Category: Պոեզիա

Թադևոս Տոնոյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեր իմ, ես չեմ մասնակցել սրանց գինի ու հացին,
Թեև իրենց սեղանից ինձ փշրանքներ են նետել,
Իմ մեղքն այն է, որ ոչինչ չավելացրի եղածին,
Ու չթողի քո որդուն ողնացողունն իմ էտեր։

Կարդալ ավելին

Աշոտ Գաբրիելյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԴԵԺԱՎՅՈՒ» ՇԱՐՔԻՑ

***

Ամեն օր իմ կողոսկրից
Նույն աղջիկն է պոկվում,
Որպեսզի չզգա
Իմ դավաճանության սարսուռը…

Կարդալ ավելին

Նաիրա Համբարձումյան | ՆՈՒՅՆ ԱՆՈՒՆՈՎ ԿՆՔԵՑԻՆ ՄԵԶ, ԱՇԽԱ՛ՐՀ

Արարումը մեռավ ինչ-որ տեղ,
Երբ մարդը,
Նույն փարիսեցին,
Սկսեց թափառել
Քաղաքիս վերջույթներում
Եվ ապա կամա՜ց,
Եվ դանդաղորեն
Առա՜ջ գնաց

Կարդալ ավելին

Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Դ)

Օրը կարմրատակած կծկվում է ջարդված խաչքարի
բեկորների միջև- ծանր հևալով, բերանը բաց։-
Ուրացման պատանքները հերմետիկ ծածկում են
նստավայրերը հուշ ու ազատության։-

Կարդալ ավելին

Նանոր Պետրոսյան | ՈՏՔԴ ԿԱՄԱՑ ԴԻՐ

սարի ետեւում երկինքն է մենակ
ու էդտեղ ես էլ կամ ազատ
ու կա հողը փափուկ սփռված
սսս….
դուք էլ կգաք ու կդառնանք մի մեծ «ենք»
թեկուզ լինի ամբողջություն, բայց կլինենք դու եւ ես
սսս…

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ԽԱՌՆ ՔԵՐԹՈՒԱԾ

Հոգիս թեթև թռչուն է կապոյտ,
Որ չունի վերացական իմաստ,
Ոչ ալ կը սպասէ վերագրումներու.
Կը մտնէ ամէն տեղ,
Ամէն պատշգամբ ու ամէն դուռ…

Կարդալ ավելին

Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Գ)

***

Մի ուրվական է շրջում անդադրում
մայրցամաքների խաղաղության, տենդի և խոկմունքի միջով-
աներեր ընթացքով չինգիզխանյան.-
և ուրվականը մարդաշխարհին արար,
ֆլորաներին ու ֆաունաներին սրսկում է փութով

Կարդալ ավելին

Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Բ)

***

Արևածաղկի դաշտում անծիր
մատակ գոմեշն ավանդույթ է ծամում
և խմբերգերը արմատների։-

Կարդալ ավելին

Հասմիկ Սարիբեկյան | ԾԻԱԾԱՆ

***

Իմ հորինած երկինքներում
Ամպն արձակեց հուսո զրնգուն մի ճիչ,
Եվ օդը լաց եղավ երջանկությունից…

Կարդալ ավելին

Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ

Տաք կանչերի պարը սառցի վրա։-
Դարձիր անպայման թևերով ու խղճով։-
Ծերուկ բարությունը գայթում է փողոցում՝
սլացող մեքենաների առաջ։
Աստղի մենությունն է կաթում քաղաքի տանիքներին։

Կարդալ ավելին