Author's posts

Գոհար Գալստյան | ԲԱՆԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ “ՋՐՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ” ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

ՋՐԱՊՏՈՒՅՏ

Պատմի՛ր ինձ աղոթող շուշանների մասին՝
Ջրի վրա ծնված, ջրի վրա մեռնող,
Գուշակների հեգնած անանց սիրո մասին
Պատմի՛ր ու վերծանիր, իբրեւ նրբին մեկնող…

Կարդալ ավելին

Նաիրա Հարությունյան | ՈՒ ԹՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ…

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում…

Կարդալ ավելին

Սամվել Կոսյան | ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՊԵՍ ՍԿՍՎԵՑ

Ինչ որ մեկը թղթե ագռավներ էր վաճառում… Քամին ճոճում էր ագռավների թղթե մարմինները և խշշոց հիշեցնող կռկռոցը տարածվում էր փողոցի երկարությամբ, շուլալվում էլեկտրասյուներին, ապա քրքիջի վերածվելով հայտնվում էր սրա-նրա դեմքին… Դեմքերից մի քանիսը ծանոթ էին… Չէր հիշում նրանցից որ մեկն է երբևիցէ քրքջացել… Հիմա անզուսպ քրքջոցից նրանց մարմիններն ակորդեոնի նման բացվում-փակվում էին և ի վերջո սկսեցին ակորդեոնի ձայնով մարսելյոզ նվագել…

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՎԻՐՋԻՆՅԱ ՎՈՒԼՖԸ ԵՎ «ԿԱՆԱՑԻ» ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վիրջինյա Վուլֆ (Virginia Woolf, 1882 — 1941)…Մի նոր Սապֆո՞, թե՞ 20-րդ դարի բրիտանացի մի կին գրող, որ եկավ ապացուցելու կանացի ինտելեկտի հզորությունը, առաջ քաշելու հասարակական ու քաղաքական կարևոր հարցեր և գտնելու նորանոր լուծումներ, նոր ուժով պայքարելու կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար:

Կարդալ ավելին

«Իմ մէջս եղած բանաստեղծը ուրիշ մարդ մըն է…»

Մարօ Խաչատրեան

Լոնդոնաբնակ մեր հայրենակից Մանուէլ Ադամեանը` պայծառ մի մտաւորական, մէկն է նրանցից, ում մասին ասում ենք` հանրային գործիչ է: Իսկ ո՞վ է հանրային գործիչը Սփիւռքում, եթէ ոչ անձնուէր, սեփական քայլերի մէջ ուրիշների քայլերի ուղղութիւնը հոգացող մարդ: Եւ ոչ միայն Սփիւռքինն է Սփիւռքի հայ մտաւորականը. նա անում է ամէնը` իր եւ միւսների քայլերն ուղղելու դէպի Հայրենիք. իւրաքանչիւր գործ Հայրենիք մտնելու «անցագիր» է կարծես… Մ. Խ.

Կարդալ ավելին

Նաիրա Հարությունյան | ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

***

Ես այդպես էլ երբեք չեմ իմանա
Ինչ է պատմում ծղրիդը.

Կարդալ ավելին

Նաիրա Համբարձումյան | ՀԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

(Վահե Արմենի “Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ” ժողովածուի առիթով)

«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպում` ներկայացնելով մորը որպես բարի, խոնարհ և ավետարանապաշտ մի էության, որի քրիստոնեական հավատի վերաբերյալ պատումները երբեմն առասպելական խորք են ստանում, Թոթովենցը գրում է. «Կոծում են հողմերը:

Կարդալ ավելին

Սամվել Կոսյան | ՆԿՈՒՂՈՒՄ

Կիսապատուհանից ներս ընկած արևի շողը կիսելով հատակը, դիմացի պատի վրա լուսավորել էր ինչ որ մեկի կողմից կավիճով գրված ” Մենք բոլորս ենք այլանդակ” անիմաստ նախադասությունը, չնայած նկուղում ոչինչ իմաստավորված չէ, ամեն ինչ կեղտոտ է, բորբոսով ներծծված և բուրում է ճահճահոտով: Նկուղի պատերին ուրիշ մակագրություններ էլ կային, բայց շողը նրանց չէր հասել և մարդկային մտքի շատ ” գոհարներ” մնացել էին չգնահատված: Հենց շողի դիմաց` քարի վրա, Աբգարը նստած էլ քնել էր: Ստվարաթղթե արկղի վրա մի կտոր հաց էր, օղու դատարկ շիշ, բաժակներ ու մաքրած սոխի գլուխ…

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԻՆՉՈՒ Է ԵՐԿԻՆՔԸ ԿԱՊՈՒՅՏ

Մանկուց էր տանջում հարցը, թե ինչու է երկինքը կապույտ:
Ենթադրությունները, կարծիքներն ու երևակայությամբ ընդունած պատկերացումները փոփոխվում էին իր ներքին աճին զուգընթաց:
Փնտրեց բոլոր հին ու նոր հեքիաթներում` չստացավ պատասխան:
Ուսումնասիրեց ողջ գիտական միտքը` չբավարարվեց: Եկավ այն համոզման, որ գիտությունը երբեք չի պատասխանում ինչու-ին, այլ միայն` ինչպես-ին:

Կարդալ ավելին

Հասմիկ Սարիբեկյան | ԾԻԱԾԱՆ

Իմ հորինած երկինքներում
Ամպն արձակեց հուսո զրնգուն մի ճիչ,
Եվ օդը լաց եղավ երջանկությունից…
Օդը պարզ եղավ, եվ արեվի միջից
Մի լուսե թարթիչ շոյեց երազը իմ`
Ու ծիածան եղավ.

Կարդալ ավելին