Քենեթ Քոչ, Քեյթ Ֆերլ | ՊՈԵԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ

Պոեզիան կարդալու համար է։ Լավ է կարդալ այն առանձնության ու լռության մեջ որ հաճույք զգաս, մտածես ու հասկանաս այն, ինչ պիտի հասկանաս։ Ընթերցանությանր մեծամասամբ նման է արվեստի նմուշին նայելուն կամ երաժշտություն լսելուն։ է այդ Եթե ուժեղ զգացողություններ ունես բանաստեղծության կամ արվեստի մի գործի նկատմամբ, բնական է այդ մասին խոսելու ցանկությունը, ասելը այն, ինչ մտածում ես, ունենալ գաղափարներ նրա մասին ե քո կարծիքը պարզ դարձնել ուրիշնհրին։ Այնուամենայնիվ, մի բան է հասկանալ ինչ-որ բան, մեկ այլ բան՝ ի վիճակի լինել խոսելու քո հասկացածի մասին։ Գաղափարներն արտահայտել բառերով, այնպես, որ ուրիշները կարողանան հասկանալ, թե դու ինչ նկատի ունես, երբեմն բարդ է, բայց այլ բաների նման՝ փորձառության հետ հեշտանում է։ Եվ այս կարգի զրույցներ ունենալով կամ գրելով բանաստեղծության մասին, դու ինքդ էլ սկսում ես բանաստեղծությունն ավելի լավ հասկանալ, ավելի պարզ է դաոնում այն, ինչի մասին մտածում ես։

Չկա ամբողջ պոեզիայի մասին ճիշտ խոսելու որեէ ձե։ Որեէ իմաստ չունի խոսել ամբողջ պոեզիայի մասին նույն ձևով, ինչպես օրինակ, խոսել նույն ձևով բոլոր սպորտաձևերի մասին։ Հիանում ես տարբեր որակներով, նայում ու հուզվում ես տարբեր բաներից, նույնիսկ օգտագործած տերմիններն են տարբեր, երբ ֆուտբոլ ես դիտում և երբ՝ բեյսբոլ։ եվ, իհարկե, դու զգում ես ինչպես խոսել այդ ամենի մասին՝ խաղերը նայելով։ Նման ձևով էլ, զգում ես ինչպես խոսել տարբեր բանաստեղծների գործերի մասին կարդալով դրանք և մտածելով՝ ինչն է դարձնում դրանք այնպիսին, ինչպիսին կան, օրինակ, տարբերում ուրիշ բանաստեղծների գործերից, որ կարդացել ես։ Եթե կենտրոնանում ես բանաստեղծության վրա փոխարեն բանաստեղծության մասին հիմնական գաղափարի, դու ավելի լավ հնարավորություն կունենաս այդ մասին խոսել հետաքրքիր ու խելամիտ։
եթե բանաստեղծությունն, երկար է, ցաքուցրիվ և ունի հարյուրավոր մանրամասներ, ուշադրություն չես դարձնում յուրաքանչյուր բառին, ինչպես կդարձնեիր, եթե տասներեք տողանոց բանաստեղծություն լիներ, յուրաքանչյուր տողում՝ մի բառ։ Քննարկելով Վիլյամս Կարլոս Վիլյամսի կարճ բանաստեղծությունը կարմիր ձեռնասայլակի մասին, դու, հնարավոր է, ուզես խոսել տողերի անսովոր բաժանման մասին։ Դա հետաքրքիր չէր լինի, օրինակ, անել Յեյթսի բանաստեղծությունների դեպքում։ եվ աբսուրդ մի բան կլիներ խոսել Վիլյամսի բանաստեղծության մասին, այնպես ինչպես Յեյթսի՝ այլ իմաստներ փնտրելով բառերի ետևում, ենթադրելով, օրինակ, որ սպիտակ բառը (Վիլյամսի «սպիտակ ճտեր» արտահայտության մեջ) նկատի ունի մաքրություն ու անմեղություն։
