I
Այդ օրը կարծես թե արփին
տարերքի մեջ էր հրեղեն:
Բոցեղեն խնջույք էր անում
և ցնծում, երգում էր արփին:
Թվում էր՝ լեռան թիկունքից
ժայթքել է հրաբուխ կրկին:
Ժայթքել է հրաբուխ կրկին,
հորդում է գինի հրածին:
Հորդում էր նաև պալատում
այդ օրը գինին ոսկեհուր,
Եվ ամեն գավի հայելում
տեսնում էր Թութմոսը նրան…
Տեսնում էր մշուշում գինու
և զգում, որ մի դիվածին,
Խանդի պես մտնում է հոգին…
Եվ հազար արեգակ կարծես
այրում էր սիրտը Թութմոսի:
Հազար սամում էր կարծես
մոլեգնում սրտում Թութմոսի:
Այդ օրը լիներ հազար սիրտ,
կճաքեր կրծքում Թութմոսի:
Վերջին մեկնաբանություններ