Category: Պոեզիա

Մարիամ Կարապետյան | ՀԻՆ ԵՐԿՐԻ ՊԱՏՇԳԱՄԲԻՑ

***

Ապրում էի արեւի մեջ` յոթերորդ հարկում,
դիմացը դաշտեր էին:
Արեւը խիտ էր ու տաք,
ու նյութը հոսում էր մաշկիս վրա:

Կարդալ ավելին

Էդուարդ Հախվերդյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայրենիք

Զուր էի սիրտս պաշտպանում
Դու լավագույն
Դիպուկահարն էիր

Կարդալ ավելին

Էդուարդ Հախվերդյան | ԳՆՈՒՄ ԵՄ ԷԴՅՈՒԴԻ (Բ. Մաս)

***

Գնում եմ էտյուդի
Քարերը վարդագույն են
Ծառերը վարդագույն են
Սարը
Երկինքը
Ամպերը վարդագույն են

Կարդալ ավելին

Էդուարդ Հախվերդյան | ԳՆՈՒՄ ԵՄ ԷՏՅՈՒԴԻ (Ա. Մաս)

Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար

Կարդալ ավելին

Աննիկ Շահմուրադեան | ԳԻՇԵ՛Ր, ՄԻ ՓՆՏՐԻՐ ԱՅՐՒՈՂ ԱՉՔԵՐՍ

Ձմեռը եկել,
Չոքել է դռան ,
Ու ես սառել եմ
Պատուհանի մօտ՝
Ծիծեռնակ տենչող
Երազը պահած
Սրտիս անկիւնում…

Կարդալ ավելին

Ավագ Եփրեմյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԳՐՎԱԾՔ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

Ըմբռնել ժամանակի հոսքը.
սեր ու ողբերգություն, ծաղիկ ու երկաթ,
մահվան մասին մտածված խոսքը,
որ տեւում է ավելի երկար,
քան կյանքն ինքը, քան Բոսխը
եւ իր դժոխքը — յուղաներկած։

Կարդալ ավելին

Աննիկ Շահմուրադեան | ՄԵՐԿ ԽԻՂՃՍ

Խորամանկ է կեանքը …
Իր մեղքերով է
Խիղճը մեր դատում,
Ու մոռանում է
Իր սխալների
Կրկնութիւնը:
Եւ ի՜նչ անճար է
Մեր լռութիւնը …

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ԱՆՁՐԵՒ ՆՈՅԵՄԲԵՐԻ

Տանջուած անձրեւ Նոյեմբերի,
Ե՞րբ պիտի սրբես վէրքի վրայ գոյացած արցունքը
և վերադարձնես ինձ դէպ իմ ճանապարհ.
Անձրեւ բարի ու ռիթմիկ, ինկող անձրեւ նման Թավալքին,
որ կը հպուի Նախնեաց հողին…

Կարդալ ավելին

Կարեն Անտաշյան | ԵՐԵՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Ուստեն փող էր տվել, որ իրեն տանեն
տատի պատմած էրգիրը,
բայց երան տարան ցույց տալու Թուրքիան՝
իր տուրիստական նշանակության ավերակներով։

Կարդալ ավելին

Կարեն Անտաշյան | ԱՆՈՒՇԻԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(Տատիս հեքիաթների չափ հին
Անուշիկի պատերազմը)
-1-
Շունչս կտրվում է… միակության մտքից…
-2-
Մի պատահական մայրաքաղաքի
պատահական հեղափոխության ֆոնին…

Կարդալ ավելին