Ծնվել է Հալեպում, Սիրիա:
Ավարտել է Հալեպի «Քարէն Եփփէ» ճեմարանը և ավելի ուշ՝ Բեյրութի պետական Բարձրագույն Երաժշտանոցի դաշնամուրային բաժինը՝ վկայվելով Քաշանի (Ֆրանսիա) պետական երաժշտանոցի կողմից:
Իր «Սփյուռքահայ բանաստեղծությունը 1965-1995 թուականներուն» գրական-ուսումնասիրական աշխատությունը պաշտպանելով Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտի մեջ, դարձել է բանասիրական գիտությունների թեկնածու:
Հալեպում և Երևանում հրատարակվել են Մարուշի բանաստեղծությունների հինգ ժողովածուները՝ 1991-2004 թվերին: Լույս են տեսել նաև բանաստեղծուհու պատմվածքների երկու ժողովածուները 2003 և 2007 թվերին՝ Անթիլիասում ու Երևանում:
«Բանաստեղծություն» պարբերագրքի և «Մաշտոց» մատենաշարի խմբագիրներից մեկն է: Իսկ սփյուռքահայ ու Հայաստանի մամուլի էջերում բազմիցս հրատարակվել են բանաստեղծուհու գրչին պատկանող բազմաթիվ հոդվածներ:
Վահէ Օշականը եղել է առաջինը, որ նկատել է բանաստեղծուհու համարձակ մուտքը գրական աշխարհ և ասել. «Թարմ հով մը կը փչէ Սուրիոյ աւազներուն վրայէն…»: Մարուշի բանաստեղծությունները նորաբույր են, արդիական և ավելի բարձր են կանգնած միջին-ավանդական պոեզիայից:
Նյմ 28 2012
Վերջին մեկնաբանություններ