Category: Հեղինակներ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը ծնվել է 1979թ. Վանաձորում: Աշխատել է «Գրական թերթում»: «Գուշակություններ հայելիներով», 2003, հեղինակի առաջին գիրքն է: Այժմ աշխատում է Հայաստանի Հանրապերության Գիտությունների Ակադեմիայի Գրականության ինստիտուտում որպես Սփյուռքի բաժնի վարիչ:

Հասմիկ Սարիբեկյան

Երիտասարդ բանաստեղծուհի Հասմիկ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվին, Երևանում: Սովորել և ավարտել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա և ստացել տնտեսագիտական կրթություն: Ուսմանը զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ, լրագրությամբ ու թարգմանչությամբ: Սկսել է գրել և տպագրվել վաղ տարիքից: Ունի իր անձնական ինտերնետային էջը ( http://hhasmikk.spaces.live.com/ ) , ուր …

Continue reading

Նանոր Պետրոսյան

(հեղինակի բառերով ու ցանկությամբ) Ծնվել եմ 1984 թվի, հուլիսի 31-ին Թեհրանում, մեծացել՝ Երևանւմ: Ավարտել եմ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը: Առաջին անգամ տպագրվել եմ «Ինքնագրի» չորորդ համարում: Գրում եմ վաղուց…

Արմինե Պետրոսյան

Ծնվել է 1986թ. Գե­ղարքունիքի մարզի Նորա­տուս գյուղում:
Հա­մալ­սա­րա­նա­կան տա­­րի­­նե­րին ար­դեն գրել է գրա­կա­նա­գի­տա­կան մի քա­­նի հոդ­ված­ներ և գրակա­նա­գի­տա­կան աշխատություն՝ «Տա­ռա­պող անհատը գրականության մեջ»:

Continue reading

Նորա Պարութճեան

Ծնած է Պէյրութ, 1959 -ին: Յաճախած է Շամլեան-Թաթիկեան, ապա Պէյրութի Հայ Աւետարանական Բարձրագոյն վարժարանները: 1984 թ. աւարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական բաժինը, որմէ ետք մուտք գործած է Զարթօնքի խմբագրական կազմին մէջ, ուր մնացած է մինչև 1986 թիւը: Հաստատւած է Փարիզ, ուրկէ շարունակած է աշխատակցիլ Զարթօնքին, ինչպէս նաև փարիզեան Յառաջին և Աշխարհին: Ներկայիս հայերէն ու …

Continue reading

Նորվան

Բանաստեղծ և թարգմանիչ Նորվանը, բուն անունով՝ Նորիկ Միքայելյան, ծնվել է 1963- թվին, Ատրպատականի հայաբնակ Ղարադաղ գավառում: Ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երեք տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, վերադարձել է Իրան և հաստատվել Թեհրանում: Հրատարակել է «Արթնություն», «Եւ դեռ չքաղված մի բուռ րնկույզներ» և «Այս տողերը տառապում են ջերմախտով» բանաստեղծութիւնների ժողովածուները, ինչպես նաև պարսիկ ժամանակակից …

Continue reading

Մելինա Նազարյան (Մելանի)

Ծնվել է 1977 թվին Թեհրանում: Փոքր տարիքում ընտանիքի հետ փոխադրվել ու մինչ օրս հաստատվել է Թավրիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Թամարյան (Ասադի) հայոց ազգային դպրոցի, ըստ բանաստեղծուհու՝ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Ապա ավարտելով բարձրագույնը՝ մասնագիտացել է անգլերեն լեզվի մեջ: Սկսել է գրել պատանի հասակից: 2002 թվին, մասնակցել է Պոեզիայի Համաշխարհային Գրադարանի (The International Library …

Continue reading

Գառնիկ Մելքոնյան

Թարգմանիչ, գրականագետ: Ծնվել է 1962 թ.Գյումրիում: 1985 թ.ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ռոմանա-գերմանական բաժինը: Նրա թարգմանությամբ լույս են տեսել իտալագիր ու ֆրանսագիր հեղինակների (Մորավիա, Ռոդենբախ, Միշո, Միրբո, Պիրանդելլո և այլն) գործերը: Շուտով լույս է տեսնելու բելգիական գրականության դասական Ժորժ Ռոդենբախի “Ժամկոչը” վեպը:

Գոհար Մեժլումյան

Ես Գոհարն եմ` Մեժլումյան, ծնվել եմ 1979 թ. Նոյեմբեր 27-ին, Երևան քաղաքում և մինչ օրս ապրում եմ իմ պաշտելի Երևանում: Մասնագիտությամբ Դիվաննագետ եմ :Մեր, ԲՈՒՀ ընդունվելու տարիներին, չգիտես ինչի դիվանագիտության ֆակուլտետը մոդա էր, ես էլ ասեցի`մոդայից ետ չմնամ, բայց սխալվեցի, տատիս մի լավ խոսք ուներ, կասեր .«բալես մոդան որն ա, հագի էն ինչը քեզ սազում …

Continue reading

Սամվել Մարտիրոսյան

Ծնվել է 1959 թ-ին Գյումրիում: Ավարտել է Գ. Սունդուկյանի անվան միջնակարգ դպրոցը: Պատանեկան տարիներին տպագրվել է «Պիոներ Կանչ» թերթում, իսկ 1972թ.-ին՝ «Բողբոջներ» մանկապատանեկան ալմանախում: Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է ընծայվել երկրաշարժից հետո, 1990թ.-ին՝ «Հավատարմություն Ձայնին» վերնագրով: Երկրորդ ժողովածուն տպագրվել է 2008թ.-ին, «Ամառային Արևահավասար» խորագրի տակ: Ներկայումս ժամանակ առ ժամանակ տպագրվում է Գյումրիի Գրողների Միության …

Continue reading