Category: Ուղեգրություն

Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳԱԳԱԹԸ

Իսկ նա, իսկապես, գեղեցիկ է: Նախևառաջ, ամեն ինչից առաջ, Մասիսը գեղեցկություն է՝ կյանքի անհավանական գեղեցկություններից: Գեղեցկություն, որ հնարավոր չի նկարագրել կամ ներկայացնել, գեղեցկություն, որ ներծծվում է հոգու մեջ ու, ծիածանաթաղանթի պես, ներսում հայացք ձևավորում: Գեղեցկություն, որի զգացողությունը ընդհուպ մոտեցնում է մահին: Որովհետև այն, ինչ անտանելի գեղեցկություն է, հրահրում է ինձ ձուլվել իր մեջ ու այդպիսով անէանալ, ու այդպիսով դառնալ ինքը: Իսկ ո՞ւր է այդ ժամանակ անհետանում իմ Եսը: Չգիտեմ: Հենց դա էլ մահվան զգացողությունն է:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. 4200 մ

Մինչև գալս, մտովի կրկնելով, թե քանի հոգու համար քար պիտի բերեմ, և տարբեր արշավներից տուն բերած քարերի՝ սենյակումս տխուր փոշոտվող  շարքի դառը փորձը հաշվի առնելով, ափսոսանք ու անհարմարություն էի զգում, որ սարը պիտի մասնատեմ, սարը կազմող քարերը կտրեմ իրենց միջավայրից ու վերածեմ պարզապես քարերի: Մտածում էի, որ ամեն եկող քար տանի հետը, Մասիսից բան չի մնա, ու մտածում էի՝ տեսնես եթե Մասիսի քարերը բաժանենք ամբողջ հայության միջև, մարդագլուխ քանի՞ քար կհասնի:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. 3366 մ

Եթե ցեղասպանությունը չլիներ, պապիս հորեղբոր կինը չէր թողնի ամեն ինչ, չէր վերցնի մեկական տղա երեխա չորս եղբայրների երեխաներից, նրանց հետ փախեփախ չէր անցնի Արաքսը՝ ջարդի անհայտության մեջ թողնելով Խնուս գավառի Գոմես գյուղը, գյուղում՝ սեփական երեխաներին, բացի միակից՝ պատահական ընտրվածից, ինչպես մյուս երեքը ընտրվեցին պատահական՝ ով առաջինը պատահեց: Տատիս մայրը չէր գաղթի Վանից, չէր ամուսնանա Էջմիածնում, չէր ծնի տատիս: Պապս չէր ամուսնանա տատիս հետ, հայրս չէր ծնվի: Ես չէի ծնվի:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. ՍԿԻԶԲ

Արարատի գագաթ երազել եմ բարձրանալ վաղուց: Չեմ հիշում՝ երբ է արմատավորվել այդ երազանքը: Երկար ժամանակ այն ինձ համար պարզապես մեկն էր բազմաթիվ մտքերից, որոնք կրկնում-մտածում է մարդ, բայց իրականացնելու ուղղությամբ ոչինչ չի անում, որովհետև չափազանց «բարձր» է թվում հասնելու համար:

Ուսանող էի. մեր, այսինքն՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներից մի քանիսը բարձրացան Արարատ, վերադարձան, պատմեցին: Առաջին անգամ տեսա և լսեցի Արարատից իջած մարդու:  Եթե նրանք կարողացել են, ես էլ կկարողանամ. այդ պահից Արարատ բարձրանալը դարձավ հնարավոր ճանապարհ, չնայած մնաց հեռավոր ու անհասանելի:

Կարդալ ավելին

Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ

Հնարավորինս անաղմուկ բացելով ննջասենյակիս դուռը, մայրս ներս մտավ, կռացավ մահճակալիս ու շշնջաց:
-Բալես, 6:45 է, կուշանաս, վեր կաց:
-Ու՜ֆ մամ, հեսա կհելնեմ,- ասացի ու շրջվեցի մյուս կողքի վրա, փորձելով դուրս գալ թմբիրից, որ կանգնած է երազի և իրականության շեմին:
Մայրս ինչպես աննկատ մտել էր, նույն կերպ էլ դուրս եկավ սենյակից: Ես ևս 5 րոպե դաժան պայքար մղելով քնի դեմ՝ վեր կացա: Նայեցի անկյունում դրված ուսապարկիս, որ դեռ երեկ էի դասավորել, ու փորձեցի հիշել. հո բան չե՞մ մոռացել:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 3

Ֆրանսերենից թարգմանությունը`Գառնիկ Մելքոնյանի

Նորոյի երկյուղները
Հազիվ ճոպանուղուց իջնելով` հևասպառ քայլում եմ ճանապարհի այն կտորով, որը բարձրանում է գյուղ: Հետո հայտնվում եմ մի պստիկ փողոցում, որն ուղիղ տանում է գյուղի կենտրոն, ուր Նորոյի` Տաթևի Ռոբին Հուդի կրպակն ու կացարանն են: Անմիջապես ճանաչում եմ նրա թեթևակիորեն ռնգային ձայնը, մինչ հրաժեշտ է տալիս իր հյուրերին, որոնք պատրաստվում են մեկնել: Կրկնվող մտերիմ այցելություններ, որ վերածվում են տևական բարեկամության: Երկու բանվորներ ակտիվանում են` վերջին շտկումներն անելով սանիտարական հանգույցի այն կացարանի, որը նախատեսվել է ճամփորդ հովեկների համար: Հետո նա ինձ ցույց է տալիս սենյակները: Դրանցից մեկում տեղափոխել է արջի չարագուշակ մորթին, որը լայնակի կախ է տվել պատից: Դա անհաջող միտք է, որը միայն կարող է խրտնեցնել էկոմոլագար զբոսաշրջիկներին:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 2

Ջրերից հառնող եկեղեցին

Երկու տարի առաջ մի ընկեր տեսել էր ջրերից հառնող այդ եկեղեցին, ուստի ենթադրում էինք , թե կարելի էր լողալով հասնել դրան: Այն անվանում էին Տոլորսի եկեղեցի: Մինչդեռ գյուղի ջրերում ոչ մի նման բան չկար: Իրականում,այն գտնվում էր Աշոտավանից ոչ հեռու: Մենք հասանք ճանապարհին ու գնացինք մի արահաետով, որն իջնում էր լճափ: Խոյանալով վեր`գերեզմանատան վրա, եկեղեցին, որ թվում էր, կառուցվել էր բոլորովին վերջերս , կանգնած էր բլրին: Մինչդեռ կառույցի պատերը, որ զրկվել էին իրենց տանիքից, անտիրական ընկած էին լճի մեջ, ափից ոչ հեռու:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ

ֆրանսերենից  թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

Ճարպային   պատուհաս
Սիսիան գնացող միկրոավտոբուսի մեջ նստել եմ խորքի նստարաններից մեկին: Բայց մի մայր ու աղջիկ իրենց դետայական ու բացառիկ հետույքային լայնացումներով եկան գրավելու նստարանը: Եվ ահա իմ ձախ ազդրը կպել է հարևանուհուս աջ բդին: Նրա համար մազաչափ անգամ անհնար է քաշվել մի կողմ, որպեսզի մեր երկուսի միջև օդ խաղա: Ցանկանալ մի բան, որն իրեն արժենալու է ահռելի ջանքեր: Իրականում մենք չորս հոգի ենք նույն նստարանին: Լուսամուտի և իմ միջև ճանապարհի ընկերս է, որին ես սեղմում եմ ամեն անգամ, երբ մեքենան շրջադարձ է կատարում, ու գեր կինը իր ողջ ծանրությամբ ընկնում է վրաս` ինքն էլ սեղմվելով իր աղջկա կողմից:

Կարդալ ավելին