Աննա Ախմատովա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանությունը՝ Գիսանե Հովսեփյանի

* * * * * * *
Իրիկվա լույս լայն ու դեղին,
Ապրիլյան պաղ հով է քնքուշ,
Գալուդ ուրախ եմ ես կրկին,
Թեպետ եկել ես դու շա՜տ ուշ:
Այստեղ նստիր, կողքիս, ինձ մոտ,
Հնի պես քեզ հետ ես բաց եմ,
Թերթիր տետրն իմ այս կապույտ,
Որում բացակադ է լացել:
Ներիր, որ շատ է ողբն այստեղ,
Դե ինչ, քիչ եմ ուրախացել,
Ներիր, որ քո կարոտով կեզ
Շատերին եմ հավատացել:

 

* * * * * * *
Դու միշտ խորհրդավոր ես ու նոր,
Քեզ խոնարհ եմ դառնում ես օրեցօր,
Բայց քո սերը կյանքում իմ անթով
Փորձություն է կրակ ու երկաթով:
Արգելում ես ինձ ժպտալ ու երգել,
Աղոթել արգելել ես դեռ վաղուց,
Օ՜, միայն չբաժանվեմ քեզնից,
Մնացածն ինչ փույթ:
Եվ ինչ… Ամենքին այսպես օտար,
Ես ապրում եմ արդեն առանց երգ,
Թվում է՝ դժոխք ու դրախտից
Խլել ես դու հոգին իմ անմեռ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի