Ինչ որ մեկը թղթե ագռավներ էր վաճառում… Քամին ճոճում էր ագռավների թղթե մարմինները և խշշոց հիշեցնող կռկռոցը տարածվում էր փողոցի երկարությամբ, շուլալվում էլեկտրասյուներին, ապա քրքիջի վերածվելով հայտնվում էր սրա-նրա դեմքին… Դեմքերից մի քանիսը ծանոթ էին… Չէր հիշում նրանցից որ մեկն է երբևիցէ քրքջացել… Հիմա անզուսպ քրքջոցից նրանց մարմիններն ակորդեոնի նման բացվում-փակվում էին և ի վերջո սկսեցին ակորդեոնի ձայնով մարսելյոզ նվագել…
Category: Պատմվածք
Օգս 21 2010
Սամվել Կոսյան | ՆԿՈՒՂՈՒՄ
Կիսապատուհանից ներս ընկած արևի շողը կիսելով հատակը, դիմացի պատի վրա լուսավորել էր ինչ որ մեկի կողմից կավիճով գրված ” Մենք բոլորս ենք այլանդակ” անիմաստ նախադասությունը, չնայած նկուղում ոչինչ իմաստավորված չէ, ամեն ինչ կեղտոտ է, բորբոսով ներծծված և բուրում է ճահճահոտով: Նկուղի պատերին ուրիշ մակագրություններ էլ կային, բայց շողը նրանց չէր հասել և մարդկային մտքի շատ ” գոհարներ” մնացել էին չգնահատված: Հենց շողի դիմաց` քարի վրա, Աբգարը նստած էլ քնել էր: Ստվարաթղթե արկղի վրա մի կտոր հաց էր, օղու դատարկ շիշ, բաժակներ ու մաքրած սոխի գլուխ…
Օգս 14 2010
Սիրանույշ Օհանյան | ԻՆՉՈՒ Է ԵՐԿԻՆՔԸ ԿԱՊՈՒՅՏ
Մանկուց էր տանջում հարցը, թե ինչու է երկինքը կապույտ:
Ենթադրությունները, կարծիքներն ու երևակայությամբ ընդունած պատկերացումները փոփոխվում էին իր ներքին աճին զուգընթաց:
Փնտրեց բոլոր հին ու նոր հեքիաթներում` չստացավ պատասխան:
Ուսումնասիրեց ողջ գիտական միտքը` չբավարարվեց: Եկավ այն համոզման, որ գիտությունը երբեք չի պատասխանում ինչու-ին, այլ միայն` ինչպես-ին:
Օգս 01 2010
Մելանի | ԸՆԴՎԶՈՒՄ
Մանկական անհոգությունը չէր խանգարում ինձ ընկալել մեր տան մեջ սպասվող մուտալուտ փոփոխությունը: Իսկ դա կապված էր մեր ընտանիքում նոր անդամ ավելանալու խոսակցությունների հետ:
Պատկերացում անգամ չունեի թե դա ինչ է նշանակում. անգամ չէի նկատում մորս արտաքին փոփոխությունները: Բայց անկախ ամեն բանից, մեր տան մեջ, բոլորը ջանք չէին խնայում ինձ պատրաստել՝ «փոքրիկ եղբայր» ունենալու հեռանկարին:
Հլս 13 2010
Սիրանույշ Օհանյան | ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Դովորդը հանգիստ քնած էր` գլուխը ոտքերով ծածկած, աչքերը բաց և ուշադիր` ինչպես միշտ: Հարկավոր էր զգոն լինել. ամեն պահ կարող էր պետք գալ իր օգնությունը: Շոշափուկներ հիշեցնող բազմաթիվ ոտքերը հանգիստ փարվել էին պստլիկ գլխին, և իրանը մեղմիկ օրորվում էր. Դովորդն արդեն զգում էր, որ այսօր իր օրն է:
Հնս 09 2010
Ալիս Հովհաննիսյան | ԶԻԳԶԱԳ
Նա ծնվեց ակամա. մի պահ փայլատակեց ծննդկան մոր գլխավերևում և անմիջապես էլ ուզում էր մի ճեղք գտնել, պահվել, մինչև որոշվի իր բախտը:
-Ահա նա, սքանչելի Զիգզագը, շանթն ու լուսավորությունը,- լսվեց մի ձայն Վերից:
Ա՜խ քաշեցին ծնունդն ընդունող բժիշկը և մանկաբարձուհիները:
— Ահա նա` իմ խատուտիկը, իմ մանչուկը, իմ հույսը, իմ լույսը — մրմնջաց մայրը, մոռացավ բոլոր ցավերը, որոնցով լույս աշխարհ էր բերել զավակին:
Հնս 01 2010
Վիկտոր Հովսեփյան | ՋԱՀԵԼ ՎԱՆԱԿԱՆԻ ՓՍՈՐԱԾ ԱՂՈԹՔԸ
(հատված «ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵԴԵՄ, ԿԱՄ ՈՐՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ԱՐԱՔՍԸ» վեպից)
Կարսեցի Հովակիմը իր որդուն երբ տարավ, հասցրեց Սուրբ Անտոնյաց վանք, իր մեջ երդում խոստովանեց. «Զորավորդ Սուրբ վանք Անտոնյաց, քո անունով մի մատուռ էլ ես պիտի կառուցեմ՝ իմ մերկ կռնակին կրելով քարերը, որ պահապան լինես որդուս»:
Մյս 28 2010
Լիլիթ Շահմուրադյան (Չուչի) | ՑԵԽ
Ցեխ…
Չգիտեմ կանցնե՞մ այս կամուրջը, թե՞ ոչ…
Որքան առաջանում եմ, այնքան ծանրանում են ոտքերս, կարծես ցեխի գնդեր լինեն. իսկ մարդիկ շուրջս ծիծաղում են, նրանք երջանիկ են ու առողջ։
Որտե՞ղ է իմ ուժը։
Հույսս կորցրել եմ՝ թե կտեսնեմ մյուս կողմի լույսերը։
Մյս 24 2010
Սարգիս Վահագն | ՄԻՒՍԸ
Ո՞վ եմ ես:
Ես ե ՞ս եմ, թէ ուրիշ մը: Գուցէ այն մի՞ւսը…
Ո՞վ պիտի որոշէ ու վճռէ: Անշուշտ՝ ո՛չ ես: Երբ ե՛ս ըլլամ որոշողը, վստահ եմ, բոլորդ զիս խենթի տեղ պիտի դնէք: Բայց, Աստուած վկայ, խելքս գլուխս է եւ պայծառ մտքով է որ կը կրկնեմ հարցումս.- Խնդրե՜մ, ըսէք՝ ո՞վ եմ: Ես ե՞ս եմ, թէ ուրիշ մը:
Անպայման այն մի՞ւսը…
Ապր 21 2010
Մարուշ Երամեան | VACUUM
1-Metamorphosis. F. Kafka.
2-Plot. Joyce Carol Oats.
3-Vacuum.
Օր մը չէր, որ արթնցաւ եւ ինքզինք այս պարապին մէջ գտաւ: Պարապը սկիզբէն կար, ոչ քաոսային, այլ ծրագրուած, դասաւորուած:
Ինչ որ գտաւ այդ օրը, անդրադարձն էր անոր, այդ պարապին, սկիզբը սովորական գոյական, բառ մը միւս բառերուն պէս, եւ շատ առօրեական.
-Կաթին շիշը պարապ է, ինչո՞ւ չըսիր որ նորը բերէի:
-Շաքարին տուփը պարապ է, ինչո՞ւ չլեցուցիր:


Վերջին մեկնաբանություններ