Author's posts

Սարգիս Վահագն | ԿԱՐՕՏ

Մա՛րդ,
Ընդմիշտ վտարուած դրախտէն եդեմական,
Ոչ թէ արգիլեալ պտուղն համտեսած ըլլալուդ համար,
Ոչ թէ սողունին ու Եւային անսալուդ
Կամ ոչ իսկ անտեսելուդ համար պատգամն Աստուածութեան:

Կարդալ ավելին

Էդգար Փոթիկյան | ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Այն, որ ժամացույցը ետ էր ընկնում, ես գիտեի ի սկզբանե, բայց երբ առաջին անգամ այն ձեռքս առա, որոշեցի չմտածել այդ մասին, նամանավանդ, որ ժամացույցը թանկ էր ինձ համար. այն հորիցս ինձ մնացած միակ հիշողությունն էր:
Սկզբում ամեն ինչ այնքան էլ մտահոգիչ չէր. ժամացույցը օգնում էր ինձ կողմնորոշվել ժամանակի մեջ ու չնայած օրվա մեջ մեկ երկու րոպե ետ էր ընկնում, այնքան էլ ինձ դա չէր հուզում, ես երիտասարդ էի և կյանքն ինձ հավերժ էր թվում, իսկ ժամանակը` հորինված ավելորդություն:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ՎԱՀԷ ՕՇԱԿԱՆ, ՏԱՍՆԱՄԵԱՅ ՀԱՆԳՐՈՒԱՆ ՄԸ

Կաֆէին ծայրն եմ նստած, մինակ ու լուռ: Դէմքիս մկանները պրկուած են այսօր, ու գրելը իմ համար ծանր արարքի վերածուած է: Երեւի օրս ծանր էր, լեցուն մեծ անկումներով, լքումներով, անհասկնալի դիպաշարով, բեռով: Տանը վերջին պահուն մոռցուած գիրքերս կը մտաբերեմ ու կը յիշեմ, որ այսօրս պիտի պսակուէր Վահէ Օշականի մասին գրելով:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ՝ ՕՌԼԱՆԴՈ

Միաժամանակ կին և տղամարդ…Մի՞թե հնարավոր է: Պարզվում է` այո’: Այդպիսին է հռչակավոր անգլիացի գրող Վիրջինյա Վուլֆի “Օռլանդոն»` համանուն վեպի հերոսը: «Օռլանդո» վեպը բազմաշերտ և բազմաբովանդակ ստեղծագործություն է: Այստեղ շոշափվում են թե’ հավերժական թեմաներ ու հարցեր, թե’ կենցաղային մանրուքներ և, առհասարակ, այն հարցերի շղթան, որը միշտ զբաղեցրել է Վուլֆին ու կարմիր թելի պես ձգվում է նրա բոլոր գեղարվեստական և գիտական ստեղծագործությունների մեջ:

Կարդալ ավելին

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի) | ԵՍ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ

Այնպես եմ ուզում կյանքս նորից սկսվի: Հիմա, երբ 85 եմ, կրկնակի եմ սիրում կյանքս: Կյանքը հիասքանչ է, այնքան գեղեցիկ: Այնքան ինձ հետաքրքրող բաներ կան: Նայում եմ իմ երիտասարդ թոռնիկին և ինձ թվում է՝ ես եմ 24, իսկ նա՝ 85: Ես դեռ կարող եմ սիրել: Իմ աչքերն իսկույն փայլում են տղամարդ տեսնելիս: Ես նստում եմ թեթևակի փեշերս վեր քաշած. այդ կանացի սեթևեթանքը ինձ հաճույք է պատճառում: Ավա՜ղ, շուտ արիացա, երբ դեռ շատ ծեր չէի: Հիմա դժվար է ապրել իմ ընտանիքում, որովհետև չեմ կարողնում լրիվ ազատ լինել ու ուտել սրտիս ուզածը: Ուտում եմ այն ինչ տալիս են. ես ունեմ իմ հացաբաժինը:

Կարդալ ավելին

Սոնա Սերոբյան | ՎԵՐԱԴԱՐՁ

-Որքա՜ն գեղեցիկ է այս երկինքը` պարզ, կապույտ, որ կարծես ձուլվում է աչքերիս ու դառնում իմ անսահմանությունը,-ասաց Աննան ու չքնաղ, լուրթ աչքերը հառեց վեր: Բելլան հիացմունքով էր նայում Ռուսիայից վերադարձած իր ընկերուհուն. նրան մի պահ թվաց, որ, իրոք, երկնի կապույտը ցած է իջել ու տարածվել Աննայի աչքերում:
-Դե լա՜վ, էլի սկսեցիր,-վերադառնալով իրականությանը` նշեց նա,- լավ կլինի` պատմես, թե այս ամիսների ընթացքում ինչով ես զբաղվել, քանի երիտասարդի սիրտ ես կոտրել և, ընդհանրապես, ինչու հետ եկար:

Կարդալ ավելին

Գաբրիելե Դ’Աննունցիո | ՕՖԵՆԱՅԻ ԴՔՍԻ ՄԱՀԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Երբ հեռվից լսվեց խռովության առաջին խառնիճաղանջ աղմուկը, Դոն Ֆիլիպո Կասաուրան հանկարծ բացեց կոպերը, որ սովորաբար ծանրանում էին աչքերի վրա, որոնք կուլ էին գնում, ինչպես քամոտ ծովերի վրայով սավառնող օդաչուներինը:
-Լսեցի՞ր,-հարցրեց նա Մացագրոնյային, որը կանգնած էր նրա մոտ:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | HAPPY HALLOWEEN

Հոկտեմբեր էր՝ լաւ կը յիշեմ, տարբեր տիպի հոկտեմբեր մը: Լաւ պիտի զգայիր, երբ քու մեծահարուստ մերձաւորդ նախօրոք որոշուած ծրագրով քեզ պիտ ընդունէր Կանադայի լայն ու շշմելիօրէն գեղեցիկ եզերքներուն մէջ: Ամէն ինչ նախատեսուածին պէս, 2002-ի հոկտեմբերի վերջին շաբաթը ոտք կը դնէի Կանադայի «Մայր» հողին:

Կարդալ ավելին

Գաբրիելե Դ’Աննունցիո | ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՌԵԼԱՏԱՆԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Քաղաքապետ Բիաջո Միլայի դիակը, ում շորերը հագցրել ու երեսը ծածկել էին քացախով ու ջրով թրջված թաշկինակով, մեկնված էր մահճակալին, սենյակի գրեթե մեջտեղում, չորս մոմերի միջև:
Հանգուցյալի մոտ հսկում էին նրա կինն ու եղբայրը:
Ռոզա Միլան քսանհինգ տարեկան կլիներ:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՊՐԻԼՅԱՆ ԿԱՅԾԵՐ

Ընկերոջս՝ Ռոբերտ Ասատրյանին,
ով, չգիտեմ` այդ ինչպե՞ս, միշտ չոր է դուրս եկել…

-Վերջապես կասես` էդ ներկը ինչի՞ համար ես պատրաստում,- հարցրեց Ռուբը և նորից նայեց պատուհանից դուրս, ուր երևում էր Թուրքիայի հյուպատոսարանի կտուրին ծածանվող, աստղի ու մահիկի նշանով կարմիր դրոշը:
Էդը լուռ շարունակում էր փայտե ձողիկով, թիթեղե ժանգոտ մի ամանի մեջ լուծիչի օգնությամբ ջրիկացնել թանձր, սև ներկը: Օրվա վերջում նրանք երկուսով էին մնացել մարզա-մշակույթային ակումբի սկաուատական բաժնում:

Կարդալ ավելին