Պիես չորս արարով
Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմեի Դայանը
Գործող անձիք
Ֆրանսուա
Սորբիե
Կանորի
Լյուսի
Հենրի
Առաջին ոստիկան
Ժան
Կլոշե
Լանդրիո
Պելերին
Կորբիե
Երկրորդ ոստիկան
Արար երրորդ
Ձեղնահարկ. Ֆրանսուան, Կանորին, Հենրին նստած են գետնին`մեջք մեջքի տված: Կազմել են մի կուռ խումբ: Խոսում են իրար հետ` ոչ շատ բարձր: Ժանը նրանց կողմ շրջվեց` դժբախտ մարդու դեմքի արտահայտությամբ: Ժամանակ առ ժամանակ մի շարժում է անում` խոսակցությանը միջամտելու համար, բայց հետո միտքը փոխում է ու շարունակում քայլել:
Տեսարան երկրորդ
Ֆրանսուա, Հենրի, Կանորի, Ժան և Լյուսի
Ժանն ու Հենրին լռությամբ նայում են Լյուսիին: Վերջինս ուղիղ անցնում է` նրանց չնայելով ու գնում նստում ուղիղ բեմի առջև: Դադար:
Լյուսի.- Ֆրանսուա՜: (Ֆրանսուան գալիս է նրա մոտ ու մեջքով նստում դեպի Լյուսիի ծնկները) Ինձ մի դիպչիր: Փոխանցիր Սորբիեի վերարկուն (Ֆրանսուան գետնից վերցնում է վերարկուն) Ուսերիս գցիր:
Լյուսին պինդ փաթաթվում է վերարկուով
Ֆրանսուա.- Մրսո՞ւմ ես:
Լյուսի.-Ոչ: (Դադար) Ի՞նչ են անում, ի՞նչ են նայում: Ինչո՞ւ իրար հետ չեն խոսում:
Ժան.-(Մոտենում է ետևից) Լյուսի՛:
Կանորի.-Թո՛ղ նրան:
Ժան.- Լյուսի՛:
Լյուսի.-(Հանգիստ) Ի՞նչ ես ուզում:
Ժան.- Ասում էիր, որ աչքերումդ միայն սեր կլինի:
Լյուսի.- Սե՞ր:
Տխուր թոթովում է ուսերը
Կանորի.-(Ոտքի է կանգնում) Հանգիստ թող. շուտով նրա հետ կխոսես:
Ժան.- (բարկացած) Նա իմն է: Դուք ինձ լքեցիք, դուք` մնացածդ. ասելու ոչինչ չունեմ: Բայց նրան ինձնից չեք վերցնի: (Դիմելով Լյուսիին) Խոսիր ինձ հետ: Դու նրանց նման չե՞ս: Հնարավոր չէ, որպեսզի իրենց պես լինես: Ինչո՞ւ չես պատասխանում: Մի՞թե ինձ ցանկանում ես:
Լյուսի.- Ոչ, ես քեզ չեմ ցանկանում:
Ժան.-Իմ քնքուշ Լյուսի:
Լյուսի.- Ես այլևս երբեք քնքուշ չեմ լինի, Ժան:
Ժան.- Ինձ այլևս չես սիրում:
Լյուսի.- Չգիտեմ: (Ժանը մեկ քայլ է անում դեպի Լյուսին) Խնդրում եմ ինձ ձեռք մի տուր: (Ուժով) Կարծում եմ, որ քեզ կրկին պետք է սիրեմ: Սեր չեմ զգա: ( Հոգնած) Այլևս ոչինչ չեմ զգա:
Կանորի.-(Ժանին) Ապա մի այստեղ արի:
Նրան տանում է ու ստիպում կողքը նստել
Լյուսի.-(Կարծես ինքն իրեն) Այս ամենն առանձնապես կարևոր չէ: (Դիմելով Ֆրանսուային) Ի՞նչ են անում:
Ֆրանսուա.-Մեջքով նստեցին:
Լյուսի.- Լավ: (Լռություն) Ասա նրանց, որ ես չխոսեցի:
Կանորի.- Գիտենք, Լյուսի:
Լյուսի.- Լավ:
Երկար լռություն, հետո քայլերի աղմուկ միջանցքում: Ֆրանսուան գոռալով ոտքի է կանգնում
Լյուսի.- Քեզ ի՞նչ է պատահել: Ախ այո՜, քո հերթն է: Լավ պաշտպանվիր. պետք է, որպեսզի նրանք ամաչեն:
