Ծնվել է 1991 թ. հոկտեմբերի 3-ին, Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում: Ավարտել է Գյումրու մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա բաժինը: Գրում է բանաստեղծություններ, հիմնականում թանկաներ: Վերնատուն միության անդամ է: Տպագրվել է «Եղեգան փող» ամսագրում, ինչպես նաև «Ութ սրտի տրոփ» և «Վերնատուն» գրքերում:
Category: Հեղինակներ
Մրտ 04 2018
Մարի Մելիքյան
Փտր 14 2017
Արմեն Մալխասյան
Ծնվել եմ 1969 թվականին Երևանում: Ավարտել եմ 120 միջնակարգ դպրոցը և Պոլիտեխնիկական ինստիտուտը: Հեղինակն եմ «20.000 տաղանդ Ծոփքի համար», «Տիգրան Մեծ», «Լամասարի գեղեցկուհին», «Հազկերտի Ցասումը» պատմավեպերի, «Արամ Հարիգանի ոդիսականը» ֆանտաստիկ վեպի, ինչպես նաև այլ վիպակների և պատմվածքների:
Օգս 23 2016
Գրիգոր Շադյան
Գրիգոր Նարվիկի Շադյան: Ծնվել եմ 02 07 1972 Արարատ քաղաքում: Ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը 1994 ին, մանկական վերակենդանացնող մասնագիտությամբ: Ծառայել եմ հայոց բանակում որպես բժիշկ 1995-1997 թվերին: Աշխատում եմ Արտաշատի հիվանդանոցում որպես մանկաբույժ և ռեանիմատոլոգ: Հերթապահությունների ժամանակ գիշերները երբեմն ստեղծագործում եմ: Ունեմ պատմվածքներ։
Հլս 28 2016
Արշակ Սեմիրջյան
Ծնվել է Երևանում:
1991-1995 թթ.- Սովորել է Երևանի Մովսես Խորենացու անվ. թիվ 143 միջն. դպրոցում:
1995 թ.-ից Սովորել է թիվ 197 միջնակարգ դպրոցում:
1999-2002 թթ.- Աշխատել է «ԿԱՆՉ» շաբաթաթերթի «ՇԱՎԻՂ» գրական ակումբում,
որպես պատանի լրագրող:
1999 թ. — Առաջին՝ «ՈՒՌԵՆԻ» բանաստեղծությունը տպագրվեց է «ՂՈՂԱՆՋ
ԼՈՒՍԱԲԱՑԻ» մանկապատանեկան ժողովածուում:
2001 թ.- Ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂ» և
արժանացա պետական մրցանակի:
2001 թ»-ից Բանաստեղծությունները տպագրվել են ՝ «Կանչ», «Արեգ», «Մենուա»,
«Հոգու ճիչ», «Լուսապսակ», «Լույս ու ստվեր», ամսագրերում:
Ապր 30 2016
Հաս Չախալյան
Ես Հասմիկ Չախալյանն եմ, ծնվել եմ 01.04.1991 թ․ Երևանում, արմատներս Կարսից են: Սովորել եմ «Իմաստասեր» վարժարանում: Կրթությունս շարունակել եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում եմ ութ տարեկանից: Տպագրվել եմ «Նոր-Դար» հանդեսում, մի շարք գրական կայքերում: Մասնակցել եմ «Նուռ» գրական-երիտասարդական մրցանակաբաշխությանը արժանացել եմ հատուկ մրցանակի՝ որպես հիշողությունները լավագույնը ներկայացնող: Ունեմ բազմաթիվ …
Փտր 20 2016
Սեվ Մանգուշյան
Ծնվել է 1993 թվականին։ Սովորում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնի 4րդ կուրսում։ Մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ Ունի 3 կարճամետրաժ ֆիլմ: «Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած» պատմվածքը թվով 4-րդ պատմվածքն է։
Հկտ 24 2015
Սամվել Յոլչյան
Ծնվել եմ 1965թ. Երևանում։ 1983-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի հայկական բանասիրական ֆակուլտետ։ 1984-85թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո շարունակել եմ ուսումս պետհամալսարանում, որը ավարտել եմ 1989-ին։
1989-92թթ. սովորել եմ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ստեղծագործել սկսել եմ մանկության տարիներից։ Ուսանողական տարիներին իմ բանաստեղծությունները տպագրվել եմ Երևանի պետհամալսարանի թողարկած անթոլոգիաներում, ինչպես նաև հանրապետական մամուլում։ 1994թ. ՙԵրկիր նաիրի՚ շաբաթաթերթում տպագրվել են իմ հրապարակախոսական հոդվածները, ինչպես նաև Բակունցի կյանքի վերջին վայրկյաններին նվիրված ՙՕդը մաքուր էր, արցունքի պես ջինջ՚ պատմվածքը։ 2003-ին մի փոքրիկ բանաստեղծական շարք է տպագրվել «Գարուն» ամսագրում։ 2014-ին ՙԳրանիշ՚ հանդեսում (համացանցում) հրապարակվել է Սերգեյ Դոլաթովի «Բլյուզ Նաթելլայի համար» պատմվածքը՝ իմ թարգմանությամբ։
Հլս 24 2015
Արփի Ոսկանյան
Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվին, Ստեփանավանում։ 2005-ին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը։ Գրել սկսել է 5 տարեկանից։ 1991-ից սկսած՝ տպագրվել է Հյաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ 2001-ին լույս է տեսել «Ծիկ» գիրքը՝ գրական շրջանակներում և մամուլում հարուցելով բանավեճեր, 2010-ին՝ «Անտերուդուս» գիրքը, 2011-ին՝ «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը։ 2012 թվին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է «Գրողուցավ» գրական կայքը (groghucav.am)՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը։
Հլս 14 2015
Սլավիկ Ալավերդյան
Սլավիկ Ալավերդյանը ծնվել է 1992 թվականին, Իջևանում: 2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, իսկ 2015 թ. ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: Մասնագիտությամբ մաթեմատիկոս և ֆիզիկոս է: Սկսել է ստեղծագործել 2008 թվականից՝ գրելով աքրոստիքոսներ և բանաստեղծություններ: 2011 թվականից ստեղծագործում է հիմնականում գիտաֆանտաստիկ ժանրում: Առաջին պատմվածքը՝ «Անհետացած մոլորակներ», լույս է տեսել ԵՊՀ-ի «Գրական …
Վերջին մեկնաբանություններ