Սիրանույշ Օհանյան | ՄԱՀ

Տեսիլք
Մի լուսեղեն ու սպիտակ ձեռք սևմութ խավարի միջից
Հառնեց հոգուս երկնքում, հրե սիրտս թրթռաց.
Նա լուռ հանեց հուր-արյունով լցված սիրտս հնոցից,
Ճզմեց ճերմակ իր բռի մեջ, կրակ-արյունը ցոլաց:

Կարդալ շարունակությունը

Հասմիկ Սարիբեկյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ, արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝ երջանկությունը պատկերելու…

Կարդալ շարունակությունը

էդուարդ Հախվերդյան | Ի՞ՆՉ ՎԱՅՐ Է ՍԱ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ, Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀԱՄԱՍ…

Եվ ինչու՞ ողբալ…
«Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով»,
Կանխանշեց քո մահը
Եվ կռռոցը ինչպես կույր գնդակ,
Խոցեց իմ հոգին։

Կարդալ շարունակությունը

Սագո Արեան | ԶԱՀՐԱՏԸ ԵՐԱԶԻՍ

Զահրատը երազիս եկաւ,
Մետամորֆոզ:
Զահրատը կրկնակի երազիս եկաւ
Ու ականջիս
Սենց ցածր ձայնով ըսաւ,
Սագ ջան,
Լա՞ւ ես

Կարդալ շարունակությունը

Սոնա Սերոբյան | ԿՈՐԱԾ ԱՐԵԳԱԿ

..Լիներ հեռու մի երկիր,
Կապույտ երկինք, մի խրճիթ,
Ու խրճիթում այդ փոքրիկ
Լինեինք ես ու մի տիկնիկ:
Լիներ անուշ այգաբաց՝
Ծաղիկներով զարդարված,
Կանաչ ծառեր ու թփեր
Ու ժպտացող մի արև…

Կարդալ շարունակությունը

Մարուշ Գազանճեան- Երամեան | ՓԱՌԱՆՁԵՄ

էջին կամ սաւանին սպիտակը կը խուժէ
անխուժելի տարածքներ,
եւ կը հրէ մտնելու, բանալու, պատռելու
ահագնութեամբ, հեշտանքով,
կը տարածուի ըլլալու սպիտակը անապատին,
որ սկիզբէն իսկ չկար,
բայց որ կառուցուեցաւ հատիկ-հատիկ
աւազներով գունաւոր, խոցող ու խոցելի։

Կարդալ շարունակությունը

Դվին Գալստյան | ՍԻՐՈ ՄԻՆԻԱՏՈՒՐՆԵՐ

Մութ էր:
Ներս մտա:
Ծուխը պատել էր սենյակը:
Նրանք նստած էին կողք-կողքի:
Մեղրի կաթիլներ էին ծորում:
Նա էլ էր նստած:

Կարդալ շարունակությունը

Մելանի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

լուռ ու անցավ
Երազանքի ճամփաներից աղբյուր առած,
Մարմնավորվա՜ծ…
Ու թեև լուռ,
Սակայն այրող,
Մոխիր դարձնող.
Մի բոցավառ այրող կրակ՝
Իր բոցերն անհայտ թեկուզ:

Կարդալ շարունակությունը

Մարուշ Գազանճեան-Երամեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

քրտինք
մատներու տակ պտուկներ լոյսի
անյայտ աղբիւրէ
ծանրութիւն կ’իյնայ դէպի վեր
թեւերով տենչի
ափերով պեղել ակունք
ծաղկում ոռոգում մութին մեջ կամար

Կարդալ շարունակությունը

Նորվան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քո հանցանքն էր,
եթե մի քիչ շուտ ձեռքդ ինձ հասներ՝
կհաղթեիր…
Հիմա էդպես ծուռ մի նայիր՝
ես երբևէ ոստիկանի գլխարկ
չեմ ունեցել գլխիս,
ու չեմ խոսել պատի ետևում արածող
էշերի հետ իմ կապից

Կարդալ շարունակությունը