Քայլերը մոտենում են, հետո` հեռանում
Ֆրանսուա.-(Ընկնում է Լյուսիի ծնկներին) Այլևս չե՛մ կարող հանդուրժել, չե՛մ կարող տանել:
Լյուսի.-Ի՛նձ նայիր: (Բարձրացնում է Ֆրանսուայի գլուխը) Ինչ վախեցած ես: Չե՞ս խոսելու: Պատասխանիր:
Ֆրանսուա.- Այլևս չգիտեմ: Քիչ համարձակություն ունեի, բայց էլ անհրաժեշտ չի լինի, երբ քեզ եմ տեսնում: Այստեղ ես` քո խառնված մազերով, պատռված շապիկով, ու ես գիտեմ, որ նրանք քեզ իրենց ձեռքերում են պահել:
Լյուսի.-(Զայրացած) Նրանք ինձ ձեռք չտվեցին: Ինձ ոչ ոք չկպավ: Քարից էի և չզգացի նրանց ձեռքերը: Նայում էի նրանց երեսին ու մտածում` ոչինչ տեղի չի ունենում: (Կրքոտ) Ոչինչ էլ չեղավ: Վերջում ստիպեցի նրանց վախենալ: (Դադար) Եթե խոսում ես, Ֆրանսուա, նրանք քեզանից կկորզեն պատասխանը: Այսպես կասեն. <Կվերջացնե՛նք նրանց հախից գալով>: Կծիծաղեն իրենց հիշողության վրա: Կասեն. <Մանկիկի հետ զվարճալի է>: Պետք է ստիպել նրանց ամաչել, եթե հույս չունենայի նրանց կրկին տեսնել, հենց հիմա կկախվեին այս փոքրիկ պատուհանի ճաղերից: Կլռե՞ս:
Ֆրանսուան թոթովում է ուսերն առանց պատասխանելու: Դադար:
Հենրի.- (կես ձայնով) Դե լավ, Ժան և ո՞վ էր ճիշտ: Նա ցանկանում է ժամանակ շահել. էսքան բան:
Ժան.- Լռի՛ր: Ինչո՞ւ ես ուզում, որ ես նրա բարեհաճությունը շահեմ: Համբերության բաժակդ լցվեց: Կմեռնես ուրախության և գոռոզության մեջ: Իսկ ես միայն նրան ունեմ և ապրելո՛ւ եմ:
Հենրի.- Ոչինչ չեմ ուզում, ու ես չեմ այն մարդն, ով նրան քեզանից վերցնում է:
Ժան.-Դե գնա՛, գնա՛: Շարունակիր: Դու ունես բոլոր իրավունքները` նույնիսկ ինձ խոշտանգելու. նախապես վճարել ես: (Վեր է կենում) Որքան համոզված եք: Բավարա՞ր է արդյոք կտտանքի ենթարկել սեփական մարմինը` հանգիստ խիղճ ունենալու համար: (Հենրին չի պատասխանում) Ինչ է, չե՞ք հասկանում, որ ես ավելի դժբախտ եմ, քան դուք բոլորդ:
Ֆրանսուա.- (Միանգամից ոտքի կանգնեց) Հա՛, հա՛, հա՛:
Ժան.- (Գոռալով) Ամենադժբախտը, բոլորից դժբախտը:
Ֆրանսուա.-(Հարձակվելով Ժանի վրա) Ապա մի սրա՛ն նայեք: Չէ, դուք նայե՛ք: Մեզանից ամենադժբախտը: Նա քնեց ու կերավ: Ձեռքերն ազատ են, տեսնում է ցերեկվա լույսն ու կապրի: Ու այսքանից հետո նա ամենադժբախտն է: Ուզածդ ի՞նչ է, որպեսզի քեզ բողոքե՞ն: Կեղտոտի մեկը:
Ժան.-(Ով խաչեց ձեռքերը) Լավ:
Ֆրանսուա.- Ամեն տեսակ աղմուկից վեր եմ թռնում: Այլևս չեմ կարող թուքս կուլ տալ: Ես հոգեվարքի մեջ եմ: Սակայն ամենամեծ դժբախտությունն իհարկե նա է: Կմահանամ ուրախության մեջ: Քեզ կերջանկացնեմ, գնա՛:
