Category: Հեղինակներ

Բենիկ Ստեփանյան

Ծնվել եմ 1986 թվականին, Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքում: Ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: 2009 թվականից աշխատում եմ հանրակրթական դպրոցում` պատմության ուսուցիչ: Բանաստեղծություններս լույս են տեսել պարբերական մամուլում, Գրական թերթում, Թբիլիսիում` «Կամուրջ 2013» տարեգրքում, ԵՊՀ «Գրական համալսարան» ժողովածուում: «Արցախցին» բանաստեղծությանս համար …

Կարդալ ավելին

ՀԱՅԿԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել եմ 1986 թվականին, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: 2003 թ. ավարտելով գյուղի թիվ 2 դպրոցը` ուսումս շարունակել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնում: 2010 թ. ավարտել եմ ուսումս: Ստեղծագործել սկսել եմ դպրոցական տարիներից` ավելի բուռն ներգրավվելով պոեզիայի աշխարհ ուսանողական տարիներին. բանաստեղծություններիցս մի քանիսը տպագրվել են ԵՊԲՀ-ի կողմից հրատարակվող ամսագրի համարներում: …

Կարդալ ավելին

Արա Ալոյան

Երաժիշտ, մանկավարժ, լրագրող, բանաստեղծ, արձակագիր Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ-տնօրենի օգնական, գեղարվեստական ղեկավար: armsport.am կայք միջազգային լուրերի թարգմանիչ, թողարկող-սրբագրիչ, պատասխանատու խմբագիր: Հայաստանի Գրողների Միության Գեղարքունիքի մարզային կառույցի անդամ: Արա Ռուդիկի Ալոյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 1982-85 թթ. ընտանիքի հետ բնակվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում: 1988-1998 թթ. սովորել է Վարդենիսի …

Կարդալ ավելին

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981թ. մարտի 4-ին, Սևան քաղաքում: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-06թթ` ասպիրանտուրայում:
2000-05թթ եղել է ինստիտուտի ,Արվեստե ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը:
2006թ-ից ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն:
2008թ-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է:

Կարդալ ավելին

Սլավի–Ավիկ Հարությունյան

Սլավի-Ավիկ Հարությունյան — բանաստեղծ, կինոսցենարիստ,փիլիսոփայական գիտությունների դոկտոր:
Ծնվել է 1965թ. Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում «Պիոներ Կանչ» թերթում, այնուհետև տարբեր թերթերում, «Գարուն» ամսագրում, Երևանում, Բաքվում լույս տեսնող ալմանախներում։

Կարդալ ավելին

Հռիփսիմե Դայան

Ծնվել եմ 1990 թվին: 2006 թ. ավարտելով Վ. Պետրոսյանի թիվ 51 միջնակարգ դպրոցը՝ ուսումս շարունակել եմ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի (ԵԿՏԱ) զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ֆակուլտետում: Այնուհետև, 2010թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ստեղծագործել սկսել եմ երկրորդ դասարանից` փոքր, մանկական պատմվածքների ձևով: Բազմաթիվ փոքր պատվածքներից, ինչպես նաև հաճախ կրկնվող ստեղծագործական ընդմիջումներից հետո, …

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան

Ծնվել է 1965 թվականին Օշական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսա­րանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: Բանաստեղծությունների առաջին գիրքը «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»   տպագրվել է 1996 թվականին: Երկրորդը «Հորիզոնից այն կողմ»` 1998-ին: Թատերգությունները տպագրվել են 2004 թվականին «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»¦ վերնագրով: Նրա ստեղծագործությունները հաճախ տպագրվել են պարբերական մամուլում, հրապարակվել գրական …

Կարդալ ավելին

Էլֆիք Զոհրաբյան

Դրամատուրգ, արձակագիր և թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում: Հայաստանի գրողների և թատերական գործիչների միության անդամ է:
Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահն է:

Կարդալ ավելին

Մերի Շարոյան

Ծնվել եմ 1996-ի նոյեմբերի 16-ին: 2008 — 2011 թ. հաճախել եմ «մանանա» կրթամշակութային կենտրոն,հոդվածներս տպագրվել են «խաբարբզիկ» և «կանչ» պարբերականներում: 2011 թ. – ից թղթակցում եմ «լուսաստղ»էլեկտրոնային ամսագրին: 2012 թ. անցկացված «ուլիսես» պատմվածքի մրցույթին «հիկիկիմորի» պատմվածքի համար արժանացել եմ հատուկ մրցանակի:

Կարդալ ավելին

Մարգարիտա Ղազարյան

Ծնվել է 1990թ.  հունվարի 20-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: 2008թ. ընդունվել է  ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ավարտել  2012թ.: Աշխատում է  մասնագիտությամբ: Իր խոսքերով՝ ստեղծագործել սկսել է այն տարիքից, որից իրեն հիշում է: Դպրոցական տարիներին ստեղծագործությունները տպագրվել են «Հայրենականչ» թերթում: