Author's posts

Սիրանույշ Օհանյան | ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՑ ԵՂԱՎ ՆՈՐԻՑ

Հավերժությունը լաց եղավ նորից
Մութ երկինքներով լուրթ դեմքը փակած,
Գիշերը իջավ՝ սևացած վշտից,
Կապույտ թռչունը գահավիժեց ցած։

Կարդալ ավելին

Նանոր Պետրոսյան | ԲՈԼՈՐ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՍԻՐԱԾ ՀՅՈՒՐՆ ԵՄ

ազատություն գոռալով
մենակություն որսալով
խցանները ատամներով հանելով
կապվում ենք իրար հետ կոմպյուտերներով
տարբեր տեղերում գտնվելով

Կարդալ ավելին

Հասմիկ Սարիբեկյան | ՁՅՈՒՆ…

Ձյուն է՝
Շշուկով հոսող բանաստեղծություն,
Թախծություն ճերմակ,
Որն իր հետ բերում է
Խոստովանելու տաք մի ցանկություն:

Կարդալ ավելին

Մարուշ Գազանճեան-Երամեան | ԵՐԵՔ ՔԵՐԹՈՒԱԾ

Երախտագիտութիւն

հիմա որ հեռու ես
մեծ գաղթի մը լռութեան մէջ պարուրուած
կը ծաղկին ձնծաղիկները յուշերուն

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան | ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԿՅԱՆՔ

Արցախի ազատության համար նահատակված հայրենակիցներիս հիշատակին
Հեռվից մերթ խուլ, մերթ երկար դղրդյունի պես լսվում են հրանոթների ու պայթած արկերի որոտները։ Քաղաքը դեռևս լրիվ չի ձերբազատվել պատերազմի վերքերից։ Վիրավորն ու առողջը, մահն ու կյանքը շարունակում են քայլել կողք-կողքի, բայց քանի որ ապրելու տենչն ավելի զորեղ է, քան մոտերքում դավադիր թափառող մահվան ուրվականը, քաղաքում կյանքը շարունակվում է։

Կարդալ ավելին

«ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱՎՈՐ ԵՄ ԶԳՈՒՄ, ՔԱՆ՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ»

“SPIEGEL”-ի հարցազրույցը Օրհան Փամուքի հետ:

Անգլերենից թարգմանեց՝ Դվին Գալստյան

Մեր ընթերցողներից շատերին ծանոթ է թուրք գրող՝ Օրհան Փամուքը, թե’ 2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շահելու բերումով և թե’ Մեծ Եղեռնի մասին կատարած իր արտահայտություններով, որոնք հանգեցրին նրա դատավարությանը Թուրքիայում: Նա ճանաչված գրող է ողջ աշխարհում և իր գրքերը թարգմանվել են ավելի քան 45 լեզուներով:

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

ԾԱՂՐԱԾՈՒՆ
Վարժեցրած շներով համարն ավարտվեց։ Արիստոկրատուհու պահվածքով, միջին տարիքի արտիստուհին գլուխ տվեց և, հանդիսատեսների ծափողջույնների ներքո, թողեց մանեժը։ Մինչ կրկեսի բանվորները ակրոբատների համար կնախապատրաստեին պտտաձողերն ու ցատկահարթակները, վարագույրը թափով բացվեց և, գլուխկոնծի տալով, մանեժում հայտնվեց ծաղրածուն՝ ձեռքին սովորական մեծության գեղեցիկ մի տիկնիկ։

Կարդալ ավելին

Շարլ Ազնավուր | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թարգմանեց՝ Սամվել Գասպարյան
Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Տարբեր են երկնքի խորությունն ու հարթությունը, տարբեր են Լեռան բարձրությունն ու խորությունը։
Եղավ այնպես, որ Լեռան բարձրությունն անհանդուրժելի դարձավ։ Հսկայաբար ու անտարբեր փռված՝ նա ճնշում ու խանգարում էր բոլորին։

Կարդալ ավելին

Շաքե Ամիրյան-Պետրոսյան | ՀԱՅՐԻԿՍ

Հայրիկս մեր տան ու տոհմի Աստւածն էր։ Իսկ ինքը՝ Հայրիկս, երկու Աստւած ունէր հայ գրականութիւնը եւ Դաշնակցութիւնը։
Կանայք նրա հրեշտակներն էին, եթէ ենթարկւում էին ու չէին փնթփնթում։ Մայրս բամբակ էր, հայրս զանգակ։ Ու ողջ գաղթօջախում զիլ զրնգում էր նրա իշխանական անունն ու ազգանունը։
Նրա կայսրութիւնը ձգւում էր արեւելքից-արեւմուտք ու հիւսիսից հարաւ։

Կարդալ ավելին