Լյուսի.- (Ով անսպասելիորեն վեր է կենում) Ֆրանսուա՛:
Ֆրանսուա.- Ես քո դիմակը կպատռե՛մ: Կբացահայտե՛մ: Կստիպեմ կիսվե՛լ մեր ուրախությամբ:
Ժան.-(Ցածր ձայնով և արագ) Դե արա, չես կարող պատկերացնել, թե որքան եմ ցանկանում:
Լյուսի.-(Բռնելով Ֆրանսուայի ծոծրակից և շրջելով գլուխը դեպի իր կողմը) Դեմքիս նայիր: Կհամարձակվե՞ս խոսել:
Ֆրանսուա.-Համարձակվե՜լ: Ահա ձեր ճոռոմ խոսքերը. ես նրան կբացահայտեմ. այսքան բան: Դա այնքան պարզ կլինի. նրանք ինձ կմոտենան, բերանս ինքն իրեն կբացվի, միայն կհնչի անունը ու ես համաձայն կլինեմ ասածիս հետ: Այստեղ համարձակվելու ի՞նչ կա: Երբ տեսնում եմ ձեզ` գունատ ու ջղաձգված, տարօրինակ կեցվածքով, ձեր արհամարհանքն ինձ այլևս չի վախեցնում: (Դադար) Ես քեզ կփրկեմ Լյուսի: Նրանք մեզ թույլ կտան ապրել:
Լյուսի.- Ես այդ կյանքից չեմ ուզում:
Ֆրանսուա.- Իսկ ես ուզում եմ: Կարևոր չէ,թե ինչպիսի կյանք: Ամոթն անհետանում գնում է, երբ կյանքն երկար է:
Կանորի.- Նրանք քեզ չեն ստիպի սեթևեթել, Ֆրանսուա: Նույնիսկ, եթե խոսում ես:
Ֆրանսուա.-(Մատնացույց անելով Ժանին) Գոնե կտեսնեմ նրան տանջվելիս:
Հենրի.- (Վեր է կենում և գնում Լյուսիի մոտ) Կարծում ես կխոսի՞:
Լյուսի.-(Շրջվում է Ֆրանսուայի կողմն ու ակնդետ նայում) Այո:
Հենրի.- Վստա՞հ ես:
(Իրար են նայում)
Լյուսի.-(Երկար տատանումից հետո) Այո:
(Հենրին քայլում է դեպի Ֆրանսուան: Կանորին վեր է կենում ու գնում իր տեղը գրավում Հենրիի կողքին: Երկուսով նայում են Ֆրանսուային)
Հենրի.-Ֆրանսուա, ես քո դատավորը չեմ: Դու մի մանչուկ ես ու այս ամենը չափազանց ծանր է քեզ համար: Կարծում եմ` քո տարիքում կխոսեի:
Կանորի.- Ամեն ինչում մենք ենք մեղավոր: Մենք չպետք է քեզ մեզ հետ բերեինք. Մտավախություն կա, որ ստիպում են միայն մարդկանցից փախչել: Քեզանից ներողություն ենք խնդրում:
Ֆրանսուա.-(Ետ-ետ գնալով) Դա ի՞նչ կնշանակի: Ի՞նչ պետք է անեք ինձ հետ:
Հենրի.- Ֆրանսուա պետք չէ, որպեսզի դու խոսես: Միևնույնն է գիտես` նրանք քեզ տանջելու էին: Եվ կմահանայիր թշվառության մեջ:
Ֆրանսուա.-(Սարսափած) Եղավ, չեմ խոսի: Ասացի, որ չեմ խոսա, ինձ հանգիստ թողեք:
Հենրի.- Մենք այլևս քեզ չենք վստահում: Նրանք գիտեն, որ դու մեր թույլ տեղն ես: Նրանք քեզ վրա կատաղորեն կհարձակվեն այնքան ժամանակ մինչև բերանդ մի բան չգցես: Ուզածներս այն է, որ քեզ արգելենք խոսել:
Ժան.-Պատկերացնո՞ւմ եք, որ ես ձեզ թողնեմ դա անել: Չվախենաս փոքրիկ: Ձեռքերս ազատ են և ես ձեզ հետ եմ:
Լյուսի.-(ճամփան կտրելով) Ինչի՞ մեջ ես քիթդ խոթում:
Ժան.-Նա քո եղբայրն է:
