆԿՈՒՄ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Տղամարդը մի պահ կանգ առավ, երբ դեմքին զգաց սարդոստայնի տհաճ հպումը և նայեց վեր: Նկուղը տանող աստիճանավանդակի պատերն ու թեք առաստաղից կախված դժգույն լամպը պատված էին փոշուց սևացած սարդոստայններով:

Continue reading

Լիդա Նալբանդյան | ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

Լուսավոր թախծի երգը զնգում էր մաշկի տակ, և փշաքաղության ալիքը հետզհետե լցնում էր կոպերի թասը վարդագույն ջրով: Դրան միախառնվում էր վայելքի հաճելի ալիքը` եկող որովայնից և բարձրացող մինչ կոպերի թասը` լցնելով այն վարդագույն ջրով: Եվ սկսում էր կաթկթալ վարդագույն ջուրը` թրջելով ծակոտիները մաշկի, սահելով մինչև շրթունք և հանգցնելով բոցավառվող կարմիրը վրայի: Գլուխը դրեց նստարանի հենակին և աչքերը հառեց դեպի իրար հաջորդող կադրերը` փողոցի խանութների, խաչմերուկների լապտերների: Լապտերները լուսատտիկներ դարձան, շարվեցին մանյակի գծով և նվիրվեցին երկնքին: Տիեզերքից մարդկանց լապտերներն արձակում էին լուսատտիկի լուսավորություն, կանգնած միևնույն տեղում, իսկ նրանց սրտերի լույսերը` ավելի դժվար տեսանելի, բայց ավելի հզոր, քիչ էին երևակայության թևին նստած հասնում տիեզերքին: Լույսը միացնող վարդակն անսարք էր:

Continue reading

Գնել Խաչատրյան | ՆԱՐԳՈՄԵՆԴԱ

Մեծ դերասանը
Չէր ցանկանում դերասան լինել։ Ուղղակի դա իր անձի լավագույն ներկայացումն էր։ Դրսևորումը լայնորեն ընդունվեց և ժողովուրդը նրան «Մեծ» կոչեց։ Ամենաշատը այդ վայնասունից խորապես վշտացավ հենց ինքը :
Կյանքի երազը խեղաթյուրված իրականացավ։ Իզուր պայքարեց ամբոխի պարտադրած ցուցանակի դեմ։ Նրան ծափահարեցին, խրախուսական խոսքեր ասացին, զարմացան շռայլ ընդունակությունների վրա, հավանություն տվեցին, սակայն ցուցանակը այդպես էլ չփոխեցին։

Continue reading

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԺԱԿԱՆ ՎԵՐՆԱՀԱՐԿ

Նվիրվում է Ելենային
Եվ այդպես ամեն կեսօրին նա անձրևանոցով կանգնում էր սրճարանի դիմաց և սպասում: Շատ անգամներ էր արցունքոտ աչքերով հեռացել: Եվ ամեն անգամ միևնույն ծանոթ դեմքը դուրս էր գալիս սրճարանից: Թևատակին միշտ ունենում էր մի նոր օրիորդ:
Անկուշտ տարիներ: Փորձում ես արտաքին աշխարհի նորություններով, որոնք կարող են լինել նաև մարդկանց տեսքով, կոծկել սեփական ոչնչությունը: Նոր մարդիկ, քո հին պատմություններով: Դրանք կարող ես դարերով էլ պատմել: Քո՛նը կլսվի:

Continue reading

Վարդգես Օվյան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՎԵԼ
Աշխատանքային օրվա վերջում, երբ ապահովագրական ընկերության աշխատակից Մայքլ Վիլյամսը՝ երեսունն անց, միջահասակ մի տղամարդ, դուրս եկավ շենքից, փողոցում նրան մոտեցավ ծանոթ դեմքով մի երիտասարդ և, թեթև շփոթված, ասաց.
— Ես ուզում եմ խոսել ձեզ հետ:
— Այսօ՞ր, թե…
— Ձեզ երկար չեմ զբաղեցնի: Եթե դեմ չեք, մտնենք մոտակա սրճարան:

Continue reading