Առասպելների հերոսները՝ երկնային, առասպել հորինողները՝ երկրային, Ջավախքում առասպելն ու իրականությունը ապրում են իրար ձուլված: Ինչպես երկինքն ու երկիրն այստեղ: Բնակիչների մի մասը Էրզրումից գաղթած հայեր են՝ Էրգրից իրենց հետ իրենց լեզուն ու հավատը փրկած: Մուրազադուռ ջահել ես, ապագա կողակցիդ ես ուզում տեսնել, այդ փրկված հավատն հոգուդ մեջ անթեղիր, վեր կաց, գնա Հեշտիա և Գանձա գյուղերի սահմանագծին կանգնած «Սուրբ Սարգիս» ուխտատեղի: Գնա, մոմ վառիր, ու գիշերը երազիդ Սուրբ Սարգսի զորությամբ քո բախտը քեզ այցի կգա:
Կարդալ ավելին
Վերջին մեկնաբանություններ