Լյուսի.-Հետո՞: Նա վաղը մահանալու է:
Ժան.-Դա քեզ ձե՞ռք է տալիս: Ինձ ստիպում ես վախենալ:
Լյուսի.-Պետք է, որ նա լռի: Խոսելու պատրվակներ չկան:
Ֆրանսուա.- Դուք չեք գնում…(Նրանք չեն պատասխանում) Որովհետև երդվում եմ, որ չեմ խոսելու: (Չեն պատասախանում) Օգնություն, Լյուսի, մի թող նրանք ինձ վատություն անեն: Չեմ խոսելու, երդվում եմ քեզ, չեմ խոսելու:
Ժան.-(տեղափոխվում է Ֆրանսուայի մոտ) Նրան ձեռք չեք տա:
Հենրի.-Ժան, ե՞րբ են ընկերներն այս գյուղ գալու:
Ժան.- Երեքշաբթի:
Հենրի.-Քանի՞ հոգի են լինելու:
Ժան.- Վաթսուն:
Հենրի.-Վաթսուն հոգի, որոնք քեզ վստահում են ու առնետների պես էլ տակիցդ փորում: Նրանք կամ նա: Ընտրիր:
Ժան.- Դու իրավուքն չունես ինձ ստիպել ընտրել:
Հենրի.-Նրանց պարագլուխը չե՞ս: Դե՛:
(Ժանը մեկ պահ տատանվում, հետո դանդաղորեն հեռանում է: Հենրին մոտենում է Ֆրանսուային)
Ֆրանսուա.-(Նայում է նրան, հետո սկսում գոռալ) Լյուսի՜, օգնի՜ր: Չեմ ուզում մահանալ այստեղ, այս գիշեր: Հենրի, ես տասնհինգ տարեկան եմ, թող ապրեմ: Ինձ մթության մեջ մի սպանիր: (Հենրին սեղմում է նրա կոկորդը) Լյուսի՜: (Լյուսին շրջում է գլուխը) Ես ատում եմ բոլորիդ:
Լյուսի.- Իմ փոքրիկ, խեղճ փոքրիկ, իմ միակ սեր, ներիր մեզ: (Նա ետ է շրջվում: Դադար) Արագացրու:
Հենրի.- Չեմ կարող: Նրանք կիսով չափ ջարդել են դաստակներս: (Դադար)
Լյուսի.- Ստացվե՞ց:
Հենրի.-Մեռած է:
(Լյուսին վերադառնում ու վերցնում է Ֆրանսուայի մարմինը: Նրա գլուխն ընկած է Լյուսիի ծնկներին: Շատ երկար լռություն, հետո Ժանը սկսում է ցածր ձայնով խոսել: Ամբողջ խոսակցությունը տեղի կունենա ցածր ձայնով)
Ժան.-Ի՞նչ եք դարձել: Ինչո՞ւ մյուսների պես չմեռաք: Դուք ինձ սարսափեցնում եք:
Հենրի.-Կարծում ես, ես ինձ սիրո՞ւմ եմ:
Ժան.-Լավ: Քսանչորս ժամում ինքներդ ձեզնից կազատվեք: Ամբողջ օրը ես կրկին կնայեմ այս մանկիկին, ով բարեհաճություն էր խնդրում ու քո ռեխին, երբ ձեռքերդ նրա վիզն էին սեղմում: (Ուղղվում է դեպի Ֆրանսուան ու նայում նրան) Տասնհինգ տարեկա՜ն: Մահացավ ցասման ու վախի մեջ: (Վերադառնում է Հենրիի մոտ) Նա քեզ սիրում էր, քուն մտնում գլուխն ուսիդ դրած. քեզ ասում էր. <Ես ավելի լավ եմ քնում, երբ դու այստեղ ես>: Կեղտոտի՛ մեկը:
Հենրի.-(Դիմելով Կանորիին ու Լյուսիին) Դե խոսեք, մնացածդ, ինձ մենակ մի թողեք: Լյուսի՛, Կանորի՛: Դուք նրան ի՛ մ ձեռքերով սպանեցիք (Պատասխան չկա: Շրջվում են Ժանի կողմը) Իսկ դու՝ ինձ մեղադրողդ, դու ի՞նչ արեցիր նրան պաշտպանելու համար:
Ժան.-(կատաղությամբ) Ես ի՞նչ կարող էի անել: Դուք ինձ ի՞նչ կարող էիք թույլ տալ անել:
