Category: Պատմվածք

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՐԲ ԱԳՌԱՎԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԸ

-Ձեր գոտին հանե՛ք,- քաղաքավարի, բայց չոր տոնով ասաց համազգեստավոր կին պաշտոնյան:
-Գուցե՞ կոշիկներս էլ հանեմ,- գոտին բացելով ատամների արանքից նետեց ընկերս ու արժանացավ պաշտոնյայի սաստող հայացքին:
Բացի հանքային ջրի փոքր շշից, որը վերցրել էինք դեղահաբեր ընդունելու համար, ուրիշ «վտանգավոր» կամ արգելված բան չունեինք: Պաշտոնյան գլխի շարժումով ցույց տալով քիչ հեռու դրված տակառաձև մի աման՝ ասաց.
— Շիշը նետեք դրա մեջ կամ խմեք այստեղ:

Կարդալ ավելին

Ռազմիկ Գրիգորյան | ՆԱՏԱԼԻ

Բարի ու կատակասեր մարդ էր քեռիս։ Սկզբում նրա ընտանիքում չորս հոգի էին՝ ինքը, կինը, աղջիկը և տատս։ Պապս զոհվել էր Մեծ Հայրենականի ժամանակ։ Քեռին միշտ հպարտությամբ էր հիշում հորը, իրեն համարելով հոր արժանի զավակը, քեռին էլ մասնակցել էր Արցախյան ազատամարտին։ Քեռին մի թութակ ուներ, որի անունը չգիտես ինչու դրել էր Նատալի։ Նատալիի հետ խաղալու համար հաճախ էի գնում նրանց տուն։ Թութակը կրկնում էր յուրաքանչյուր բառս։ Քեռին նրան նույնիսկ հայոյել էր սովորեցրել։ Թութակը հաճախ էր հայոյում քեռուս կնոջը, և դա էր պատճառը գուցե որ նա թութակին տանել չէր կարողանում։

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան | ԿԻՆԸ

Ես տասը տարի է ապրում եմ այս կնոջ հետ, բայց այս պատմությունը միևնույն է առեղծվածային է թվում ինձ: Ու ես այսօր միայն նկատեցի, որ նրա դեմքին կնճիռներ են հայտնվել:
Տաս տարի առաջ ես տեղափոխվեցի այս թաղամաս:
Իմ նոր տան պատուհանից նայում էի ցանկապատին հենված, ուռենու պես կորված դեղձենուն: Երևի քամին արևմուտքից էր փչում ու անընդհատ հարվածում նրա անպաշտպան մեջքին: Հասած պտուղը, ավելորդ բեռ դարձած, ծանրացնում էր դեղձենու ճյուղերը, որոնք նմանվել էին օգնություն կանչող ձեռքերի: Գուցե տանտերը այնքան զբաղված էր, որ չէր նկատում ծառը. չնայած իր տան մոտակայքում այն միակն էր:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՐԱՄԻՑ ԶԱՏ

Նելլին աչքերը բացեց թույլ ճռճռոցի ձայնից և զգաց, որ սենյակում ինչ-որ բան այն չէ: Անորոշ տագնապով՝ նայեց շուրջը, բայց արտասովոր ոչինչ չնկատեց: Պառկած դիրքից երևում էր գրասեղանի աթոռի թիկնակին անփութորեն նետած սև գույնի երեկոյան իր շրջազգեստը, որ հիշեցնում էր երեկվա երեկույթի տհաճ վերջաբանը.

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԻՆՔՆԱՍՏԵՂԾՈՒՄ

Մաշտոցի պուրակի երեխաներին

Անապատը` հարափոփոխ ու մշտակա, ավազահյուս ու ջրակուլ, փռված էր ծովից ծով: Սահմանների անվիճելի գոյության մասին գիտեին միայն երկիքն ու ծովամերձ ավազահատիկները:

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Թերևս, նոր բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ «մարշուտնի» հորջորջվող երթուղայինները վաղուց մեր առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Լույսը բացվելուն պես մարդիկ ինչ-որ տեղ են շտապում՝ մեկը դասի, մյուսը աշխատանքի, երրորդը՝ ինչ- որ գործով կամ պարզապես ուր պատահի. իսկ նպատակակետին հասցնողը, իհարկե, մարշուտնին է: Շատերի համար դա պարզապես փոխադրամիջոց է, որոշ բծախնդիր ուղևորների համար՝ հասարակության վարք ու բարքի տիպիկ դրսևորման միջավայր. ինձ համար, այդ երկուսից զատ, միկրո-ավտոբուսը յուրօրինակ անոնս է՝ կյանքի երկար ուղին իր մեջ ամփոփող:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԵՐԵՔ ՊԱՏՄՎԱԾՔ

Չալիկ-թաթիկ
Եվ այսպես՝ հիմա ես փողոցում եմ, իսկ մնացած բոլորն իրենց տաքուկ տների մեջ:
Բայց դա կարևոր չէ:
Երբ դու նստում ես ետևի ոտքերիդ վրա, առաջ ես մեկնում չալիկ թաթիկդ ու դնում նրա տաքուկ ափի մեջ… Այ հենց դա է, որ կա :
Կարող ես նայել նրա աչքերի մեջ կամ չնայել: Կարող ես լեզուդ դուրս գցել: Իսկ կարող ես և ոչինչ չանել: Պարզապես քո չալիկ թաթիկը պահել նրա առաջ պարզած ափի մեջ ու վերջ: Դա այնքան հեշտ է անելը:

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ռիմա Խաչատրյան

Երբ ստանում ես կյանքի հերթական դաղող ապտակը դեմքիդ, երբ հասկանում ես, որ չափազանց հեռուն ես գնացել ետևում մնացածների հետ պայքարելու համար, և որ նրանք կարծում են, թե վախից ես փախել, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես ապրել սովորիր, սա է կյանքը… Ես արդեն սկսել եմ…
Երբ երազներդ ձուլվում են նպատակներիդ ու անէանում ապագայի՝ արտասուքից ժանգոտած տանիքներին, որոնք էլ երբեք կարմիր չեն լինելու, որոնք էլ երբեք քոնը չեն լինելու, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես տանիքներ ներկել սովորիր… Ես արդեն սկսել եմ…

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Հռիփսիմե Գալստյան

Գրիչս վաղուց պարապ էր… Ամիսներ առաջ էր, երբ վերջին անգամ փարվեց թղթին, անջնջելի հետքեր թողեց ճերմակին ու խաղաղ նիրհեց…
Հիմա նորից սահում է, հետքեր է թողնում ճերմակին, մտքերս է մատնում թղթին… Բայց մտքերս խառն են… Ինչ-որ բան պակասում է… Գրիչս կարկամում է… Խառնաշփոթ է ամենուր… Մի բան կարծես չի հերիքում…
Գրիչս վաղուց պարապ էր… Այսօր նորից սահում է ճերմակին, բայց կցկտուր մտքեր են… Անիմաստ բառեր են հայտնվում թղթին…

Կարդալ ավելին

Ալիս Հովհաննիսյան | ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ, ՈՐ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ՝ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՄ

— Հասկացա, սոված ես:
— Չհասկացար: Չես հարցնում, արդեն երեք օր է՝ մենակ եմ թակում դուռդ:
— Էլի է եղել, որ …
— Էդ ես չեմ եղել: Նա էր մեկ-մեկ մենակ գալիս, երբ ես՝ ծույլս, քնած էի մնում:
— Ինչ իմանամ, էնքան նման եք…
— Գիտեմ, չես տարբերում՝ որըս է արուն, որըս՝ Էգը: Էնքան բանի տեղ չես դնում, իսկի անուն էլ չունենք:
— Բայց չե՞մ կերակրել ձեզ ամեն օր:

Կարդալ ավելին