Author's posts

Գրիշ Դավթյան | ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Գրական ակնարկ

Աշխարհի սփիւռահայ զաւակն է նա, նկարագրով ջամբուած պապենական ազգահայրենասիրութեամբ, հայ-հայաստանասիրութեամբ. կրթուած ու մշակուած եւրո-ամերիկեան մշակոյթի ու մտածողութեան ընտիր ճաշակով, որ մարդու իր զգացումները և մտորումները հեղեց իր բազմաժանր ու գունեղ գրականութեամբ՝ հայ գեղարուեստական արձակի գանձարանի մէջ:

Կարդալ ավելին

Մարուշ Գազանճյան — Երամյան | ԵՐԿՈՒ ԿԻՆԵՐ

Նոյն ծուռիկ կտուրին տակ երկու ընտանիք էին Անահիտը իր զաւակներուն հետ, եւ քիւրտ Մերալը իր թուրք ամուսինին եւ թերաճ աղջկան Պերեվանին հետ։ Կ՚ապրէին հանգիստ դրացնութեամբ. կարծես եղած չըլլային 96-ի ջարդերը, եղած չըլլար Մեծ Եղեռնը։
Բայց 96-ի ջարդերը եղեր էին, Մեծ Եղեռնը եղեր էր ու անոնց միջեւ քանի մը մեծ ու փոքր ջարդեր եղեր էին։
Ասիկա գիտէր Անահիտը, իր մեծ-մայրիկէն լսած, գիտէին Անահիտին երկու զաւակները, եւ գիտէր քիւրտ Մերալը։

Կարդալ ավելին

Շաքէ Ամիրեան — Պետրոսեան | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Լոբոտներ*
Առաւօտ. դեղնագոյն հաբ, ջուր, զուգարան, սուրճ:
Վազ տուր աշխատանքի, գրիր, ջնջիր, սրբագրիր:
Արանքներում նորից սուրճ, զուգարան, յորանջ, ստից պատրւակ, ու փախուստ դէպի դատարկ տուն, համակարգիչ, միտք բթացնող խաղեր:
Յետոյ՞: Ի՞նչ յետոյ. խոհանոց, ընթրիք, պնակների չխչխկոց, որը կեանքի պատրանք է ստեղծում:

Կարդալ ավելին

ԱՐԴԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Սիրիահայ հանրաճանաչ բանաստեղծուհի և գրականագիտուհի, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Մարուշ Գազանճյան — Երամյանը հետևյալ հարցերն է հասցեագրում «Գրական Կամուրջ»-ի բոլոր գրողներին:
Ցանկալի է, որ այս ֆորումին իրենց մասնակցությունը բերեն նաև հայ բանաստեղծությամբ հետքրքրվող անհատները.

Կարդալ ավելին

Գնել Խաչատրյան | ՈՒԼԻԿԸ

Օրը արևոտ էր և խոստումներով լի։ Ոչխարի հոտը սփռվել էր ողջ արոտավայրով։ Ոչ ոք չէր սպասում ուլիկի ծննդյանը, բացի մորից։ Արոտավայրի խոտը սահմանափակ էր, իսկ ուլիկը ուտելու կարիք կունենար։ Գոնե գառնուկ ծնվեր, ավելի սակավ պահանջներով։
Ինչևէ, ուլիկը ծնվեց, անտեսելով հոտի վերաբերմունքն իր նկատմամբ։ Միգուցե համարեց, որ մոր կարծիքը առավել ծանրակշիռ է, քան մնացած ողջ հոտինը, կամ, որ ավելի հավանական է՝ իր ծնվելը իր ընտրությունից կախված չէր։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Նշանակություն չունի, թե ով առաջին անգամ ինձ սպառնաց Ահեղ դատաստանի հեռանկարից էլ ավելի սարսափելի այդ խոսքերով. «Օկի, լավ իմացիր, աշխարհում ոչինչ թաքուն չի մնում»: Կարևոր չեմ համարում նաև այն սրտակեղեք հայացքը, որով ամեն անգամ տանջում էին ինձ այս անցավոր կյանքի երկրային դատավորներս, երբ հայտնաբերվում էր հերթական թաքստոցս։

Կարդալ ավելին

Հրանտ Ալեքսանյան | ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԿԱՆՈՆ ԲԻԲԼԻԱ

Նոյը եկավ, հետո` աստվածներ բազում,
խայտաթեւ հրեշտակներ թռան-եկան,
բոլորը ափ ի բերան զարմացան ու հիացան լիաթոք
եւ հագեցած սրտով մեռան Հայաստանում:
(Պարզամիտ էին, անչափ լավատես):

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան | ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵՐԵՆԱԴ

Դեկտեմբերն արդեն կիսվել է: Չորրորդ օրն է՝ ձյուն է մաղում: Սկզբում անմիջապես հալչում էր, բայց երրորդ օրից ավելի ցրտեց, և ողջ քաղաքը ծածկվեց ճերմակափրփուր ձյան սավանի տակ:
Վաճառողուհի աղջիկը վաղուց համոզվել է, որ խանութում հաճախորդների ավելի մեծ հոսք է նկատվում հատկապես կեսօրին և աշխատանքային օրվա վերջում: Նա նայեց պատից կախված ժամացույցներին, որ ցույց էին տալիս տասներկուսն անց կես:
Խանութ մտան վերջին կես ժամվա առաջին այցելուները՝ դպրոցական երկու աղջնակ, որ երևի սովորելիս կլինեին չորրորդ կամ հինգերորդ դասարանում:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ՈՂՋ ԼԵՐ ՄԱՀՄՈՒՏ ՏԱՐՈՒԻՇ

Իջիր աստիճաններէն,
Վար ու կամաց
Պիտի բռնես լոյսի թելէն
Ու տանիս հետդ յիշողութիւններդ.
Բարակ թել մը կը կապէ քեզ
Անցեալիդ։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՆՁՐԵՎՈՐԴԵՐ

ճաքճքել է ողջ մարմինս և շնչահեղձ եմ լինում։ Անձրևորդերս հեռացել են խոր, շատ խոր։ Այնտեղ՝ խորքում, դեռ պահպանվել է նախաստեղծ խոնավությանս կենսատու շունչը։ Մինչդեռ երեսս պատվել է խոռոչների խեղդիչ ցանցով՝ նման մարդկային բզկտված շուրթերի։ Ջո՜ւր, իմ սեր, իմ կյանք։ Արի՛։

Կարդալ ավելին