Category: Պոեզիա

Մարուշ Երամյան | ՀԱՅՐ ՄԵՐ

(1)
Ամէնօրեայ փառք
— ձանձրացա՞ր թէ տակաւին-
որ կ՚ապրինք
— եթէ ապրիլ կը սեպես այս-
սրբութեանդ չեմ մօտենար
արքայութիւնդ պիտի գայ անպայման
անտեղ եւ անժամանակ
միւսները մանրամասներ են միայն

Կարդալ ավելին

Մարգարիտա Ղազարյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մութին ու ինձ փակել եմ սենյակումս…
Ամուր…
Կողպել եմ դուռը:
Հրավիրել եմ սուրճի սեղանի
մոտ ընկերներիս…

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարմինս հոգուս մեջ չի տեղավորվում,
բաժանվել է ձգտում,
ազատագրվել:
Մեզ երկինքն է միացրել,-
սաստում եմ,-
հնազանդ ցմահ…
-Դու ո՞վ ես,-
հարցնում է մարմինս:

Կարդալ ավելին

Քրիստինա Տէր Ստեփանեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս գիշեր անգամ մը եւս
Բանտարկած եմ ինքզինքս,
Տխուր սէր մը կեցած աչքերուս առաջ`
Երկու թռչուն նստած իրար հակառակ,
Կարծես իրենք ալ տխուր ինձ նման,
Ամէն վայրկեան կ’իյնան թելերէն ասուպներու նման.
Ու հեռուէն ձայներ կը լսուին որոտումի` զօրաւոր ու բարկացած …

Կարդալ ավելին

Արտաշես Յավրյան | ՍԱՍՆԱ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՔ

Վաղ առավոտ գնաց Մհեր,
Հետը՝ կտրիճ ձիավորներ,
Տեսավ հրես քաշքի վերում
Մի գազան է հանգիստ ճեմում.
-Տղերք, կանչեց, էս ի՞նչ բան է…

Կարդալ ավելին

Նարե Հովհաննիսյան | ԻՄ ՄԵԾ ԿԻՐԱԿԻՆ

Ես հավատում եմ
քո տաք շուրթերի
կորագծերի
բոլոր ձևերին
և ծխախոտիդ
թեթև ամպերին

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | Բանաստեղծություններ

Այս պահի թռիչքի մեջ բանաստեղծություն կա:
Ես որսացի այն,
որ փայփայեմ
բառերի ճաղերից անդին,
իսկ պահը
մնաց մեզ հետ:

Կարդալ ավելին

Նաիրա Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանիր իմ միջից հիշողությանս
կարմիր գույները Դեր Զորով անցած՝
մոռացրու, ջնջիր…
տես ապրիլն ահա մանրաքայլ եկավ
ու գեհենական պատկերների հետ
անբասիր ազգիս ուխտավորները դուռս ծեծեցին…

Կարդալ ավելին

Յարվարդ | ՍՈՒՏԻ ՊԷՍ

Մեսրոպը թաղեցինք այս տարի…
քանի որ ականը կոյր
փշրապակի խոթեց անոր կողին
թաղէն անցած ատեն —
գինի լացաւ գետնին վրայ
գինեվաճառին փեղկն ուռած
պայթումէն — սուտի պէս –
Մեսրոպը թաղեցինք այս տարի
սուտի պէս

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրին՝ ծածկած շուկայի մոտ

Առաջ խաբում էին ինձ մանրունքի մեջ,
Հիմա՝ խոշոր հաշվի մեջ են խաբում:

Չէ, ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են միայն աղջիկները, որ կրակ էին կապում:

Կարդալ ավելին