«

»

Մար 29 2016

Տպել Գրառում

Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ

Դինո Բուցատի

Դինո Բուցատի

Conigli sotto la luna

 Իտալ. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

 

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Share Button

19 pings

Skip to comment form

  1. Իտալական գրականություն — Ընթերցանության մեդիափաթեթ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  2. Իտալական գրականություն — Նանե Այնթաբյան

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  3. Իտալական գրականություն… – Սվետլանա Մելքումյան

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  4. Իտալական գրականություն – Էդգար Սարգսյանի բլոգ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  5. Դինո Բուցատի փաթեթ․․․ – Մերի Թոռունյան

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  6. Իտալական գրականություն – Մելքոնյան Նարե

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  7. Դինո Բուցատի պատմվածքներ — ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  8. Իտալական գրականություն — 😜Ստելլա😜Սարգսյանի😜բլոգ😜

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  9. Իտալական գրականություն — Յանա Նահապետյանի բլոգ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  10. Իտալական գրականություն — Գոհար Արղության

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  11. Իտալական Գրականություն – Արմեն Ղազարյան

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  12. Գոռ Փիլիպոսյան

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  13. Դինո Բուցատի #3 – Նարեկ Արշակյանի բլոգ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  14. Իտալական գրականություն — Անի Արղությանի բլոգ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  15. Իտալական գրականություն | Մոնիկա Մկրտչյանի բլոգ

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  16. Ճագարներ լուսնի տակ | 😋Մտափունջ😉

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  17. Ճագարները լուսնի տակ – 😍Մերի Զաքոյան😍

    […] Ճագարներ լուսնի տակ […]

  18. Իտալական գրականություն — Արման Մարտիրոսյան

    […] Ճագարներ լուսնի տակ […]

Պատասխանել Իտալական գրականություն… – Սվետլանա Մելքումյան-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>