Category: Պատմվածք

Լիլիթ Հակոբյան | ՍՈՒՐՃ, ԾԽԱԽՈՏ ԵՎ… ԹԵՅ

Ծխախոտի հաջորդ գլանակը նորից քեզ կհիշեցնի, սուրճի բաժակը՝ մեզ՝ դեմ դիմաց նստած, լուռ ու անհանգիստ. դու ինձ ես սպասում, ես քեզ… Բառերը վերջացան, բառերը միշտ վերջանում են, երբ ասելիք կա: Միշտ կարելի է խոսել ու չասել, բայց բառերը միշտ անհարմար պահին վերջանում են, երբ լռությունը ծանրանում է շուրթերիդ, ստիպում խոսես: Լռությունը ծանրանում է ականջներիդ, ստիպում, որ նա խոսի: Բայց բառերը վերջացել են…

Continue reading

Խորեն Արամունի | ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱԿԱՍ

Վերջին տարիներին հաճախ եմ լինում Հայաստանում: Բարեկամներիս հետ հեթական հանդիպումն էր: Հակառակ տաս եւ ավելի տարիներ առաջվա՝ ուրախ ու թռվռան երեխաներ, ճոխ սեղան, տեղները չգտնող, անընդմեջ վազքի մեջ կչկչան հարս ու աղջիկ, շղթայի պես սրտները միմյանց ագուցված եղբայրներ, եղբորորդիներ, ռաբիս երաժշտություն և վերջապես ոգելից խմիչքից տաքացած գլուխներ:
Կես գիշեր էր, երիտասարդները ինձ «պատիվ» անելու, կամ «ծերուկիս» անակնկալի բերելու նպատակով, առաջարկեցին դուրս գալ մի շիշ գարեջուր էլ, ինչպես իրենք էին ասում՝ ինչ-որ օբյեկտում կոնծենք:
Չհրաժարվեցի:

Continue reading

Ռեզվան Աբութորաբի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

ԼՈՒՍՆԻՑ…
Լուսնից ցած իջար
Սպիտակ թաշկինակ ձեռքիդ
Որով մաքրում էի աստղերի փոշին
Եվ անձրևը
Թափվում էր ձայնիցդ
Դու եկել էիր լուսնից
Բայց այն գիշեր
Բոլոր փողոցների անունները
Արև էր

Continue reading

Հարցազրույց Հույսի հետ | Կոլյա Տեր Հովհաննիսյան

Բայց մի քիչ տարօրինակ չէ՞ ապրել մի տեղ եւ գրել մի ուրիշ տեղի ընթերցողի համար: Դա ի՞նչ ազդեցութիւն ունի թեմաների ընտրութեան եւ գրական ստեղծագործութեան այլ գործընթացների վրայ:

Ըստ-իս, յուրաքանչյուր գրող ստեղծագործում է դրդված՝ որևէ արտաքին երևույթից, լինի դա իդեալ, սիրված էակ, տպվելու կամ մրցանակ շահելու հեռանկար, հոնորար, ընթերցողի կարծիք և այլն: Ինձ խթանում է այն, որ ինձ կարդում են նաև Հայաստանում: Դա ստիպում է լինել ավելի բծախնդիր, զգուշանալ պարսկերենի ուղղակի ազդեցությունից, աշխատել գրել նորովի, ավելի որակյալ: Չեմ կարծում, թե սրա իմաստն այն է, որ ապրում եմ այստեղ ու գրում ուրիշ տեղի համար, ուրիշ լեզվով: Իսկ թեմաների ընտրությունը, իմ կարծիքով, կատարվում է ոչ թե մեկին դուր գալու, այլ որևէ արտաքին երևույթի ազդեցության տակ կամ դրդմամբ: Դա ուղղակիորեն կապված է նաև գրողի միջավայրի շառավիղի մեծության հետ:

Continue reading

Խորեն Արամունի | «ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ» ՈՐԹ Է ԸՆԿԵԼ

Տիկին Հայուհին աշխատանքից նոր էր տուն եկել, ըստ սովորության, սուրճը դրել, հեռուստացույցը միացրել, նստել բազմոցին, ուսին դրած հեռախոսը կզակով պահել, մի ձեռքին գավաթ, մյուսին՝ հեռուստացույցի վահանակ, խոսում, սուրճ էր խմում ու միաժամանակ հեռուստացույցի կայաններն էր վերիվար անում:
— Աղջի, Շուշ, էս մեր տելևիզըրներից, բացի սերիալ ուրիշ բան չես տենում, մի ժամ ա փոխում եմ, հա փողում եմ, նայելու բան չկա:
— Խի չկա, աղջի, էս ա, նստած նայում եմ, դիր Հ1-ը, լավ էլ հաղորդում ա, էրեխեն հո տանը չի՞,- լսվեց լսափողից:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՄԵՍՐՈՊԻ ՎԱՏ ՕՐԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ալլան բացեց աչքերն ու ամեն սկսվող օրվա պես նայեց պատից կախված ժամացույցին: Յոթն անց էր տաս րոպե: Ամեն սկսվող օրվա պես լսվում էր Մեսրոպի տհաճ խռմփոցը: Ալլան այս անգամ ամեն օրվա պես լուռ չմնաց ու ուժգին բոթեց ամուսնուն: Մեսրոպը վեր թռավ, վերմակը նետեց մի կողմ ու քնաթաթախ նայեց աջ ու ձախ:

Continue reading

Խորեն Արամունի | ՑՆՑՈՒՄ

Ոտքս ոլորվեց: Հավասարակշռությունս չկարողացա պահել: Ընկա: Ընդամենը առաջին աստիճանից ընկա ու գլուխս դիպավ, արդեն սուտ կլինի ասեմ ինչի, կամ որտեղ դիպավ, որովհետև այդ պահին ինձ ոչ թե դա էր հետաքրքրում, այլ այն, որ գնամ պառկեմ:

Continue reading

Անդրեյ Պլատոնով | ՊԱՏՈՒՀԱՆ

Ռուսերենից թարգմանեց՝ Սաթենիկ Բադալյանը
Բլրակները կապտախառն սպիտակ էին` շաքարի նման: Նրանք` կլոր ու անտառազուրկ, ծածկվել էին թանձր ձյան հաստ շերտով, որ քամուց պնդացել էր: Ձյունը կիրճերում այնքան խոր էր ու պինդ, որ նույնիսկ դիմանում էր մարդու ծանրությանը, իսկ լանջերն ասես պատված լնեին մեծ-մեծ պղպջակներով. դրանք սոճու թփերն էին, որ տարածվել էին գետնով մեկ ու ձմեռվա քուն մտել` դեռ առաջին ձյունը չեկած: Մեզ հենց դրանք էլ պետք էին:

Continue reading

Հայկազ Գրիգորյան | ԹԻԹԵՌԸ

Մայրս ասում էր, երբ ծնվեցի մեր տան առաջին հյուրերը թիթեռներն էին: Մեր բակը լեփ-լեցուն էր նրանցով, ժամերով հավաքում էին սենյակիս պատուհանի դիմաց, զբոսնելիս՝ շրջապատում ինձ: Ամիսներ հետո նրանց հետ խաղում էի, հրճվում, ուրախանում: Ամենազարմանալին այն էր, որ աշխարհ էի եկել չլացելով: Բուժքույրը մորս ասել է` «տարօրինակ երեխա եք ծնել»: Ծնողներս չեն էլ զարմացել, երբ լսել են, որ առաջին բառս թիթեռն է եղել: Մայրս ասում է, որ երբ փոքր էի, փորձում էի նրանց պես թռչել:

Continue reading

Մարուշ Երամեան | ՆԵԽԸ ԱՐԵՒԻՆ ՏԱԿ

Բակի ծառերուն տակ սեղանը պատրաստ էր: Հրանդ Հայկոյեանը խոհանոցէն փոքրիկ պնակներով աղանդերը կը բերէր. դրաւ նաեւ օղիին շիշը. ջուրը սառնարան ձգեց. օրուան այն ժամն էր, երբ երրորդ անգամ ըլլալով շէնքին ելեքտրածինը կ’աշխատցուէր ու երկու ժամ լոյսի մէջ կը նստէին, հեռատեսիլ կը դիտէին, կամ պարզապէս լոյսը կը վայելէին:

Continue reading