Շատ վաղուց է եղել:
Ինչքա՞ն, ոչ ոք չգիտի:
Բայց մինչև հիմա էլ մարդիկ հիշում են ու ծիծաղում:
Հիշում են, որովհետև սա մի սովորական դեպք չի: Այսպիսի բաները մարդու հետ կյանքում մի անգամ են պատահում, կամ էլ բոլորովին չեն պատահում:
Իսկ ծիծաղում են, որովհետև դա հենց իրենց հետ է պատահել:
ՈՒրեմն լսեք, թե բանն ինչպես է եղել:
Category: Արձակ
Հնվ 18 2012
Սամվել Մարտիրոսյան | ՊՈՉԸ «ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ» շարքից
Հնվ 04 2012
Լիլիթ Հակոբյան | ՈՉԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ
Չեմ ուզում խոսել, լռել եմ ուզում… Այսօր ուզում եմ համր ձևանալ, բայց հոգիս այնքան բարձր է գոռում, որ խլանում են ձայները բոլոր: Ես էլ չեմ կարող լռեցնել այն վայրի ճիչը, որ իմ ներսում է ու չի պապանձվում: Լռել եմ ուզում, բայց չի ստացվում, ամեն ինչ շատ է լռելու համար: Իսկ եթե գոռամ … Ո՞վ ինձ կլսի, բոլորն են գոռում, իմ խղճուկ ձայնը չի էլ հասցնի անցնել այն տարածությունը, որ լի է ձեր գոռոցներով: Ձայնս կմարի ձեր գոռոցների ճիրանների մեջ: Ինձ ճիշտ հասկացեք, դուք չեք վայրենի, ձեր գոռոցներն են արյունով լեցուն: Եթե չեք թողնում, որ մի կուշտ գոռամ, թողեք, որ լռեմ, թեկուզ և թաքուն: Այո, հենց թաքուն: Ես վախենում եմ ձեր լռությունից, գուցե դուք լսեք իմ լռությունը ու կրկին ուզեք լռել ինձ նման, բայց ավելի լուռ, քան ես եմ լռել: Չէ…
Դկտ 23 2011
Սամվել Մարտիրոսյան | ՇՆԵՐԻ ՎԵՐՋԸ
Առաջ էլ մեր բակի դուռը սողնակով չէր փակվում:
Գիշեր-ցերեկ բաց էր: Մի կողքի վրա կախված ճոճվում էր, ճռճռում, պատեպատ խփվում, գոռգոռում ու վերջ ի վերջո հանգստանում:
Մի ճերմակ ամպ էլ ունեինք, միշտ գալիս, դեմ էր առնում մեր պարսպին ու էլ ոչ մի տեղ չէր գնում: Երբ նա շատ էր ցածրանում, ոմանք նրան սպիտակ, վախվորած շան տեղ էին դնում, ոմանք՝ աղավնու էին նմանեցնում, իսկ շատերը՝ նույնիսկ չէին էլ նկատում: Բայց նա կար: Միշտ մեր բակի դռան հետ էր, և դրանում ոչ մի կասկած լինել չէր կարող:
Դկտ 17 2011
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՎԵՑ-ՄԵԿ-ՎԵՑ
Մարիշը ճմլկոտաց անկողնում, շուռ եկավ կողքի ու նորից քնելու անհագ ցանկություն զգաց: Երեկ երեկոյան ամերիկահայ տուրիստների մի ամբողջ խմբի էին հյուրընկալում. «Աղջիկ ջա՛ն, էս բեր, աղջիկ ջա՛ն, էն բեր»… անդադար պատվերներ էին տալիս. այնքան գնաց, եկավ, որ ուժասպառ եղավ: Լիզայի մեջքը ցավում էր. բոլոր ծանր սկուտեղները ինքը մատուցեց:
Դկտ 14 2011
Լիլիթ Հակոբյան | ՄԵԿ ՕՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Տե՛ր աստված, այս ինչ ձայն է այսպես անողոքաբար սղոցում նյարդերս: Բայց իմ առջև բացվող տեսարանն ավելի զզվելի ու նողկալի է: Հիմա հասկանում եմ, որ պատրաստ եմ ամենաթանկ գինը վճարելու, որպեսզի երբեք այլևս այս տեսարանի ականատեսը չդառնամ: Իսկ նա երևի չի էլ կասկածում, թե որքան տգեղ է ինքը, բայց, իհարկե, ոչ ֆիզիկապես, այլ բարոյապես: Նրա բերանի անդուր շարժումներից հասկացա, որ բերանում գլխի մեծության մաստակ կա, որից նա չի պատրաստվում հրաժարվել առաջիկա 3-4 ժամվա ընթացքում. «տրամաբանական է»: Ատում եմ մաստակի գյուտը:
Դկտ 12 2011
Սիրանույշ Օհանյան | ԻՆՔԸ, ԵՍ, ԻՆՔԸ
Գնում ես տուն: Գործից: Հոգնած, ջարդված, կոմպից բողոքող աչքերով: Նստում ես երթուղային տաքսիբուս: «Տուկ-տուկ,- բախում են ներսիցդ,- էսօր Օպերա իջնենք, էլի՛»: «Չէ, հավես չկա, համ էլ սոված եմ»:
Դկտ 02 2011
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ…
Գիսանեն չէր շտապում և հաճույք էր զգում հայելու նման հարթ հատակի վրա ընթացող ուղեպայուսակի անիվների ձայնից: Ժամեր շարունակ գամված լինելով ինքնաթիռի նստատեղին` այժմ քայլելու մեծ ցանկություն ուներ. նույնիսկ հրաժարվեց շարժական կոնվեյերից ու նախընտրեց քայլելով կտրել ժամանակակից շքեղ օդանավակայանի երկար միջանցքը, որի ծայրին նշմարվում էին դեպի թռիչքային ելքեր տանող համարները՝ դեղին ֆոնի վրա սևով նշված:
Դկտ 01 2011
Արմենուհի Սիսյան | ՃԱՇԸ
-Դեռ ժամանակ ունեմ, մինչև նրա գալը կհասցնեմ,- մտածեց կինն ու նստեց կտրատելու լվացած բանջարեղենը: Նա իսկապես հուզվում էր. առաջին անգամ պետք է ճաշ պատրաստեր: Կհաջողվե՞ր արդյոք: Գուցե ավելի շատ հուզվում էր այն պատճառով, որ առաջին ճաշը պատրաստելու էր իր սիրած մարդու համար… Արդյոք նրան դուր կգա՞ր իր պատրաստածը: Կրկին ձեռքն առավ թուղթը, ուր մանրամասն գրի էր առել հերթականությունը, թե որ մթերքը որից հետո պետք է դներ կաթսայի մեջ ու ինչպես եփեր: Նորից կարդաց արդեն անգիր արած բաղադրատոմսը, հետո վերցրեց մի սոխ` կտրատելու: Բայց թղթի վրա, երևի, ինչ-որ բան պարզ չէր, ու զանգահարեց մորը.
-Մա՛մ, չէի գրել՝ քանի սոխ կտրատեմ:
Նյմ 26 2011
Լիլիթ Հակոբյան | ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ՀԵՏ
Նայե’ք նրան. ասես, կատարելություն լինի, ասես, ոգեղեն արարած լինի, կարծես թե ինչ-որ մեկը կախարդական վրձինով զգուշությամբ ստեղծել է նրա պատկերն ու նրբանկատորեն կերտել կերպարը: Նա միս ու արյունից է և ունի հոգի, ունի զգացմունքներ և հույզեր, ապրումներ և հոգսեր: Նա սիրում է և ատում, ներում և մոռանում, հասկանում և ոգեշնչում, նա օգնում է, նաև` խանգարում:
Նյմ 22 2011
Նարինե Կռոյան | ՃԱՐՃԱՏՈՒԿԻ ԾԱՂԻԿԸ
Ճարճատուկի ծաղիկն օտար է իր ցողունի վրա: Կարծես զավեշտասեր մեկի ձեռքը նրա կապույտ ծաղիկները դիտավորյալ է կպցրել ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Երևի ուրիշ մոլորակից է այն եկել ու այդպես էլ չի հարմարվել երկրաբնակի իր պարտականություններին:
Երկնագմբեթում մեխված արևը այրում էր գետնին սփռված գլաքարերը. ոչինչ չէր վրիպում նրա մեռցնող շնչառությունից: Արահետի կողքին բուսած ճարճատուկի թփերը խոչընդոտում էին հատուկենտ կենդանի արարածի անցուդարձին:

Վերջին մեկնաբանություններ