Հենրի.-Քո ձեռքերն ազատ են, պետք էր հարվածել: (Ոգևորվածությամբ) Եթե հարվածեիր, եթե խփերի այնքան, մինչև ընկնեմ:
Ժան.-Ազատ ձեռքե՞րը: Դուք ինձ խեղդամահ արեցիք: Եթե մի բառ եմ ասում, մի շարժում անում. <Իսկ ընկերնե՞րը>: Դուք ինձ սառնասրտորեն վտարեցիք, որոշեցիք կյանքս այնպես, ինչպես և մահս: Հիմա էլ չասեք, որ ես ձեր հանցակիցն էի, դա չափազանց հարմար կլինի: Ձեր վկան. ահա ամենը: Եվ վկայում եմ, որ դուք մարդասպաններ եք: Նրան սպանեցիր պատվախնդրությունից դրդված:
Հենրի.- Ստում ես:
Ժան.-Պատվախնդրությա՜մբ: Քեզ ստիպեցին գոռալ, չէ՞: Ու դու չես ամաչում: Ցանկանում ես հրապուրել քեզ փրկագին տալու համար: Ուզում ես ինքդ քեզ գեղեցիկ մա՞հ պարգևել: Ճիշտ չէ՞: Դու մեզ ասացիր, որ ուզում ես գերազանցել: Ասացիր, որ ցանկանում էիր հաղթել:
Հենրի.-Ճիշտ չէ՛, ճիշտ չէ՛: Լյուսի, ասա՛ նրանց, որ դա ճիշտ չէ: (Լյուսին չի պատասխանում: Հենրին մեկ քայլ է անում դեպի նա) Պատասխանիր: Մի՞թե կարծում ես, որ ես նրան պատվախնդրությունից դրդված սպանեցի:
Լյուսի.-Չգիտեմ: (Դադար. հետո` դժվարությամբ) Պետք չէ, որպեսզի նա խոսեր:
Հենրի.-Դու ինձ ատո՞ւմ ես: Նա քո եղբայրն էր. միայն դու իրավուքն ունես ինձ հանդիմանելու:
Լյուսի.-Ես քեզ չեմ ատում: (Հենրին մոտենում է այն մարմնին, որը Լյուսին պահել էր իր ձեռքերում: Աշխուժորեն) Նրան ձեռք չտաս:
(Հենրին դանդաղորեն թեքվում ու նորից բարձրանում է դեպի Կանորին)
Հենրի.-Կանորի՛, դու չգոռացիր, ընդ որում ուզում էիր, որպեսզի նա մեռնի: Արդյո՞ք մենք նրան պատվախնդրությունից դրդված սպանեցինք:
Կանորի.-Ես պատվախնդիր չեմ:
Հենրի.-Իսկ ես, ճի՛շտ է, ես պատվախնդիր եմ: Արդյո՞ք նրան այդ պատճառով սպանեցի:
Կանորի.- Դու պարտավոր ես դա իմանալ:
Հենրի.-Ես….ոչ, ես այլևս ոչինչ չգիտեմ: Ամեն բան շատ արագ անցավ ու հիմա նա մեռած է: (Անսպասելիորեն) Ինձ մի՛ լքեք, դրա իրավունքը չունեք: Երբ ես նրան խեղդում էի, ինձ թվում էր, որ դա մեր ձեռքերն են ու որ ավելի շուտ մենք էինք սեղմում նրա վիզը, այլապես ես երբեք չէի կարողանա…
Կանորի.-Պետք էր, որ նա մեռներ. եթե ինձ ավելի մոտ լիներ, ես նրան կխեղդեի: Այն, ինչ է տեղի ունենում քո գլխում…
Հենրի.-Ու ի՞նչ:
Կանորի.-Դա հաշիվ չէ: Ոչինչ հաշիվ չէ այս չորս պատերի մեջ: Նա պիտի մեռներ. վերջ:
Հենրի.-Լավ: (Մոտենում է դիակին: Դիմում Լյուսիին) Չվախենաս, ձեռք չեմ տա: (Կռանում է դեպի անշունչ մարմինը, երկար նայում, հետո` ուղղվում) Ժան, երբ մենք նետեցինք մեր առաջին նռնակը, քանի՞ պատանդ մահացավ: (Ժանը չի պատասխանում) Տասներկու: Մի տղա կար անունը` Դետաշ: Հիշում ես Մինիմ փողոցի ազդագրերն էինք նայում: Շարբոնելը ցանկանում էր ինքն իրեն մատնել, իսկ դու նրան խանգարեցիր:
Ժան.-Հետո՞
Հենրի.-Ինքդ քեզ հարցրեցիր, թե ինչո՞ւ նրան խանգարեցիր:
Ժան.-Դա նույնը չէ:
Հենրի.-Միգուցե: Ավելի լավ քեզ համար, ու եթե քո շարժառիթները հստակ էին` կարողացար խիղճդ հանգիստ պահել: Բայց միևնույնն է, Դետաշը մահացավ: Այլևս խիղճս հանգիստ չի լինի, մինչ այն պահը, երբ ինձ դեմ կտան պատին` աչքերս կապած: Սակայն ինչո՞ւ կցանկանայի, որպեսզի խիղճս հանգիստ լինի: Հարկ էր, որպեսզի մանչուկը մեռներ:
Ժան.-Չէի ուզենա քո տեղում լինել:
Հենրի.-(քնքշորեն) Դու մասնակից չես, Ժան. ոչ կարող ես հասկանալ, ոչ էլ `մեղադըրել:
(Երկար լռությունից հետո հնչում է Լյուսիի ձայնը: Շոյում է Ֆրանսուայի մազերը նրան չնայելով: Առաջին անգամ այս տեսարանում նա խոսում է բարձր ձայնով)
Լյուսի.-Դու մահացար, իսկ աչքերս չոր են. ներիր ինձ: Այլևս արցունքներ չունեմ ու մահն էլ կարևոր չէ: Դրսում երեք հարյուրն էին քնած խոտերի մեջ, ես նույնպես վաղը կլինեմ սառը ու մերկ, նույնիսկ առանց մազերս շոյող որևէ ձեռքի: Գիտես, ափսոսալու ոչինչ չկա. կյանքն այլևս իրենից մեծ բան չի ներկայացնում: Մնաս բարով, արեցիր այն, ինչ կարողացար: Եթե ճանապարհին կանգ առար, ապա դա այն պատճառով, որ դեռ բավականաչափ ուժ չունեիր: Ոչ ոք իրավունք չունի քեզ կշտամբել:
Ժան.-Ոչ ոք: (Երկար լռություն: Գնում է նստում Լյուսիի կողքը) Լյուսի՛, (մի շարժում է անում) ինձ մի վանիր. կուզենայի քեզ օգնել:
Լյուսի.-(զարմացած) Ինչո՞ւմ օգնես: Ես օգնության կարիք չունեմ:
Ժան.-Այո: Կարծում եմ ճիշտ ես. վախենում եմ, որ չես կոտրվի:
Լյուսի.-Կձգեմ մինչ վաղն երեկո:
Ժան.-Դու չափազանց լարված ես, չես դիմանա: Համարձակությունդ քեզ միանգամից կլքի:
Լյուսի.-Ինչո՞ւ ես ինձ համար անհանգստանում: (Նայում է նրան) Դու վիշտ ունես: Լավ, ես քեզ կհանգստացնեմ ու հանգիստ կլինես: Ամեն բան շատ պարզ դարձավ, ինչ փոքրիկը մահացավ. հիմա միայն ինքս ինձնով եմ զբաղված: Եվ գիտես, համարձակության կարիք չունեմ, որ մեռնեմ: Ամեն դեպքում մտածում ես, որ նրանից երկար չէի կարող ապրել: Հիմա գնա. շուտով քեզ մնաս բարով կասեմ, երբ գան ինձ փնտրելու:
Ժան.-Թույլ տուր ինձ մնալ: Կլռեմ, եթե ուզում ես, կողքիդ կլինեմ, որպեսզի քեզ մենակ չզգաս:
Լյուսի.-Մենակ չլինե՞մ, քեզ հե՞տ: Ախ, Ժան, փաստորեն դու չհասկացա՞ր: Մենք այլևս ոչ մի ընդհանուր բան չունենք:
Ժան.-Մոռացել ես, որ քեզ սիրում եմ:
Լյուսի.-Դա մեկ ուրիշ Լյուսի էր, ում դու սիրում էիր:
Ժան.-Դա դու ես:
Լյուսի.-Ես ուրիշ եմ: Ինքս ինձ չեմ ճանաչում: Մի բան արգելակեց գլուխս:
Ժան.-Միգուցե: Հնարավոր է, որ դու ուրիշ մեկն ես: Այդ դեպքում հենց այդ ուրիշին եմ սիրում, իսկ վաղը կսիրեմ այն մահը, որ էլի դու կլինես: Երջանիկ, թե դժբախտ, կենդանի, թե մեռած` դա դու ես, դու Լյուսի, ում ես սիրում եմ:
Լյուսի.-Լավ, սիրում ես ինձ: Հետո՞:
Ժան.-Դու էլ ինձ էիր սիրում:
Լյուսի.-Այո, և սիրում էի եղբորս, ում թողեցի սպանել: Մեր սերն այնքան հեռու է նպատակից, ինչու դրա մասին խոսել: Այն իսկապես, ոչ մի կարևորություն չունի:
Ժան.-Ստո՛ւմ ես: Շատ լավ գիտես, որ ստում ես: Ոչ ավել, ոչ պակաս դա մեր կյանքն էր: Այն ամենն ինչն ապրեցինք երկուսով:
Լյուսի.-Այո, մեր կյանքը: Մեր ապագան: Ապրում էի սպասման մեջ` քեզ սպասելով: Սպասում էի պատերազմի ավարտին, սպասում այն օրվան, երբ բոլորի աչքի առաջ կարող էինք ամուսնանալ. ամեն երեկո քեզ էի սպասում. այլևս հեռանկար էլ չունեմ, այլ միմիայն սպասում մահվանս ու կմահանամ միայնակ: (Դադար) Թող ինձ: Ինքներս մեզ ոչինչ չունենք ասելու. չեմ տառապում և ոչ էլ մխիթարանքի կարիք ունեմ:
Ժան.-Կարծում ես փորձում եմ քեզ մխիթարե՞լ: Տեսնում եմ քո չոր աչքերը ու գիտեմ, որ սիրտդ դժոխք է: Տառապանքի ոչ մի նշույլ, նույնիսկ ոչ մի կաթիլ արցունք. Ամեն ինչ սև ու սպիտակ է:
Ինչպե՞ս ես պարտավոր տառապել չտառապելով: Ախ՜, հարյուր անգամ մտածել եմ կտտանքների մասին. ամեն բան նախապես զգում եմ, որ տանջանքը կարող էր այդ սարսափելի մեծամտությամբ տառապել: Լյուսի, կուզենայի քեզ քիչ կարեկցել` քո իսկ բարօրության համար: Եթե կարողանայիր թուլացնել գլուխդ ու դնեիր այն իմ ուսին: Դե պատասխանի՛ր, նայի՛ր ինձ:
Լյուսի.-Ինձ ձեռք մի տուր:
Ժան.-Լավ տեսք ունես, Լյուսի: Միասին շղթայված ենք: Այն ինչ նրանք քեզ հետ արեցին, դա մեզ երկուսիս է վերաբերվում. այն տանջանքը, որին քեզ ենթարկեցի, այն իմն էր, այն քեզ է սպասում. եթե ձեռքերիս մեջ քեզ առնեմ, դա մեր տառապանքը կդառնա: Սեր իմ, վստահիր ինձ և մենք նորից կարող ենք ասել` մենք. միասին կլինենք. ամեն ինչ միասին կհանդուրժենք, նույնիսկ քո մահը: Եթե կրկին կարողանայի լալ:
Լյուսի.-(ջղայնացած) Լա՞լ: Միայն ցանկանում եմ, որպեսզի նրանք վերադառնան ինձ փնտրելու, որպեսզի ծեծեն, որպեսզի կարողանայի նորից լռել ու նրանց ծիծաղի առարկան դառնալ, նրանց ստիպել վախենալ: Այստեղ ամեն ինչ միօրինակ է` սպասումը, քո սերը, ծնկներիս վրա ընկած այս գլխի ծանրությունը: Կուզենայի, որպեսզի ցավն ինձ հոշոտի, կուզենայի այրվել, լռել ու նայել նրանց դարանակալ աչքերին:
Ժան.-(ընկճված) Դատարկ պատվախնդրություն:
Լյուսի.-Դա ի՞մ սխալն է: Նրանք իմ պատվին հարված հասցրեցին: Ատում եմ նրանց, բայց վերջիններս ինձ լռեցում են: Եվ ավելի մոտ եմ ինձ զգում իրենց, քան թե քեզ: (Ծիծաղելով) Մե՜նք: Ուզում ես ասեմ`մե՜նք: Քո դաստակնե՞րն էլ են ջարդված, ինչպես Հենրիինը: Քո ոտքե՞րն էլ են վերքերով պատված, ինչպես Կանորիինը: Վերջացրու, սա խեղկատակություն է. դու ոչինչ չես զգում, այլ ամեն ինչ պատկերացնում:
Ժան.-Ջարդուփշուր արված դաստակները…Հա՛, եթե ձեր պահանջը միայն դա է` բարի, հենց հիմա կլինի:
(Փնտրում է շուրջը: Նկատում մի ծանր փայտակալ ու վերցնում այն:
Լյուսին քրքջում է)
Լյուսի.-Ի՞նչ ես անում:
Ժան.-(Ձախ ձեռքն ի ցույց դնելով հատակին`աջով բռնել է փայտակալն ու խփում է մյուս ձեռքին) Կուշտ եմ ձեր ցավերի գովքը լսելուց, կարծեք թե դրանք արժանիքներ են: Հոգնել եմ աղքատի աչքերով ձեզ նայելուց: Այն ինչ ձեզ հետ արեցին, կարող եմ ինքս ինձ հետ անել. դա բոլորի պարտականությունն է:
Լյուսի.-(Ծիծաղելով) Սա ձախողում է: Կարող ես ջարդել ոսկորներդ, հանել աչքերդ. դա դու ես, դու ես որոշում քո ցավը: Մերոնցից յուրաքանչյուրը զոհ է` կանխորոշված այլոց կողմից: Մեր հետևից չես հասնի:
(Դադար: Ժանը շպրտում է փայտակալն ու նայում Լյուսիին: Հետո վեր կենում)
Ժան.-Ճիշտ ես: Ես չեմ կարող ձեզ միանալ: Դուք միասին եք, ես` մենակ: Այլևս չեմ շարժվի, ձեզ հետ չեմ խոսի, ինձ ստվերում կթաքցնեմ ու կմոռանաք, որ ես գոյություն ունեմ: Ենթադրում եմ, որ սա իմ մասն է այս պատմության մեջ, և դուք պետք է այն ընդունեք, ինչպես դուք ձերն եք ընդունում: (Դադար) Հանկարծ գլխումս մի միտք ծագեց: Պիեռը սպանվեց Սերվա քարանձավի մոտ, որտեղ զենք ունեինք: Եթե թույլ տան, ես կփնտրեմ նրա մարմինը, կդնեմ մի քանի թուղթ նրա վերարկուի մեջ ու քարշ կտայի քարանձավի մեջ: Մեկնումիցս հետո չորս ժամ հաշվեք ու երբ վերսկսեն հարցաքննությունը, բացահայտեք նրանց այդ թաքստոցները: Նրանք կգտնեն Պիեռին ու կկարծեն, որ ես եմ: Դե մտածում եմ, որ նրանք այլևս ձեզ տանջելու պատճառ չեն ունենա և արագ ձեզ հետ հաշիվները կմաքրեն: Այսքանը: Ցտեսություն:
(Հեռանում է: Հետո` քայլեր միջանցքում: Ոստիկանը հայտնվում է լապտերը ձեռքին. դրանով քայլում է սենյակում)
Ոստիկան.-(նկատելով Ֆրանսուային) Ի՞նչ է պատահել:
Լյուսի.- Քնած է:
Ոստիկան.-Դու արի: Քեզ համար նորություն ունենք:
(Ժանը վարանում, մի տեսակ անհույս նայում է բոլորին և հետևում ոստիկանին: Դուռը փակվում է):
1 մեկնաբանություն
Ժան-Պոլ Սարտրի պիեսը լրիվ կարելի՞ է կարդալ: