Category: Պատմվածք

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ

ՄԻՆԱ
Շահի գնդապետների կանայք երեք ընդհանուր առանձնահատկություն ունեին՝ տարիքով շատ փոքր էին իրենց ամուսիններից, գրավիչ էին և անհավատարիմ: Մինան մեկն էր նրանցից: Բանակում ծառայող հայրը պարսկական գեղեցկությամբ՝ փարթամ հասակով, կաթնագույն մաշկով, չքնաղ, սև աչքերով, դեռ տասնյոթը չբոլորած, Մինային ամուսնացրեց երեսունիննամյա մի հարուստ սպայի հետ, որի հայրը բանակի ընդհանուր սպայակույտի պետերից էր: Հետագայում, փեսայի հոր միջնորդությամբ Մինայի հայրը կապիտանի կոչումով գրասենյակային հանգիստ պաշտոն ձեռք բերեց բանակի կենտրոնական շտաբում:

Կարդալ ավելին

Վարդգես Օվյան | ԵՐԳԻԾԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

ԱՐՁԱՆԸ
Երբ նա պաշտոն ստացավ, նրա բոլոր ծանոթներն, ընկերներն ու բարեկամներն ուրախացան: Նրանք բոլորը մտածեցին, որ վերջապես բախտը ժպտաց, իրենք էլ թիկունք կունենան: Իսկ ամենից շատ ուրախացավ նա. վերջապես բոլորը կիմանան, թե ով է ինքը: Աշխարհում ամենաշատը ինքն էր իրեն տեսնում, և առաջինը հենց նա հասկացավ, թե ով է ինքը: Եվ իր մեծության գիտակցությունից ու իր անգերազանցելիության բարձունքից նա կամաց-կամաց սկսեց ամաչել իր մեծությանն անհամապատասխան ընկեր-բարեկամների համար:

Կարդալ ավելին

Գուրգեն Խանջյան | ԿԻՍԱՎԵՐ ՏԱՆ ՊԱՀԱԿԸ

Եվ հիմա, ահա, կանգնած եմ այստեղ, այս… Սակայն չշտապենք, քանի որ իրադարձությունը, կարծում եմ, արժանի է` որպեսզի պատմեմ սկզբից ու հանգամանորեն, որքան էլ անհամբեր լինեմ։
Առավոտյան իմ զուգարանը լքված տան մեծ սենյակն է. մի անգամ պատահաբար հայտնաբերեցի բետոնե սալերով ցանկապատված այդ կիսավեր տունը, հավանեցի եւ այնուհետ սկսեցի ամեն օր հաճախել։

Կարդալ ավելին

Յակոբ Օշական | ԱՆՏԻՊ ԷՋԵՐ

Ես
Քաղաքի ծնունդ մը, գրեթէ նկուղի մը մէջ, օրրնի տեղ ունենալով լուածքի տաշտը: Նիհար, զրկանքի մանկութիւն մը, ուր քու կաթը կը ծախեն մեծերուն համար: Քաղաքի դպրոց մը, տարօրինակ անունով, որ առանց հացի տունեդ կառնէ քեզ ու կու տայ աւելորդ պատառները կուշտերուն:
Յետոյ գեղը: Իր ազատ բնութիւնը, լեռներովը ու ջուրերովը: Մանուկներու շրջանակ մը հոս, գրեթէ քեզի պէս ու չափ մերկ, որ հակապատկերին կսկիծը կե խնայէ:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԲԱԽՏ

-Հրթիռները հարվածում են կուրորեն, ընկնում են ուր պատահի,- ասաց Բեհնամը դժգոհ,- արձակում են առանց նշանառության. Գիտե՞ս, հիմնականում, թշնամու նպատակը բնակչության մեջ խուճապ ստեղծելն է… Անունն էլ պատերազմ են դրել ու դրանով արդարացնում են մարդկային ամենամեծ շանորդությունը:

Կարդալ ավելին

Գնել Խաչատրյան | ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

— Գնացինք ֆուտբոլ խաղալու,- բացելով դուռը ժպտաց Ու-ն:
Հրճվանքով դուրս ցատկեցի: Ֆուտբոլ չեմ խաղում, սակայն սիրում եմ զբոսնել ֆուտբոլի անհրապույր դաշտը եզերող մարգագետիներում, և հետևել Ու-ի ինքնամոռաց խաղին: Ու-ի ներկայություն, նրանից սփռվող խաղի հրճվանքը, ջինջ երեկոյան երկինքն ու սարերից փչող հովը թռթիռով են լցնում սիրտս:
Թեկուզև ողջ խաղի ընթացքում Ու-ն մոռանում է գոյությանս մասին, այդ փաստը երջանկությունս խաթարել չի կարող: Մենք զրուցում ենք դաշտ գալուս կամ վերադառնալուս: Ճանապարհը կարճ չէ, և բացի այդ դիտմամբ դանդաղում եմ կամ առիթներ փնտրում ինչ որ պահ կանգ առնելու: Նա երբեմն դժգոհում է իմ դանդաղկոտությունից, սակայն երբեք չի զայրանում, առավել ես լքում ինձ:

Նառա Վարդանյան | ԵՐՐՈՐԴԸ

Վերելակն օդի մեջ հաստ պարաններից ճոճվեց, ընդհատ-ընդհատ թափահարվեց, լույսն անջատվեց։ Երեք հղի կանայք փորերը երկու ափով գրկեցին, ճչացին։ Վերելակ մտնելիս նրանք միմյանց ժպիտով ճանապարհ էին տվել։ Խորը ներքևից ճտճտոց լսվեց, հրդեհի լույսը անկյունաձև շողերով դռան անցքերից պատերին շարվեց։ Վերելակը կանգնեց։
Երբ մանկական սնունդ և հիգիենայի պարագաներ գովազդող ցուցափեղկին մեջքով կանգնած կինն ընկավ ու ցավից գոռաց, նրա դիմացինը փեղկի ապակու մեջ իր փորի պես կլորացած, շշի գույն ունեցող աչքերը տեսավ, տեսավ նաև, որ ինքն ու ընկնողը նման են իրար։

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՆ ԵՎ ՍԱՎԱՌՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Ասում են` գալիս է ամեն մարդու կյանքում մի պահ, երբ դրանից հետո այլևս ոչինչ և ոչ ոք չեն հուզում: Դու կանգնած ես լինում մի խաչմերուկում, որտեղ մտածողություն և բանականություն ասվածը այլմոլորակայինի մասին հեքիաթի է նմանվում: Ուղղակի հեքիաթ, որ հորինել են, որպեսզի գույն տան ինչ-որ մեկին, ինչ-որ կերպ: Ներսումդ դատարկություն` մտքերի, ապրումների: Պարզապես քայլում ես, ուղղակի ուտում, քնում, ավելի շուտ փորձում քնել, վերլուծում շուրջդ կատարվածը, չես գտնում պատասխաններ, խոնավանում է բարձդ, իսկ հարցերը մնում են առաստաղից կախված:

Կարդալ ավելին

Գնել Խաչատրյան | ԵՂԲՈՐԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Ավտոբուսի ժամանումը տատանվում է երեկոյան երեքից յոթի միջև: Նույնիսկ մեկ անգամ ժամը տասին հազիվ տեղ հասավ: Բոլոր դեպքերում նա այնտեղ է երեքից տասնհինգ րոպե պակաս:
Եկել է եղբորը դիմավորելու, որը վերադառնալու է հեռավոր երկրից: Ընկերն էր հրավիրել ամառային սեզոնին աշխատելու:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ՆԵՐՔԵՎ

Գաճաճը հևիհև բարձրանում էր լեռն ի վեր։ Ետևում էր թողել ծաղկաբույր մարգագետիններն ու հասել էր հավերժական ձյուներով պատված տիրույթներին։ Մի քիչ էլ քրտինք թափի և ահա ոտք կդնի սրբազան գագաթին։ Սա իր գեղեցիկ մոլորակի բարձրագույն լեռնագագաթն էր՝ պայծառ արեգակի սառը ճառագայթները վսեմությամբ անդրադարձնող։

Կարդալ ավելին