Անբացատրելին մեկնելու տենդագին որոնման ճանապարհին իրականության տիրույթ է ներխուժում հնարավորի փիլիսոփայական ընբռնումը, և իռացիոնալ, բնազանցական գիտակցությունը հայտնաբերում է աշխարհի քողարկվածության տիրույթը, տեսանելի դարձնում աշխարհի` որպես առեղծվածային կառույցի, դիտողականությունից դուրս մնացած կողմը` գոյի և անգոյի իմացաբանական ճանաչողության երկբևեռ ընկալումը:
Category: Գրախոսություն
Նյմ 16 2010
Արմինե Պետրոսյան | ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ՝ ՕՌԼԱՆԴՈ
Միաժամանակ կին և տղամարդ…Մի՞թե հնարավոր է: Պարզվում է` այո’: Այդպիսին է հռչակավոր անգլիացի գրող Վիրջինյա Վուլֆի “Օռլանդոն»` համանուն վեպի հերոսը: «Օռլանդո» վեպը բազմաշերտ և բազմաբովանդակ ստեղծագործություն է: Այստեղ շոշափվում են թե’ հավերժական թեմաներ ու հարցեր, թե’ կենցաղային մանրուքներ և, առհասարակ, այն հարցերի շղթան, որը միշտ զբաղեցրել է Վուլֆին ու կարմիր թելի պես ձգվում է նրա բոլոր գեղարվեստական և գիտական ստեղծագործությունների մեջ:
Հկտ 05 2010
Գոհար Աքելյան | ՏԻԵԶԵՐՔԻ ՎԵՐՋԸ, ԹԵ՞ ՍԿԻԶԲԸ ՓՆՏՐԵԼԻՍ
Գրող-ապրումն արտահայտվելու սեփական տարածությունն է փնտրումը, սերնդակից գրողներին հաճախ համանման ապրումների տարածությունն է միավորում, իսկ ընդհանրական միտումներից անդին բացվող տարածությանն ուշադրության և ոաումնասիրության է կարոտ։ Սիրանույշ Օհանյանի անդրանիկ գիրքը խոհափիփսոփայական պատմվածքների ինքնատիպ փորձ է «Խորքում» ընդհանրացում-վերնագրով։
Սպտ 05 2010
Արմինե Պետրոսյան | ՎԻՐՋԻՆՅԱ ՎՈՒԼՖԸ ԵՎ «ԿԱՆԱՑԻ» ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վիրջինյա Վուլֆ (Virginia Woolf, 1882 — 1941)…Մի նոր Սապֆո՞, թե՞ 20-րդ դարի բրիտանացի մի կին գրող, որ եկավ ապացուցելու կանացի ինտելեկտի հզորությունը, առաջ քաշելու հասարակական ու քաղաքական կարևոր հարցեր և գտնելու նորանոր լուծումներ, նոր ուժով պայքարելու կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար:
Օգս 21 2010
Նաիրա Համբարձումյան | ՀԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
(Վահե Արմենի “Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ” ժողովածուի առիթով)
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպում` ներկայացնելով մորը որպես բարի, խոնարհ և ավետարանապաշտ մի էության, որի քրիստոնեական հավատի վերաբերյալ պատումները երբեմն առասպելական խորք են ստանում, Թոթովենցը գրում է. «Կոծում են հողմերը:
Հլս 05 2010
Նաիրա Համբարձումյան | «Ես հորինեցի քեզ, ես ապրում եմ»
1960-ական թվականներին ձևավորվեց լատինաամերիկյան նորարար վիպագիրների մի ամբողջ սերունդ (Միգել Անխել Աստուրիաս1, Կարլոս Ֆուենտես2, Խուան Ռուլֆո3, Գաբրիել Գարսիա Մարկես4, Մարիո Վարգաս Լյոսա5), որի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Խուլիո Կորտասարը:
Հնս 30 2010
Մարո Խաչատրյան | Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով…
Վերնագրի համար ընտրված տողը Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից է. շահնուրյան ցավագին ահազանգն էլ ի զորու չեղավ փոխելու «պատկերազարդ հայոց պատմության» ընթացքը. ձուլման, նահանջի վտանգը նոր սրությամբ է հառնում մեր օրերում,
Մյս 28 2010
Մարո Խաչատրյան | «ԵԶԵՐՔ»-Ի ԱՆԵԶՐ ԵԶԵՐՔՆԵՐԸ…
Բանաստեղծուհի Սեդա Գրիգորյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան): Նախնական և երկրորդական ուսումը ստացել է Լույսի և Կենաց վարժարանում: 1989-ին Բեյրութում ավարտել է Համազգայինի Հայագիտական հիմնարկի գրական բաժնի քառամյա դասընթացը, իսկ 1993-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության բաժանմունքը:
Ապր 13 2010
Ֆելիքս Մելոյան | ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԸ, ՊԵՊՈՆ ԵՎ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Ի՜նչ ազնվածին, ի՜նչ աստվածահաճո, ի՜նչ գեղեցիկ հարց է՝ «Բաս քո սրտի դավթարումն էլ վունչինչ չկա գրա՞ծ»: Ինչ էլ հնաբույր է, ինչ էլ հեռուներից է հնչում՝ պիտի որ չհասներ մեր ծանրացած ականջներին: Բայց տես՝ հասնում է, և մեր պատասխանն էլ դարձյալ հարց է՝ «Սրտի դավթարը վու՞րն է»:
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