Բանաստեղծության մասին խոսելու ետևում ոչ թե նրա հիմքին հասնելու գաղափարն է, այլ՝ այն պարզաբանելը, այն ավելի շուտ դարձնելու նրա մասը, ինչ դու և այլ մարդիկ գիտեք և հիշելու եք։ Երբեմն մարդիկ մտածում են, որ իրենք պիտի կարողանան խոսել բանաստեղծության «իրական նշանակության» մասին, որով նրանք նկատի ունեն ինչ-որ ճշմարտություն, որ կարծում են պիտի լինի ետևում։ Բայց, չկա այդպիսի ճշմարտություն։ Բանաստեղծությունը հենց իր բառերն են, երաժշտությունը, տողերն ու իմաստները և այն չի կարող վերածվել որևէ մի ճշմարտության, այնպես, ինչպես կարող է լինել վեպը, սիմֆոնիան կամ քանդակը։ Եթե քանդակը հնարավոր լիներ վերածել, ասենք, «ընկերության» կամ «բնության սիրո», կարիք չէր լինի քանդակի իր բոլոր կորագծերով, անկյուններով, քարի իր ողորկությամբ ու գույնով, ուսերի ուժով և ձեռքերի ժեստերով։ երբեմն հնարավոր է ունենալ բանաստեղծության խորը ներըմբռնում և դա կարող է թվալ որպես նրա ամբողջ իմաստը։ Բայց, եթե ուշադիր կարդաս բանաստեղծությանը և խոսես այդ մասին, հնարավոր է, այլ կերպ ըմբռնես, որը նույնպես իմաստի մի մասը կլինի։
Այն, ինչ զգում ես, օգնում է իմաստավորել բանաստեղծությունը՝ այն քո սեփական փորձառության մասը դարձնելով։ Իհարկե, կարդալու ընթացքում քո ունեցած սեփական զգացողությունները կարող են ազդել նրա վրա, ինչ զգում ես. դու կարող ես փնել տխուր, ուրախ, սիրահարված, վախեցած կամ կարող ես այլ մտորումների մեջ լինել։ երբեմն դժվար է ասել՝ բանաստեղծությո՞ւնն է, որ տխուր է, թե՞ դու ես տխուր, որի դեպքում համարյա թե ամեն ինչ քեզ տխուր կթվա։ երբ խոսում ես բանաստեղծության մասին և համոզված չես որևէ բան բանաստեղծությա՞ն մեջ է, թե՞ ավելի շուտ քո զգացողություններում, ավելի ճիշտ կլինի ասել՝ «Կարծում եմ», «Ինձ թվում է»։ հիմնականում, միշտ ամենալավը շատ հեռուն չգնալն է բանաստեղծության մեջ ինչ-որ բան մեկնաբանելու առումով, պետք չէ հասնել եզրակացությունների։ Եթե բանաստեղծությունը քեզ երազկոտ է թվում, ճիշտ չէ ասել, թե նրա մեջ երազ կա։ Ուղղակի լավ է ասել՝ ինչու ես կարծում որ բանաստեղծությունը երազանման է. «Բանաստեղծությունը անսպասելիորեն մի բանից մյուսին է անցնում՝ ինչպես երազներն են»։
Բանաստեղծության մասին խոսելիս մի մտածիր, թե ամեն ինչ պիտի ասես։ Լավ է ասել քիչ, բայց՝ հստակ։ Լավ կլինի ազատ զգալ, առանց շփոթվելու՝ այնպես, ինչպես ընկերներիդ հետ ես։ Մտորումները, որ ունես պոեզիայի մասին, նման են այլ բաների մասին մտորումներին, կարող են անորոշ լինել սկսելիս և հստակվել, երբ խոսում ես դրանց մասին։ Հաճելի է, երբ ճիշտ ես, երբ կարողանում ես պարզաբանել ու հասկանալի դարձնել մի բան, որ սկզբում դժվար էր թվում։ Ասելիքդ ասա՛ որքան կարող ես պարզ, եղի’ր որոշակի, օրինակներ բեր՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունես։ երբեմն, երբ պոեզիան դժվար է ու բարդ, մարդիկ սխալվում են՝ խոսելով կամ գրելով նրա մասին վերացական, ընդհանուր ու խրթին։ Նրանք կարծում են, թե ավելի լուրջ է լինել վերացական և ընդհանուր, թե դա է խրթին ու կարևոր բաների մասին խոսելու ձևը, որ պարզ լինել նշանակում է «մակերեսային», ոչ խոր ու խելամիտ։ վերացականությունը, փաստորեն, հաճախ խուսափելու ձև է և կարող է թաքցնել այն, ինչ գիտես։ Պարզ լինելը դժվար է երբեմն, բայց՝ անհրաժեշտ։ էզրա Փաունդի «Գետ, վաճառականի կինը, նամակ» բանաստեղծությունը երիտասարդ կնոջ՝ իր ամուսնու տուն դառնալու տենչանքի մասին է. նա մենակ է և զգում է իր փոխվելը։ Եթե ասես. «Այս բանաստեղծությունը ժամանակի և մահկանացու լինելու մասին է», այն բանաստեղծության մասին շատ բան չի ասի, համենայն դեպս, ոչ այնքան, որքան՝ եթե ասես. «Ժամանակն անցնում է և Երիտասարդ կինը մեծանում է»։
Համոզիչ լինելու համար դու պետք է, անդրադառնաս բանաստեղծության առանձին մասերին, այսինքն՝ բառերին, տողերին։ Մեջբերումը որոշ բաներ հստակեցնելու հիմնական մասն Է։ Ասենք, խոսում ես Վիլյամս Կարլոս Վիլյամսի «Նանթաքիթ» բանաստեղծության մասին։ Մի բան, որ պիտի ասես, այն Է, որ ամեն ինչ նկարագրված Է այնպես, ասես մեկը իսկապես Նանթաքիթում՝ հյուրանոցի սենյակում Է։ Օրինակ, դրսի ծաղիկներին նայվում Է ներսից, գույները թեթևակիորեն տարբերվում են վարագույրների պատճառով։ Դա պարզ դարձնելու համար կարելի Է մեջբերել բանաստեղծությունից.
Մանուշակագույն ու դեղին
Ծաղիկները պատուհանի միջով
Սպիտակ վարագույրներով են ծածկված…
Երբեմն,երբ քննարկում ես բանաստեղծությունը կամ հոդված գրում, արդեն գիտես կամ մտածել ես դրա մասին։ Այլ դեպքերում, հնարավոր Է խոսես բանաստեղծության մասին, որ հենց նոր ես կարդացել, ամբողջովին չես հասկանում կամ դեո չգիտես՝ սիրու՞մ ես այն, թե՞ չէ։ Այս դեպքում դժվար է։ Ընթացի՛ր դանդաղ, եղի՛ր պարզ ու հստակ, ասա՛ ինչպիսին է այն քեգ թվում, քո մտքերն ու ցգացոոուտւունները ուղղակիորեն որ բառերից ու տողերից են բխում։ Եթե հարցնում են, թե ի՞նչ ես մտածում բանաստեղծության մասին, ասա այն մասին, ինչ քեզ թվում է հետաքրքիր և, եթե կարող ես, ասա (երբեմն դա դժվար է) ՝ ինչու՞։ Մի՛ վախեցիր քննադատաբար մոտենալ բանաստեղծաթյանը. սրբության չէ այն։ Նաև, մի՛ կասկածիր ասել այն, ինչ հասկացել ես բանաստեղծությունից կամ նրա մի մասից։ Նույնիսկ եթե չես հասկացել այն, դու կարող ես խոսել նրա տոնայնության մասին (նմա՞ն է նրան, ինչ լսել ես եկեղեցում կամ երեկույթին), բառերի մասին նրա մեջ, նրա վերնագրի, ինչպես է կապակցված, ինչպես է սկսում ու ավարտվում։ Մի՛ սպասիր անմիջապես ամբողջովին պարզ լինել։ Լսարաններում կարող ես հիմարացած զգալ, երբ ի վիճակի չես հստակ բացատրել, թե ինչ ես մտածում կամ երբ ինչ-որ բանի մասին ամեն ինչ չգիտես։ Փորձի՛ր, դրան չհետևել։ Սկսի՛ր ամեն դեպքում։ Պրակտիկան կօգնի քեզ այսպիսի խոսակցությունների համար և կբարելավի վիճակդ։ եթե գիտես բանաստեղծի մի քանի բանաստեղծություններ, կարող ես խոսել այն մասին, թե ինչո՞վ է տվյալ բանաստեղծությունը նման կամ տարբեր այլ բանաստեղծություններից կամ թե ինչպե՞ս են նրա գործերր նման կամ տարբեր ուրիշ բանաստեղծների գործերից:

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի